Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Այսօրվա նիստին 7 ամբաստանյալից նիստերի դահլիճ է ներկայացվել միայն Հովհաննես Պետրոսյանը, մյուս 6-ը՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Ներսես Պողոսյանը նախորդ նիստին 10 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար:
Նիստը սկսվելուն պես Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը խնդրեց դատարանին՝ ապահովել իր պաշտպանյալի մասնակցությունը դատական նիստին, քանի որ ըստ նրա՝ իր պաշտպանյալի կողմից հստակ ցուցում ունի, որ առանց նրա ինքը չի կարող մասնակցել նիստին, ուստի նրա ներկայությունը չապահովելու դեպքում պարտավոր է լինելու հեռանալ նիստերի դահլիճից: «Ինձ համար իմ վստահորդի ցուցումը պարտադիր բնույթ է կրում, ուստի խնդրում եմ ապահովել նրան ներկայությունը»,- ասաց Զաքարյանը: Նույն խնդրանքով հանդես եկավ նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը:
Ի պատասխան նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ամբաստանյալները իրենք իրենց զրկել են նիստին մասնակցելու իրավունքից: Պաշտպանները մի քանի անգամ միջնորդեցին վերեւ բարձրացնել իրենց պաշտպանյալներին, քանի որ յուրաքանչյուր դատավարական գործողություններ իրականացնելիս պետք է խորհրդակցեն իրենց պաշտպանյալների հետ: Դատավորն ասաց, որ եթե հիմնավոր պատճառաբանված միջնորդություն ներկայացվի, ապա պատրաստ է քննարկել այդ միջնորդությունը՝ պայմանով, որ ամբաստանյալները պետք է հարգալից վերաբերմունք դրսեւորեն դատարանի նկատմամբ, ոտքի կանգնեն, դատական նիստերի դահլիճում դրսեւորեն պատշաճ վարքագիծ:
Ապա, երբ Զաքարյանն ասաց, որ ստիպված է լքել նիստերի դահլիճը, քանի որ դատարանն անցնում է այլ դատավարական գործողությունների, մասնավորապես, պաշտպաններ ներգրավելուն: Դատավորն էլ ասաց, թե պաշտպանական կողմը իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել դատավարական գործողությունների իրականացմանը: «Եթե դուք հիմա չապահովեք իմ պաշտպանյալի ներկայությունը ես ստիպված եմ լինելու լքել նիստերի դահլիճը»,- կրկին դիմելով դատավորին ասաց Սեֆիլյանի պաշտպանը՝ հավելելով, որ իր համար առաջնայինն իր վստահորդի շահերն է:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարզաբանեց պաշտպանին, որ առանց նախագահողի թույլտվության չի կարող լքել նիստերի դահլիճը: Այնուամենայնիվ, Արա Զաքարյանը ծափահարությունների ներքո լքեց նիստերի դահլիճը: Նրան միացավ նաեւ գործով մեկ այլ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը՝ մինչեւ այդ ընթերցելով իր պաշտպանյալի հայտարարությունը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպանների վարքագծի վերաբերյալ հարցը քննելու համար: Որոշումը կհրապարակվի մեկ ժամից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT