Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը չստորագրված նամակ է ստացել Արարատի մարզի թվով 15 դպրոցների տնօրենների անունից, որոնք պնդում են, որ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը պարտադրում է, որ դպրոցի տնօրեններն իր անվան հետ կապվող ընկերությունից գնեն «A4» ֆորմատի թղթեր:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Այսպես՝ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը՝ խախտելով Քաղաքացիական ծառայության եւ Ներքին աուդիտի մասին օրենքները, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ (ճիշտ է, ոչ իր անունով), այն է՝ մարզպետարանի ենթակայությամբ կազմակերպությունների զգալի մասի տնօրեններին պարտադրվում է իր միջոցով գնել A4 ֆորմատի թղթեր, այլ ոչ թե յուրաքանչյուր կազմակերպությանը մոտ գտնվող խանութներից: Դե, քանի որ ստուգող բաժնի պետ է, լռակյաց, բայց դժկամությամբ կատարում ենք նրա պահանջը»,- ասված է նամակում: Նշենք, որ նամակի սկզբնամասում ասվում է, որ այն խմբագրությանն է ուղղված մարզի թվով 15 դպրոցի տնօրենի անունից, սակայն որեւէ հասցե եւ անուն- ազգանուն նշված չէ: Հասկանալի է, դպրոցի տնօրենները կարող են անհանգստանալ ներքին աուդիտի տակ ընկնելու ռիսկից:
Դպրոցների տնօրենները անանուն նամակում նաեւ նշում են, որ իրենք լսել են, թե ինչպես է Սուրեն Քարամյանը նաեւ անհարգալից խոսում դպրոցների աշխատակիցների հետ, սակայն որեւէ փաստական հանգամանք նամակում նշված չէ: «Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ օրեր առաջ այդ մասին ահազանգել ենք Արարատի մարզպետ պարոն Ա. Գրիգորյանին, ՀՀ վարչապետին, սակայն ձայն բարբառո անապատի, եւ ստիպված էինք դիմել խմբագրություն»,- ասված է նամակում: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Սուրեն Քարամյանի հետ:
- Պարոն Քարամյան, դպրոցի տնօրեններ են դիմել մեզ, պնդելով, որ ստիպում եք իրենց A4 ֆորմատի թղթերը ձեռք բերել բացառապես ձեր անվան հետ կապվող ընկերությունից:
- Նման բան չի կարող լինել, ոչ մի տնօրեն չի կարող ասել, որ ես ինչ-որ մեկին պարտադրել եմ կամ ասել եմ իմ ընկերությունից կամ իմ խանութներից ձեռք բերել: Նման բան չի կարող լինել, ես ձեզ դա 100 տոկոսով կարող եմ ասել:
- Դուք ունե՞ք խանութ:
- Ես 20 տարի է խանութ եմ ունեցել, բայց նման բան չի եղել, որ ինչ-որ մեկը պարտադրի, դա սուտ տեղեկություն է: Ոչ մի տնօրեն չի ասի նման բան, որ պարտադրանք է եղել, հիմա որ խանութ է, գնել են, թե չեն գնել, ես ձեզ չեմ էլ կարող հստակ ասել:
- Բայց դուք ունե՞ք խանութ:
- Իմ անունով չունեմ, բայց խանութ ունենք:
- Արարատո՞ւմ է:
- Այո, Արարատի մարզում է, բայց ոչ մի անգամ ոչ մեկի կողմից պարտադրանք չի եղել, որովհետեւ դրա կարիքն ընդհանրապես չկա: Ասեմ, որ 3-4 ամիս է այդ գործունեությամբ չենք զբաղվում:
- Այսինքն՝ խանութը փակվե՞լ է:
- Դա եղել է հունվար-փետրվար ամսին, դրանից հետո այդ գործով ընդհանրապես չենք զբաղվել:
- Խանութը փակվե՞լ է:
- Խանութը չի փակվել, բայց ուրիշ բաներ է վաճառվում: Ոչ մի տնօրեն չի ասի, որ ինչ-որ մեկին պարտադրվել է: Դա սուտ հերյուրանք է:
Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանի անունը մամուլում վերջին շրջանում հաճախ է հոլովվում: «Հրապարակ» օրաթերթը նախորդ ամիս գրել էր, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր դեմ է հանել անգամ մեր սփյուռքահայ հայրենակիցներին: «Արդեն մի քանի ամիս է՝ մարզում հաշվեհարդար են տեսնում Հովիկ Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ, աշխատանքից ազատվում են դպրոցի տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներ, որոնց մասին մամուլը գրում է: Վերջերս էլ մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում ազատվեց Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը»,- գրել էր թերթը:
2016 թվականի սեպտեմբերին Արարատի մարզի Կանաչուտ գյուղի գյուղապետի ընտրությանն էլ մասնակցել է Սուրեն Քարամյանի կինը՝ Նարինե Քարամյանը: Ընտրությանը օրը Քարամյանի եւ գործող գյուղապետի կողմնակիցների միջեւ բախում էր տեղի ունեցել: Ընտրության արդյունքում Քարամյանի կինը պարտվել էր գործող գյուղապետին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT