Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նիստին ներկայացվել էին 7 ամբաստանյալներից 2-ը՝ Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը: Մյուս ամբաստանյալները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գալուստ Գրիգորյանը, Հրայր Թոփչյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Ներսես Պողոսյանը նախորդ նիստին ոտքի չկանգնելու պատճառով 10 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից:
Նիստը սկսվելուն պես մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ որպես մեղադրող կողմ է ներգրավվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը: Մյուս երկու դատախազները նիստին չէին ներկայացել:
Դատավորը պաշտպանության կողմին հարց ուղղեց Հակոբ Ենոքյանին բացարկ հայտնելու առնչությամբ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ մինչ այդ հարցին անդրադառնալը նախ պետք է ստուգվի ամբաստանյալների ինքնությունը, ինչին ի պատասխան՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալների ինքնությունը պատշաճ կերպով ստուգվել է:
Պաշտպան Արայիկ Պապիկյանը ասաց, որ նոր մեղադրողի վերաբերյալ կարող է կարծիք կազմել միայն պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո, ինչի հնարավորությունը դատարանը չի տալիս: Պապիկյանի հայտարարությունը փորձում էր Տաթեւիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատել:
«Դատարանը հնարավորություն տվել է ամբաստանյալներին մասնակցելու դատական քննությանը, կարծիք հայտնելու, դատախազին բացարկ հայտնելու, նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրենց իրավունքները, սակայն ամբաստանյալները իրենց գործողություններով զրկել են դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից: Ավելին, պաշտպանյալներին հնարավորություն է տրվել պաշտպանների հետ տեսակցելու և իրենց դիրքորոշումը քննարկելու համար»,- ընդգծեց Գրիգորյանը: Արայիկ Պապիկյանն էլ ի պատասխան հայտնեց, որ իրենք նախորդ նիստին չէին կարող գուշակել, որ այսօրվա նիստին մեղադրող դատախազ է ներգրավելու:
Փաստաբան Նինա Կարապետյանցը փորձեց ելույթ ունենալ, սակայն դատարանը նրան այդ հնարավորությունը չտվեց, քանզի վերջինս դեռեւս գործի վարույթին ներգրավված չէր: Հետաքրքիր է, որ գործի վարույթին մյուս փաստաբանները եւս ներգրավված չէին: Քանի որ Նինա Կարապետյանցը չէր կարողանում հայտարարություն անել, նա հեռացավ դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ նիստին այսօր չէին ներկայացրել Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ վատառողջ է եւ խնդրելով բացակայությունը հարգելի համարել: Բացի այդ, նա միջնորդել էր պաշտպանյալ Գեւորգ Սաֆարյանին հեռացնելու որոշումը վերանայել եւ նրան ներկայացնել դահլիճ: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու: 30 րոպե անց խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց Հայրապետյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության վերաբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ:
Որոշման հրապարակումից հետո դատավորը կարգադրեց ուղեկցող գումարտակի աշխատակիցներին դատական նիստերի դահլիճ բերել Գալուստ Գրիգորյանին եւ նրան ներկայացրեց հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին: Դատավորը նշեց, որի նախորդ պաշտպանը գտնվում է ամենամյա արձակուրդում եւ Արկադի Գեւորգյանը ներկայացել է որպես վերջինիս փոխարինող: Ամբաստանյալը նշեց, որ որեւէ ցանկություն չունի նոր պաշտպանի ներգրավման, իսկ մեղադրող եւ պաշտպանական կողմը առարկություն չհայտնեց: Եվ չնայած ամբաստանյալի դիրքորոշմանը, դատարանը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանին դատական գործի վարույթին:
Դատարանը նաեւ արձանագրել էր, որ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը նախազգուշացնելուց հետո կրկին դատարանի գալու պահին ոտքի չէր կանգնել, ինչի համար նա եւս ենթարկվեց դատական սանկցիայի. «Սասունիկ Կիրակոսյանը ոտքի չի կանգնել, խախտել է դատական նիստի կարգը: Նկատի ունենալով, որ սույն դատական նիստում կիրառվել էր նախազգուշացման ձեւով դատական սանկցիա՝ այժմ Սասունիկ Կիրակոսյանը ենթարկվում է դատական սանկցիայի եւ 10 ժամով հեռացվում է դատական նիստերի դահլիճից»,- հայտարարեց դատավորը: Նշենք, որ Սասունիկ Կիրակոսյանը Սեֆիլյանի մարտական ընկերն է:
Այնուհետեւ դատարանում մեկնարկեց պաշտպանների ներգրավման գործողությունը, ինչի համար նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը, որը դատարանին հայտնեց, որ իր շահերի պաշտպանությունը կիրականացնի Գեորգի Մելիքյանը: Վերջինս ներգրավվեց որպես Հրայր Թոփչյանի պաշտպան:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կարգադրեց դահլիճ բերել ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին, նրանց հայտնեց, որ իրենց պաշտպանները երրորդ անգամ անընդմեջ ներկա չեն գտնվել դատական նիստերի դահլիճում եւ առաջարկեց նոր պաշտպաններ ներգրավել գործին:
«Ամբաստանյալ Սեֆիլյան, պարզաբանում եմ ձեզ, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանն անընդմեջ երեք դատական նիստերի ներկա չի եղել, դատարանը ձեզ առաջարկում է ընտրել այլ պաշտպան, իսկ եթե հրաժարվեք՝ դատարանն իր նախաձեռնությամբ կնշանակի պաշտպան: Խնդրում եմ հայտնեք ձեր դիրքորոշումը»,- դիմելով Սեֆիլյանին՝ հայտարարեց դատավորը: Ժիրայր Սեֆիլյանը հակադարձեց․ «Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում, իսկ ձեր պաշտպաններին պահեք ձեզ, իմ բացակայությամբ նրանք մասնակցելու իրավունք չունեն»: Դատավորը կրկնեց, որ Տիգրան Հայրապետյանը չի ներկայացել վերջին երեք նիստերին եւ կարգադրեց դարձյալ հեռացնել Սեֆիլյանին:
Ապա դահլիճ հրավիրվեց Գեւորգ Սաֆարյանը, որը նույնպես պնդեց, որ չի հրաժարվում իր պաշտպան Տիգրան Եգորյանից: Վերջինս, ըստ դատավորի՝ չի ներկայացել վերջին չորս նիստերին: «Դատարանը լիազորված չէ ինձ պաշտպան նշանակելու, պաշտպանն իրականացնում է պաշտպանություն իմ անունից, այսինքն՝ այն լիազորություները, որն ունի պաշտպանը, նրան կարող է տալ միայն ամբաստանյալը: Ես որեւէ այլ պաշտպանի չեմ լիազորում՝ հանդես գալ իմ անունից, այլ լիազորում եմ Տիգրան Եգորյանին»,- հայտարարեց Սաֆարյանը, ինչից հետո դատավորի կարգադրությամբ նրան եւս հեռացրին դահլիճից:
Ներսես Պողոսյանն անգամ չհասցրեց հարցին պատասխանել, երբ դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո դատարան ներկայացավ Սեֆիլյանի մյուս պաշտպան Արա Զաքարյանը. նա ներգրավվեց գործի վարույթին: Այնուհետեւ դատավորը որոշում կայացրեց հանրային պաշտպան տրամադրել ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին: Ըստ պաշտպանի՝ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը 3-րդ նիստն անընդմեջ չի եկել, իսկ Սաֆարյանն էլ հրաժարվում է այլ պաշտպան ընտրել, հետեւաբար իրենք հանրային պաշտպան են ներգրավում:
Գործով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 21-ին ժամը 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT