Արմեն Ամիրյանը հանձնարարել է Instagram-ում էջ բացել, իսկ ֆեյսբուքում՝ օգտվել գովազդից

ՀՀ մշակույթի նախարարությունը 2016 թվականի նոյեմբերի 1-ից, նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով, ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարության ֆեյսբուքյան էջի գրառումները գովազդում է: Այս մասին Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին մշակույթի նախարարության Ֆեյսբուքի պատշոնական էջի պատասխանատուները:

Օրինակ՝ երեկ Արտավազդ Փելեշյանի եւ Արմեն Ամիրյանի հանդիպման մասին գրառումը գովազվում էր ֆեյսբուքում: Արտավազդ Փելեշյանի հանդիպման գրառման երկու օրվա գովազդի համար վճարվել է 4800 դրամ ( 10 դոլար)։ Այդ վճարները տարբեր են. նվազագույնը՝ 2400 դրամ, առավելագույնը՝ 4800 դրամ (5-10 դոլար)

Հարցին՝ ի՞նչ աղբյուրներից է օգտվում նախարարությունն այդ ծառայությունից օգտվելու համար, մեզ պատասխանեցին, որ օգտվում են դրամաշնորհներից «Դրամաշնորհի հատկացման թիվ 366 պայմանագիր կա ( 19, հոկտեմբեր, 2016թ.)՝ ինտերնետ տիրույթում ( սոցիալական ցանցեր և այլ կայքեր) մշակութային միջոցառումների հանրահռչակման, լուսաբանման եւ գովազդային աշխատանքների կազմակերպման համար»,- նշում են պատասխանատուները:

Բացի ֆեյսբուք ցոցիալական ցանցից, պարզվում է, որ մշակույթի նախարարությունը «instagram»-ում նույնպես էջ է բացել եւ դա արվել է Արմեն Ամիրյանի հանձնարարականով։

Թեմայի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւս պարզաբանում է պարզաբանում է տրամադրել Armtimes.com-ին. «Այդ գումարները ծախսում ենք մեր այն միջոցառումների եւ նախագծերի վրա, որոնք համարում ենք, որ պետք է հանրայնացնել։ Հատկապես այն նախագծերի, որոնք այս ձևով կարող են իրականացման համար անհրաժեշտ ներդրումներ բերել։ Այդ փոքրիկ ծախսն արվում է մեր համերգասրահներ, թատերասրահներ, թանգարաններ այցելություններն ընդլայնելու, մեր հրատարակած գրքերի և արտադրած ֆիլմերի սպառումը մեծացնելու համար, ինչն իր հերթին հավելյալ մուտքեր կապահովի։

Արտավազդ Փելեշյանին նախարարությունը Հայաստան է հրավիրել ոչ միայն վարպետության դասեր անցկացնելու, այլև հրատարակելու ենք նրա նոր գիրքը և փորձելու ենք հովանավորներ, աջակիցներ ու գործընկերներ գտնել Վարպետի նոր ֆիլմը նկարահանելու համար։ Ընդունված կարգ է ամբողջ աշխարհում. ցանկացած մշակութային նախագիծ գործընկերներ, հովանավորներ գտնելու համար նաեւ  նման ձևեր է օգտագործում»։

Ի դեպ, այսօր խորհրդարանում Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում չի հերքել առաջիկայում հանրապետական կուսակցությանն անդամակցելու հնարավորությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4739 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա