Հայ գործարարի որդու հարսանիքի շքեղ դետալները. հրավիրատոմսերում ոսկյա սկավառակներ են եղել

03/07/2017 schedule23:40

2 օր է, ինչ համացանցում բուռն քննարկում են ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը: Այս սկսվել է հուլիսի 2-ին եւ շարունակվում է մինչեւ այսօր: Հանդիսության վայրը, ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի Dolby Theatre-ն է, որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Շատերին հետաքրքրող հիմնական հարցն է, թե որքան է արժեցել հարսանիքը: Հստակ թվեր դեռ ոչ մի տեղ չեն նշվում, սակայն լուսանկարներից ու տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր դետալ հսկայական գումարներ է արժեցել:

Հրավիրատոմսն, օրինակ, սովորական բացիկի տեսքով չի եղել: Գասպարը եւ Լոլիտան յուրաքանչյուրի հյուրին սեւ պայուսակ են ուղարկել, որի մեջ եղել է «Օսկարի» արձանիկի կրկնօրինակը, գրիչ, ոսկյա սկավառակներ, որոնց վրա գրված է եղել սիրահանրների անունները: Եղել է նաեւ էկրան, որով հյուրերը դիտել են զույգի տեսաուղերձ-հրավերը:

Սրահի աստիճանները զարդարված են եղել ծաղկե կոմպոզիցիաներով: Հյուրերին աստիճանների վրա դիմավորել են ջութակահարներ:

Ամենատպավորիչը հյուրերի համար եղել է հարսի զգեստը: Ինչպես ռուսական լրատվամիջոցներն են նշում, հարսանիքի վերաբերյալ հիմնական հրապարակումները վերաբերել են հենց Լոլայի զգեստին: Այն մեծ հիացմունք է առաջացրել ներկաների մոտ:

Խնջուքի բեմը ամերիկացի աստղ Լեդի Գագային միավորել է ռուսական շոու բիզնեսի հայտնիների՝ Նիկոլայ Բասկովի, Ստաս Միխայլովի, ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի եւ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ Արման Հովհաննիսյանի ու Սուպեր Սաքոյի հետ: Հարսանիքը վարել են ռուս հայտնի հաղորդավարներ Անդրեյ Մալախովը եւ Քսենյա Սոբչակը:

Հարսանիքի համար, բնականաբար, վճարել են նորապսակների ծնողները: Ալբերտ Ավդոլյանը «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, նաեւ «Yota» ընկերության բաժնետեր է: Ըստ լրատվամիջոցների՝ կնոջ՝ Ելենայի հետ ապրում է Բեւերլի Հիլզում, որտեղ 13 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի: Էլդար Օսմանովը «Межрегионсоюзэнерго» ընկերության բաժնետեր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6728 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում