Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրու շուկայի եւ հարակից հագուստի տոնավաճառի աշխատանքները կաթվածահար են եղել: Անհայտ անձինք բետոնյա պատնեշով եւ երկաթյա թիթեղներով փակել էին նշյալ տարածքների բոլոր մուտքերը: Շուկայից եւ տոնավաճառից գնումներ կատարելը դարձել էր անհնար: Քաղաքացիները գալիս եւ շփոթված ետ էին գնում:
Ստեղծված իրավիճակը զայրացրել էր շուկայի եւ տոնավաճառի վաճառականներին: Իրենց խնդիրը քաղաքային իշխանություններին բարձրաձայնելու նպատակով վերջիններս փակեցին Գյումրու Վարդանանց հրապարակի քաղաքապետարանի դիմացի հատվածը, եւ Շահումյանի փողոցի զգալի մասը:
«Մարդիկ չեն կարողանում մտնել ներս, առավոտից առեւտուր չենք արել: Երեկ գիշեր են դրել: Առավոտ եկե, տեսել ենք, որ էս բիտոնից պատը ստեղ դրած է: Բազարի ապրանքը կփչանա, կթափեն, մերը հլը շոր է, բան չի էղնի, բայց իրանք վարկ են վերցրել ու չեն կարողանում ծախել… Քաղաքապետարանի դիմենք ի՞նչ անենք, քաղաքապետարանը չիդե՞, որ բերել, դրել են: Ես ուզում եմ, որ էս գործին Փաշինյանը խառնվի, գա մեր շահերը պաշտպանի: Չենք կարողանում մեր օրվա 200 դրամը աշխատենք: Երկու կողմից փակվել է, էն կողմը երկաթ է, էս կողմը՝ բիտոն: Դրել են, որ մեր մոտից առեւտուր չանեն, այլ դիմացի խանութներից: Ուզում են, որ միատ սամայլոտ զակազ տանք, թողանք էս մե քանիմ հոգիս էլ ռադ էղնինք, վերջանա»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում են տոնավաճառի աշխատակիցները եւ մատնացույց անում իրենց հարեւանությամբ գտնվող մեկ այլ տոնավաճառի, որի սեփականատերն է, ըստ իրենց տեղադրել այդ պատնեշը:
Բողոքող քաղաքացիներին չհաջողվեց հանդիպել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նրանք որոշ ժամանակ քաղաքապետարանի դիմաց սպասելուց հետո, փորձեին բարձրանալ Բալասանյանի մոտ, բայց վաճառականների մի մասին միայն հաջողվեց մտնել քաղաքապետարանի նախամուտք՝ ոստիկանները եւ քաղաքապետի թիկնազորը թույլ չտվեցին նրանց կառույցում մեկ քայլ անգամ առաջ գնալ:
«Եթե էս քաղաքը տեր ունի, քաղաքապետ ունի, թող այս հարցին լուծում տա: Քաղաքապետը ընչի՞ դուրս չի գա, թող գա ասի՝ ու՞ր գնանք: Գանք քաղաքապետարանի կրիշ, թե՞ հրապարակի վրա դնենք, ծախենք մեր ապրանքը: Ընչի՞ չեն գա ցած, ընչի՞ ղեկավար կկոչվին, որ մեր հարցին լուծում չպտի տան: 2000 դոլար վարկ եմ վերցրել, ծիրան եմ առել: Հմի էդ վարկը ի՞նչղ պտի տամ: Արեք, ծիրանս առեք, որ իմ վարկը տանիմ, տամ: Կգնանք Երեւանի տրանսը կփակենք»,- քաղաքապետարանի դիմաց բարձրաձայնում էին վաճառականները:
Ավելի ուշ նրանց մոտեցավ Բալասանյանի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը եւ տեղեկացրեց, որ միասին կգնան եւ խնդիրը կկարգավորեն:
Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ բետոնյա պատնեշը հեռացվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT