Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

20/05/2025 schedule21:00

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում չի կարողացել զերծ մնալ «Հայկական ժամանակ» օրաթերթը հիշատակելու գայթակղությունից և հերթական անգամ սրբագործել է սեփական շուրթերը՝ թերթի անունը հոլովելով։

Քոչարյանը, որը, ի պատիվ իրեն, փաստորեն, ուշի ուշով հետևել է իր օրոք լույս տեսած հայտնի ընդդիմադիր թերթերից մեկի՝ իրեն վերաբերող հրապարակումներին, հայտարարել է, թե իր առասպելական ունեցվածքի թեմայով ՀԺ-ն ժամանակին զրպարտող նյութ է տպագրել՝ ունեցվածքի ուռճացված թիվ՝ 4 միլիարդ դոլար վերագրելով իրեն։

«Պարզվեց՝ իմ ունեցվածքը 4 միլիարդ չի, որը 2009 թե 2010 թվականից շատ ակտիվ, հսկայական մի քարոզչամեքենա (էդ ո՞ւմ պատկանող հսկա քարոզչամեքենայի մասին է ակնարկում -Խմբ․) փորձում էր ներդնել մեր մարդկանց ուղեղների մեջ, մեր ժողովրդի։ Եվ այն գույքերը, ինչ իրենք հրապարակել են այն ժամանակ, և սկսել է դա «Հայկական ժամանակ»-ը, դրանցից գրեթե ոչինչ այս Դատախազության հայտում չկա, այլ միայն այն, ինչ գրանցված է Կադաստրով, սեփականության իրավունքով, ամեն ինչով»,- զազրախոսել է Քոչարյանը։

Նախ ի գիտություն Քոչարյանի՝ 4 միլիարդի մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ը չէ, որ գցել է հայկական տեղեկատվական միջավայր ու ժողովրդի բերանը, այլ իր հետ «քիմիական կապով» կապված Պուտինի կառավարած երկրի լրատվականներից մեկը՝ versia.ru-ն։ Հայկական մամուլն էլ, այդ թվում՝ ՀԺ-ը, հղում անելով այդ կայքին, անդրադարձել է ոչ միայն Քոչարյանի, այլ նրա օրոք «արդար ճանապարհով» հարստություն դիզած մի շարք այլ պաշտոնյաների մասին մեկ այլ ռուսական կայքի բացահայտումներին։

Եվ ուրեմն, եթե Քոչարյանը պրետենզիաներ ուներ (կամ ունի) 4 միլիարդի մասին լուրը մամուլով շրջանառելու առնչությամբ, ապա թող ժամանակին դիմեր Վլադիմիր Վլադիմիրովիչին, թախանձեր ու հիշյալ կայքից հեռացնել տար «ուվաժայեմիյ Ռոբերտ Սեդրակիչի» մասին ապատեղեկատվությունը։

Իմիջիայլոց, այդ սկանդալային տեղեկությանն անդրադարձել են այդ օրերին տպագրված մի շարք թերթեր ու կայքեր, բայց Քոչարյանի բիբը հասկանալի պատճառներով միայն ՀԺ-ում տպագրվածն է ծակել։

Ի դեպ, 2018-ին, երբ հայտնի դարձավ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին, հայկական մամուլը մեկ մարդու պես վերհիշեց տարիներ առաջ հրապարակված այդ նյութն ու «Միասին բացահայտենք Քոչարյանի ունեցվածքը», «Քոչարյանի անծայրածիր ունեցվածքը» ոճի վերնագրերի ներքո վերթարմացրեց հանրության հիշողությունը։ Նկատենք՝ «Քոչարյան», «ունեցվածք» բանալի բառերով հրապարակումները մշտապես դառնում են օրվա «թոփ նյուզը»։

Վերադառնալով Քոչարյանի հարցազրույցին՝ նրա մի քանի դիտարկման էլ անդրադառնանք։

Վերջինս, չքմեղի կերպարի մեջ մտած, ազդարարել է, թե Հակակոռուպցիոն դատարանում քննվող, իր ընտանիքին առնչվող ապօրինի գույքի գործով դատավարության ժամանակ իրենք հիմնավորումներով ներկայացնելու են, թե իրենց ունեցած գույքերը ինչպես են ձեռք բերվել, ասել կուզի՝ ապացուցելու են, թե «քանի տոննա քրտինք են թափել», «քանի լիտր արյուն են ծախել» (սեփական մարմնի արյունը նկատի ունենք), բիզնես տաղանդի ի՜նչ գերադրական աստիճանով օժտված եղել, որ կարողացել են երկնքին ստիպել իրենց գլխին մանանա թափել։

Փորձելով հիմնավորել իր ունեցվածքի ծավալները՝ Քոչարյանը դիմել է զուգահեռներ անցկացնելու տրյուկին և մասնավորապես նկատել՝ այժմ հայտնվել են «նորաթուխ» 100 միլիոն դոլարանոց ծրագիր իրականացնող օլիգարխներ, «իսկ նախագահի ընտանիքը 2006-2007 թվականներից, տասնը քանի տարում շնորհքով, կիրթ զավակներ ունենալով՝ չի՞ կարող դա ունենալ, ինչի ծավալը էս սաղ նկարագրածից անգամներով քիչ ա, խի՞ չեն կարա։ Հիմա իմ անունն այստեղ դերակատարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ենթադրում եմ, որ ունեցել է. այն առումով, որ վստահություն կա, որ էս ընտանիքը քցող չի, որ մի բան պայմանավորվում են բիզնեսի առումով, անում են մինչև վերջ, տոյեսծ՝ դու քո ռեպուտացիան, կապերն ունենալով, որտև էն ունեցածը, ինչ ունենք, դրա հիմնական մասը իմ նախագահությունից հետո ա եղել։ Իմ կապերը ազդեցություն ունեցե՞լ են դրսի հետ, այո՛, ունեցել են։ Ես ինքս մի կազմակերպության մեջ եմ աշխատել, ներգրավվել, որ շատ լուրջ փող եմ աշխատել, շա՜տ լուրջ»։

Համաձայնեք, սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմի «մաստեր կլասս», Քոչարյանը քիչ է մնում ասի՝ լավ ենք արել, որ հանրապետությունը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում, բա եթե ոչ իմ տղերքը, բա էլ ում կիրթ ու շնորհքով զավակները պետք է զբաղվեին «փող շինելով»․․․

Արձանագրենք, որ նույնիսկ այս արդարացման մեջ վերջինս դիմում է կեղծիքի՝ ստելով, թե նախագահի ընտանիքը 2006-2007 թվականներից, այսինքն՝ իր պաշտոնավարման գրեթե ավարտից է սկսել գույքեր դիզել։

Քոչարյանի ավագ որդին՝ մասնագիտությամբ տնտեսագետ, 1981 թվականին ծնված Սեդրակ Քոչարյանը, «19 տարեկանից է սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 20 տարեկանում արդեն շատ մեծ ծավալի ֆինանսական հոսքեր է ունեցել և մեծ ծավալի գույքերի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել», դեռևս 2023-ին Հանրայինի եթերում հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազը։ Իսկ երբ հաղորդավարը նկատել էր՝ տաղանդավոր բիզնեսմեն է եղել, ի պատասխան՝ դատախազն արձագանքել էր՝ դռնբաց դատական նիստերը ցույց կտան՝ անձը տաղանդավոր բիզնեսմե՞ն է, թե՞ մենք գործ ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի հետ։

Ի դեպ, առաջարկում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը վերհիշի, թե 19 տարեկանում ի՞նչ էր աշխատում և արդյո՞ք այնքան անշնորհք ու անկիրթ էր, որ չի կարողացել մի «քիփլիկ» «цех» բացել ու սկսել իր հարստության դիզման ոդիսականը՝ այն հետագայում Ստեփանակերտից տարանցելով Երևան։ Եթե չի կարողացել, ապա հարց է առաջանում՝ «խի՞», արդյո՞ք այն պատճառով, որ մեջքին բարձր պաշտոն զբաղեցնող հայր չուներ։

Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում հավաքող-փականագործի հաստիքով, ապա դարձել է ինժեներ-մեխանիկ։ 1980-ից էլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂ կոմերիտական և կուսակցական մարմիններում (եղել է «Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսակցական կոմբինատի քարտուղար)։

Հ․Գ․ Քանի որ Քոչարյանը սիրում է իր խոսքը համեմել անեկդոտներով (մեկումեջ՝ «խուժանական»), թեմայի, մասնավորապես՝ 4 միլիարդին վերաբերող նրա առարկության մասով մի անեկդոտ. մեկի կինը դավաճանում է, բարեխիղճ հարևանը որոշում է լուսավորել «կոտոշավորին», թե՝ երբ դու գործուղման ես գնում, ձեր վերևի հարևան Իքսը ամեն երեկո գալիս է ձեր տուն, կնոջդ հետ դուրս են գալիս պատշգամբ, ծխում են, կոնյակ կոնծում, հետո ներս են գնում, ննջասենյակի պատուհանի վարագույրները փակում են, ու սկսվում է «կինոն»․․․․։ Մի քանի օր անց «կոտոշավոր» ամուսինը հանդիպում է կնոջ դավաճանության փաստի վրա իր աչքերը բացած մարդուն ու կշտամբում, թե՝ բայց ի՜նչ սուտասան ու նախանձն ես դու։  Պարզել եմ, որ ոչ թե մեր վերևի հարևան Իքսն է ամեն երեկո գալիս մեր տուն, այլ տակի հարևան Իգրեկը։ Եվ բացի այդ՝ իմ կինը նրա հետ պատշգամբում միայն կոնյակ է խմում, սիգարետ ընդհանրապես չի ծխում. նա ծխող չէ։ Իսկ թե ինչ «կինո» են նայում կինս ու նրա հյուրերը ննջասենյակում, դա իր որոշելիքն է, աներոջս նվիրած տան ննջասենյակն է, որ կինոն կուզի, կնայի։

Հուսանք՝ ընթերցողը որսաց անեկդոտի՝ անբարոյականությամբ զբաղվող կնոջ ամուսնու ու Քոչարյանի սրտաճմլիկ արդարացումների նմանությունը։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11904 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև