Ինչպիսին է բուհերի անվճար համակարգ ընդունված դիմորդների սեռային համամասնությունը. թվեր

21/07/2017 schedule23:04

Շրջանառվող տեղեկություների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակը մեկը պետք է լինի` գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

Մի շարք բուհեր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ ամեն դեպքում վիճակագրությունը չի վկայում նման երեւույթի ցայտուն դրսեւորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երեւանի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:

Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրիական կրթական ծրագրով անվճար ուսուցման համակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա եւ քանիսը՝ աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդպիսի վիճակագրություն չունեն:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանից էլ տեղեկացանք, որ այստեղ անվճար բակալավրիական կրթություն ստանալու հնարավորություն է ստացել 68 դիմորդ: Արական սեռի ներկայացուցիչներ են նրանցից 31-ը: Բայց տարկետման իրավունքով սովորելու է 26-ը, որովհետեւ մյուսներն արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներ են:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, օրինակ, բակալավրիատի անվճար ուսուցման համակարգ է ընդունվել 83 դիմորդ: Նրանցից 56-ն աղջիկ է, 27-ը` տղա:

Դե, իսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը շարունակում է պահպանել «հարսնացուների համալսարանի» իր տիտղոսը: Ինչպես տեղեկացանք ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գեւորգյանից, այստեղ անվճար ուսուցման համակարգ ընդունված 43 դիմորդից միայն մեկն է տղա:

Նկատենք, որ արդեն հաջորդ ուսումնական տարվանից ամենայն հավանականությամբ չեն լինի պետպատվերի ու զինծառայությունից տարկետման իրավունքի հետ կապված այս խնդիրները, որովհետեւ նախատեսվում է տարկետումը կապել զինծառայության հետ:

Այլ առիթներով անդրադարձել ենք, որ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով նախատեսվում է պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք տալ միայն այդ ծրագրում ընդգրկվող ուսանողներին: Այսինքն` եթե նրանք պարտավորվեն, որ ուսումնառության տարիներից երեքի ընթացքում ամեն շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի, իսկ այնուհետեւ լեյտենանտի սպայական կոչում ստանալուց հետո երեք տարի ժամկետով ծառայության անցնեն զինված ուժերում` առաջնագծում` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաեւ ուսման վարձի փոխհատուցում:

Ծրագիրը ներկայացվելու է նաեւ Ազգային ժողով: Չընդունվելը, կարելի է ասել` անհավանական է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14997 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել