Արսինե Խանջյանին մտահոգում է «Ոսկե ծիրանից» ԼԳԲՏ թեմայով ֆիլմերը դուրս թողնելը

11/07/2017 schedule14:32

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն իր մտահոգությունն է հայտնել «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնից ԼԳԲՏ համայնքին վերաբերող ֆիլմերը դուրս թողնելու վերաբերյալ: Կինոփառատոնի «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրում պետք է ցուցադրվեին ԼԳԲՏ թեմաներով ֆիլմեր, սակայն ծրագիրն ամբողջությամբ հանվել է փառատոնից: Սրա հետ կապված Արսինե Խանջյանն իր եւ ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունից բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով «Ոսկե ծիրանին» վերանայել որոշումը:

«Մեզ շատ է անհանգստացնում Կինոմատոգրաֆիստների միության գրաքննությունը եւ դրա արդյունքում «Ոսկե ծիրանի» կայացրած որոշումը, ըստ որի, կինոփառատոնի մի ամբողջ ծրագիր չեղարկվել է: Ատոմը փառատոնի նախագահն է եղել մոտ 10 տարի, եւ սարսափելի է տեսնել, որ փառատոնը, որը երկուսս էլ հպարտորեն ներկայացրել ենք միջազգային կինոյի շրջանակներում՝ հանուն կինոյի եւ կինոարտադրողների, որոնք անդրադարձել են մարդու իրավունքներին վերաբերող այսպիսի հրատապ հարցերի, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես այն դեպքում, երբ այս թեմաները վեր հանելու եւ քննարկելու կարիք կա:

Վստահաբար կարելի է ասել, որ Ռուբեն Գեւորգյանցի նման կարեւոր ռեժիսորին հարգանքի տուրք մատուցելու ավելի լավ եղանակ չկա, քան թույլ տալը, որ ֆիլմարտադրության մեջ հայկական նոր ձայները՝ նոր ֆիլմերը, ցուցադրվեն եւ տարածվեն: Երբեք չենք լսել, որ նոր ֆիլմերին նվիրված ծրագիրը կարելի է չեղարկել որպես հարգանքի տուրք կյանքից հեռացած կինեմատոգրաֆին: Հետեւաբար՝ այս պնդումը բավականին անհեթեթ է հնչում:

Կոչ ենք անում փառատոնին վերանայել այս տարօրինակ որոշումը: Կոչ ենք անում ներկայացնել այս մտքեր ծնող ֆիլմերը, որոնք ներկայացնում են այսօրվա Հայաստանի, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ձայների իրական բազմազանությունը»,- գրել է նա:

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրում պետք է ցուցադրվեին «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» եւ «Ծիրանի այգիներ» ֆիլմերը: Դրանք վերաբերում են ԼԳԲՏ համայնքին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ ֆիլմերը Կինոյի տանը ցուցադրելու պայմանավորվածություն է եղել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի հետ, որը վերջերս մահացել է: Նոր ղեկավարները հայտնել են, որ նման սգի մեջ նման ծրագիր չեն կարող ցուցադրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3153 դիտում

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան