Երևան
12 °C
Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Բագրատ Ասատրյանը վերջերս «168 ժամ» թերթին տված հարցազրույցում իրավացիորեն նկատել էր, թե ստեղծված պայմաններում ՀՀ կառավարության հայտարարությունները` օտարերկրյա էական ներդրումներ Հայաստան բերելու մասին, անլուրջ են, քանի որ կապիտալը մեր երկրի մասին իրական պատկերացում կազմելուն պես` հնարավորինս հեռու կփախչի նրանից։ Եթե ինքներս մեզ պատկերացնենք օտարերկրյա գործարարի դերում, ով որեւէ զարգացող երկրում ներդրում անելու ցանկություն ունի, վերը բերված մտքի աղետալի իմաստը ավելի հասկանալի կդառնա։ Ենթադրենք` մեր պատկերացրած օտարերկրյա գործարարը քարտեզի վրա փնտրել-գտել է մեր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը։ Մինչ այստեղ ներդրումներ անել-չանելու մասին լրջորեն խորհելը, այդ գործարարը նախեւառաջ իր օգնականին կհանձնարարի տեղեկանք պատրաստել Հայաստանի մասին։ Օգնականը, բնականաբար, պիտի մտնի համացանց եւ տեղեկություններ փնտրի «Հայաստան» բառով։ Համացանցը, ահա, նրան պիտի մատուցի զանազան միջազգային կազմակերպությունների զեկույցները` Հայաստանի վերաբերյալ։ Խոսքը տվյալ դեպքում ոչ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ պետքարտուղարության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի կազմած զեկույցների մասին է։ Ահա, ուրեմն, այս ինֆորմացիոն հոսքը մարսելով` մեր գործարարի օգնականը իր շեֆին մի զեկույց կներկայացնի, որից վերջինս կիմանա, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ նախագահից մինչեւ պետավտոտեսուչ կոռումպացված են, որտեղ գործում է տնտեսության մոնոպոլ եւ օլիգոպոլ համակարգ, որտեղ օրենքը գործում է ըստ պահի նպատակահարմարության, որտեղ չկա անկախ դատարան, որտեղ կան քաղբանտարկյալներ, որտեղ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծում են, իսկ դրա դեմ բողոքելու փորձ անողներին գնդակահարում, որտեղ մամուլի ազատության վիճակը վատ է ու գնալով ավելի է վատանում, որտեղ հանցավորությունը տարին մի 60 տոկոսով աճում է, իսկ տնտեսությունը 18.5 տոկոսով անկում է ապրել, չնայած` մեկ շնչի հաշվով այդ երկիրը ամենամեծ վարկեր ստացածներից մեկն է։ Դե հիմա, սիրելի ընթերցող, ինքներդ ձեզ դրեք այդ գործարարի տեղում. այսքանից հետո դուք կմտածե՞իք Հայաստանում ներդրում անելու մասին։ Իհարկե, չէիք մտածի, եթե իհարկե չեք ուզում ձեր ունեցվածքը շունուգելի բաժին անել, ինչպես Լեւոն Մարկոսը ժամանակին մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրեց Հայաստանում եւ կորցրեց այդ կապիտալը։ Շատ արագ նրա միլիոնների տեր դարձան ձեզ հայտնի օլիգարխները, ովքեր հիմա իրենց կապիտալը փախցնում են Հայաստանից եւ ներդրումներ անում եվրոպաներում ու չինաստաններում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT