Երևան
12 °C
«Գանձասար-Կապանի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ամբողջությամբ կենտրոնացել է նոր աշխատանքի վրա: 1 շաբաթից ավելի է, ինչ պաշտոնապես նշանակվել է ակումբի գործադիր տնօրենի խորհրդական: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ հեշտությամբ է կարողացել հրաժարվել մարզչի աշխատանքից:
«Հեշտ է տրվել որոշումը, շատ ուրախ եմ: Որտեղ ակումբի ղեկավարությունը համարում է, որ կարող եմ օգտակար լինել իմ գիտելիքներով, այնտեղ էլ կլինեմ: Այսօր այսպես է, ու եւս մեկ անգամ շնորհակալությունում եմ հայտնում ղեկավարությանը, նախագահին ինձ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար»,- ասաց նա:
Այս շրջանում Աշոտ Բարսեղյանն իր աշխատակիցների հետ զբաղված է տրանսֆերային հարցերով: Մանկապատանեկան դպրոցում շուտով արձակուրդներ են, եւ այդ ընթացքում էլ պետք է ծրագրեր գրեն մարզիչների հետ եւ հետո հետեւեն նրանց աշխատանքին: Բացի այդ՝ Բարսեղյանն այսուհետ պետք է մեծ ուշադրություն դարձնի Հայաստանի առաջնության Առաջին եւ Բարձրագույն խմբերում հանդես եկող թիմերին՝ փորձելով ապահովել կապը դրանց միջեւ: Այս ծանրաբեռնված գրաֆիկը թույլ չի տալիս, որ կարոտի մարզչի աշխատանքը:
«Մարզչի աշխատանքը... միայն մարզիչը գիտի, թե ինչ սթրեսային է այն, այնպես որ ինչ-որ տեղ էլ սա օգուտ է, ավելի հանգիստ է: Հանգիստ ասելով... արձակուրդ չէ, պարզապես, եթե այս աշխատանքը համեմատենք մարզչի աշխատանքի հետ, այնտեղ շատ ավելի բարդ է: Իհարկե, միշտ սիրել եմ, ու սիրով եմ կատարել մարզչի գործը, երկար տարիներ այդ աշխատանքի մեջն եմ եղել, հիմա կողքից եմ նայում, բայց սա էլ է պետք»,- ասաց նա:
Աշոտ Բարսեղյանը «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է մոտ 2 տարի: Այդ ընթացքում թիմը 2016-17 մրցաշրջանի ընթացքում իր պատմության մեջ 1-ին անգամ Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը: Բարսեղյանը նշում է, որ ղեկավարներից դրական գնահատականների է արժանացել իր արդյունքների համար, ինչն իրեն շատ է ոգեւորում:
«Հանդիպել եմ ղեկավարների հետ, զգացված եմ, որ լավ են գնահատում իմ աշխատանքը, զգացված եմ, որ ունեմ այդպիսի խելացի ղեկավարներ, որոնք ինձ քաջալերում են, ես էլ փոխադարձ մեծ հարգանք եմ տածում նրանց նկատմամբ»,- ասաց նա ավելացնելով, որ նոր մրցաշրջանում թիմը նոր գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ ամեն ինչ անելու է առաջնությունում չեմպիոն դառնալու եւ Հայաստանի գավաթը նվաճելու համար:
«Գանձասար-Կապանը» հուլիսի 14-ից Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ նախապատրաստվում է 2017-18 մրցաշրջանին: Թիմը 1 ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հանքավանում: Այդ ընթացքում 3 ընկերական հանդիպում է ունենալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT