Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները կայցելեն Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա

09/07/2017 schedule13:39

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հուլիսի 17-ին կայցելեն Թուրքիայի Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա, որտեղ ծառայություն է անցնում գերմանական զորախումբը, Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հղումով գրում է Hürriyet-ը:

7 գերմանացի պատգամավորները Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում տարվող պայքարում գերմանական հետախուզական ինքնանթիռների մասնակցության հետ կապված ուսումնասիրություն կանցկացնեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ին կայացած G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Գերմանական իշխանություններն Էրդողանի այցից առաջ մերժել էին նրա դիմումը և արգելել ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև: 

Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն արդեն երկրորդ անգամ արգելել էին Բունդեսթագի պատգամավորների մուտքն Ինջիրլիք ավիաբազա, ինչից հետո գերմանացի խորհրդարանականները որոշում էին կայցրել զորախումբը տեղափոխել Հորդանան: Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության մասին անդրադարձերում թուրքական եւ գերմանական մամուլը պարբերաբար հիշեցնում է, որ խնդիրները սկսվեցին 2016-ի հունիսից, երբ Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Դրանից հետո Թուրքիան արգելեց թուրք խորհրդարանականների այցը Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված է 250 զինծառայողներով գերմանական զորախումբը: Ամիսներ անց հարաբերությունները կարգավորման փուլում էին եւ այցը, այնուամենայնիվ, եղավ, սակայն ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Գերմանիան արգելեց Թուրքիայի ԱԳ, Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախարարիների  նախընտրական հանդիպումները թուրք համայնքի հետ: Գերմանիան դեմ էր ապրիլի 16-ին հանրաքվեով հաստատված Թուրքիայի նոր սահմանադրությնաը. դրանով գրեթե անվերահսկելի իշխանություն է ստացել նախագահ Էրդողանը, որը լարվածությունը պիկին հասցրեց՝ հայտարարելով, թե Գերմանիայում նացիզմը դեռ չի վերացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2534 դիտում

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն