Տաքսիների վարորդները պայքարում են

01/07/2010 schedule13:16

Հիշեցնենք, որ կառավարության նորամուծությունների համաձայն` անհատական տաքսիստները պետք է գրանցվեն որպես անհատ ձեռներեցներ, հարկային հաշվետվություններ լրացնեն, մեքենաները պետք է 10 տարվա հնության չլինեն, ունենան դեղին համարանիշներ եւ այլն։ Դեկտեմբերին տաքսիստները բողոքի ակցիաներով դեմ դուրս եկան այդ որոշմանը` պահանջելով, որ հաստատագրված գումար սահմանեն եւ իրենց ազատեն մնացած քաշքշուկներից։ Որոշվեց ժամանակավորապես հանգիստ թողնել նրանց։ Ժամանակը լրանալուն պես` վարորդները նորից էին հավաքվել եւ ասում էին, որ նորից կբողոքեն, եթե իրենց տուգանեն դեղին համարներ չունենալու համար։ «Մենք չենք խուսափում հարկերից, այլ առաջարկում ենք 2 տարի սպասել, մինչեւ տնտեսական ճգնաժամը վերանա, մինչեւ կարողանանք ուրիշ աշխատանք գտնել կամ պետությունից վարկ վերցնել եւ նոր մեքենա գնել»,- ասում էր վարորդ Կարապետ Ավետյանը։ Ինչ վերաբերում է դեղին համարանիշներին, ապա վարորդներն ամեն ինչի պատրաստ են, բացի դրանից։ «Դեղին համար կպցնեմ, իմ ընտանիքին ինչպե՞ս տեղափոխեմ Ջավախք, հանրապետությունից դուրս դա անօրինական է»,- հիշեցրեց վարորդ Վահագն Պողոսյանը, իսկ իր ընկերներից մեկը հայտարարեց, որ մասնավորապես Վրաստանի պատերազմի ժամանակ դեղին համարներով մեքենաները չեն կարողացել սահմանն անցնել. «Փաստորեն` պետությունը իր քաղաքացիներին վատություն է անում։ Եւ եթե պետությունը այս միջոցառումներով ուզում է այնպես անել, որ ամեն շենքից իջնող տաքսի չվարի, թող ժողովրդին այս վիճակին չհասցնեն, ամեն մեկն էլ կրթված մարդ է, ոչ ոք վարորդ չի ծնվել»։ Իսկ ինչո՞ւ վարորդները չեն ուզում մտնել տաքսի ծառայությունների մեջ։ Մեր այս հարցին ի պատասխան` վարորդ Վահագն Պողոսյանն ասաց. «Սերվիսների մեջ եթե մտնեմ, 1000 դրամով պետք է գնամ տուն, ամբողջ 24 ժամ աշխատացնում են, 50 տոկոսը վերցնում։ Բացի այդ, մարդ կա` նյարդային է, ամեն քայլի պետք է թույլտվություն հարցնես` նույնիսկ զուգարան գնալու համար»։ Երեկ Խուլ եւ համրերի մշակույթի պալատում «Վարորդ ոստիկան» հ/կ-ի կազմակերպած հանդիպմանը եկած Տրանսպորտային վարչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ օրենքում դեռ փոփոխություն չկա։ Տարբեր կերպ ձեւակերպված եւ Մարտիրոսյանին ուղղված` «Վաղվանից հնարավո՞ր է, որ վարորդները տուգանվեն» հարցն այդպես էլ նա չընկալեց կամ պարզապես չգիտեր` ինչ պատասխանել։ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Թամազյանն էլ ասաց, թե հասկանում է, որ լավ օրից չէ, որ այդ մարդիկ վարորդ են աշխատում։ Իսկ ահա հանդիպմանը հրավիրված ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը խնդրի լուծումը պատկերացնում էին։ Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իր կարծիքով` կառավարությունը վերջապես պետք է հրաժարվի 10 տարվա հնության հետ կապված արգելանքից, քանի որ ցանկացած 10 տարվա արտասահմանյան մեքենա ավելի լավ վիճակում է, քան խորհրդային մեքենաները, եւ ընդհանրապես` այն մեքենաները, որոնք սեփականատերերն են շահագործում, միշտ անհամեմատ ավելի լավ վիճակում են լինում։ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց երբեք չտարանջատվել եւ պայքարը շարունակել միասին` մինչեւ հաջողության հասնելը։ Դրան հետեւեցին դահլիճի ծափահարությունները եւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումները։ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ, որ նրանց շուկայից հեռացնելով` օլիգարխները պատրաստվում են մեքենաներ բերել, եւ իշխանությանը կոչ արեց բյուջեն լցնել այդ օլիգարխներից գանձած հարկերով, իսկ հանապազօրյա հաց վաստակող վարորդներին հանգիստ թողնել։ Վահագն Խաչատրյանն էլ, նշելով, որ այդ քայլերով իշխանությունը որոշել է վարորդներին պատժել նրա համար, որ իրենք աշխատում են իրենց հացը, այլ ոչ թե գողություն են անում, որպես խնդրի լուծում առաջարկեց. «Ես առաջիկա 2 տարում կսառեցնեի այդ հարցը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
558 դիտում

Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրիճ. Ռուբինյան

Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ, իսկ մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ. Կոնջորյան

Ով կմտածեր, որ սքեմով տեռորիստների մի խումբ կպլանավորի պետական դավաճանության պլան. Մանավազյան

«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային սպանել, Կտրիճը դեռ լռում է. Չախոյան

Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան

Փաստորեն արագ վազող Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարները, հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին. Ալեքսանյան

Կուզեմ տեսնեմ մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն. Հակոբյան

Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա անձանց մասին

Ուզում են ժողովրդին սպանեն, որովհետև ժողովուրդը ձեռքը կկտրի, սերժաքոչարյանական կլանին չի ընտրի. տեսանյութ

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ

Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր

Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան

Օրավարձով բնակարաններում հանցավոր խումբն ընդունել է գնորդներին. հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար

«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում Երևանի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը գրեթե մեկ ժամ է տևել. ինչ են քննարկել նախագահները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

Ընդդիմությունը ողջ ուժով մտել է Կարապետյանի քսակի մեջ, որ մկան պես իր բաժինը հանի. Կոնջորյան. տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն, սպասելու ժամանակ չկա. Խանդանյան

Սա լինելու է պատմական հայտարարություն, պիտի ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները. Կոնջորյան

Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է. 3 նախագահները չեն դատապարտել, ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն

Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ

Ընթանում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը․ Պեսկով

Քննարկվել են ՀՀ-ում Արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է

Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել