Թանգարանների տոմսի գները փոփոխվել են. սահմանամերձ դպրոցում սովորողների մուտքը կլինի անվճար

05/07/2017 schedule21:35

Պետական թանգարանների համար հաստատվել է տոմսերի գնային նոր կարգ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայության թանգարաններում մշտական այցելության տոմսի գինը պետք է սահմանվի 200-2000 դրամ։ 

Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերի մշտական այցելության տոմսը պետք է արժենա 200-500 դրամ։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնաճյուղերինը՝ 250-1500 դրամ։

Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիայի) տոմսի գինը՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել է 1000-5000 դրամ։ 

Ամսվա վերջին շաբաթ օրը պետական թանգարաններում բոլոր այցելուների համար մուտքն անվճար է։

Մնացած օրերին անվճար այցելելու իրավունք է վերապահված (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ) հետևյալ անձանց.

. Ժամկետային զինծառայողներին։
. ՀՀ սահմանամերձ շրջանի դպրոցական տարիքի երեխաներին (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա):
. Նախադպրոցական տարիքի երեխաներին։ 
. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
. Լրագրողներին։
. Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անդամներին, թանգարանային աշխատողներին, պետական պաշտոնական պատվիրակությունների, Նկարիչների միության անդամներին։
. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, հաշմանդամություն ունեցող անձանց 1-ին խմբի (ուղեկցողի հետ), 2-րդ և 3-րդ խմբերի  առանց ուղեկցողի) ներկայացուցիչներին։
. Հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերին, աղքատության ( ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկվածներին, բազմազավակ ընտանիքների երեխաներին:

Ինչ վերաբերում է զեղչերին. 
. Զբոսաշրջության նպատակով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում թույլատրելի է տոմսի գինը մինչև 20 տոկոս նվազեցնելու շուրջ պայմանագրի կնքումը օպերատորների կամ գործակալների հետ։
. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքներում մարտական գործողություններ ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար՝ 50 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)։
. ՀՀ քաղաքացի կենսաթոշակառուների համար՝ 50 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)։
. Փախստականների համար՝ 50 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)։
. Մշակույթին առնչվող մասնագիտություններ ստացող ուսանողների համար՝ 25 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակղը հաստատող փաստաթղթի առկայությամբ)։
. Դպրոցական տարիքի երեխաների համար՝ առավելագույնը 300 դրամ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)։

Թանգարանի մշտական ցուցադրությունում մասնագիտական լուսանկարման և տեսագրման թույլտվությունը վերապահված է միայն թանգարանի տնօրենությանը՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ։ 

Թանգարաններում կրթական ծրագրերի գները պետք է սահմանվեն 600-3000 դրամ, իսկ լրացուցիչ ծախսեր պահանջող կրթական ծրագրերի գների ավելացման առիթի դեպքում հարցը պետք է նախապես համաձայնեցնել պետական լիազոր մարմնի հետ:

Նշենք, որ մինչեւ այժմ, օրինակ Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության տոմսի արժեքը 800 դրամ էր: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսը՝ 1200 դրամ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսը` 1000 դրամ:

Իսկ թե գնային նոր քաղաքականության դեպքում սահմանված այդ միջակայքում գներն ինչ սկզբունքով են որոշվելու, պաշտոնական տեղակատվության մեջ չի նշվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8445 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին