Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

02/07/2026 schedule20:37

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում են պնդումներ, թե Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել ու վատթարացել է։

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարել են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին եւ 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչեւ օրական 17 ժամ։

Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել եւ լավարկել էին հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր է գործադրել հետեւյալ երկու ուղղություններով.

Երեւան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ,

Նոր ջրաղբյուրների հայտնաբերում եւ նոր ջրածավալների տեղափոխում Երեւան քաղաք։

Արդյունքում, գոհունակությամբ արձանագրում ենք, որ ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ Երեւան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչեւ մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը եւ Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։

Մասնավորապես, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երեւանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաեւ մի շարք մարզերում։
Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երեւան տեղափոխման ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես, Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։

Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։

Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների ջրալցումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։

Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից», ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
174 դիտում

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ