Երևան
12 °C
«Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը (...) շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին»,-սա մի հատված է ԱԻ նախարարության օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նաեւ կետ առ կետ նշված են այն գործողությունները, որ խստիվ արգելվում են հրդեհավտանգ իրավիճակներում`բուսածածկ տարածքներում խարույկ վառել, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ եւ այլն:
Նույն հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:
Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»:
Սույն հաղորդագրությունից երկու օր անց՝ օգոստոսի 10-ին հրդեհ բռնկվեց Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարող տարածքում, իսկ օգոստոսի 12-ից այրվում է Խոսրովի անտառը: Եվ ինչպես կանխատեսված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, հրշեջները ամբողջ ուժով կատարում են իրենց պարտականությունները, բայց զգալի արդյունք չեն գրացում, իսկ Խոսրովի անտառում հրդեհը ամեն ժամ ավելի ու ավելի է տարածվում:
Արդեն մի քանի օր է բնապահպանները հաշիվ են պահանջում ԱԻ նախարարությունից, քննադատում են կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չիրականացնելու եւ արդեն բռնկված հրդեհը մարելու համար համապատասխան տեխնիկական բազա չունենալու համար:
Նախարարության ներկայացուցիչներն իրենց հակափաստարկներն են ներկայացնում: Օրինակ, որ 14 տարվա մեջ առաջին անգամ է Հայաստանում նման ծավալի հրդեհ արձանագրվում, Խոսրովի արգելոցի տեղանքն անանցանելի է, քամու ուղղությունը նպաստում է հրդեհի տարածմանը, հրդեհաշիջման համար նախատեսած ինքնաթիռ չկա եւ այլն:
Նախարարության արդարացումնեն ըմբռնելի են, բայցեւայնպես որոշակի հարցեր իսկապես առաջանում են:
Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ԱԻՆ հաղորդագրության մեջ նշված հետեւյալ հատվածը. «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով»:
Ո՞ւմ է ուղղված այս խորհուրդը, ո՞վ պետք է հսկիչ կետեր ստեղծեր: Ստեղծվե՞լ են արդյոք այդ կետերը, թե՞ ոչ: Կամ արդյո՞ք անցած օրերը գնահատվել են որպես առավել հրդեհավտանգ ժամանակահատված: Եվ ո՞վ պետք է գնահատեր:
Նման հաղորդագրություն տարածելու փաստն, իհարկե, դրական է եւ ցույց է տալիս, որ ԱԻՆ-ում համենայնդեպս քնած չեն եւ մոտավորապես կասկածում էին, որ հնարավոր են նման զարգացումներ: Բայց կարծես թե հաղորդագրությունով էլ ամեն ինչ ավարտվել է: Որովհետեւ, վերլուծելով իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, ակնհայտ է դառնում, որ այն, ինչ գրված է, կյանքի չի կոչվել:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հարցին, թե կա՞ նախնական վերլուծություն, թե որն էր այս տարի հանրապետությունում նման հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, պատասխանում է. «2017թ. ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և, նույնիսկ, տարածաշրջանում, շուրջ մեկ ամիս է՝ ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար»:
Այսինքն, ամեն դեպքում, սույն ժամանակահատվածը առավել հրդեհավտանգ գնահատելու բոլոր հիմքերը կային:
Մոտ մեկ ամիս առաջ, հուլիսի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության ղեկավարման խորհրդի առաջին նիստը: Այն խորհրդակցական մարմին է, որում ընդգրկված են գրեթե բոլոր նախարարություները առընթեր մարմինները: Խորհուրդը քննարկում էր աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը, թիրախները: Լուրջ քննարկում, լուրջ դեմքերով:
Դրանից մեկ շաբաթ առաջ աղետների ռիսկի կառավարմանը նվիրած մեկ այլ, ավելի շքեղ միջոցառում կազմակերպվեց: Կապանում մեծ հանդիսավորությամբ ներկայացվեց նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու օրինակելի պլանը»: «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները կնպաստեն համայնքներում սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ խոշոր աղետների պայմաններում համայնքի բնակչությանը վարքականոնների և ինքնապաշտպանության ունակությունների պատրաստմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը»,-նշված է համապատասխան հաղորդագրության մեջ:
Նման բովանդակությամբ միջոցառումների պակաս չի զգացվում: Դրանց մեծ մասի համար լուրջ դրամաշնորհներ են տրամադրվում միջազգային կառույցների եւ կազմակերպությունների կողմից: Հայաստանի նման փոքր երկրում, երբ խոսքը անծայրածիր անտառների մասին չէ՝ ինչպես օրինակ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, թվում է, թե այս ամենի արդյունքում պետք է հնարավոր լիներ իրավիճակն իսկապես վերահսկողության տակ պահել: Մինչդեռ Խոսրովի անտառն արդեն երեք օր այրվում է:
Քիչ առաջ ՌԴ-ից Հայաստան ժամանեց հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76» ինքնաթիռը, որի անձնակազմը անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի: Նման աջակցության համար ԱԻ նախարարը ռուսաստանցի իր գործընկերոջը դիմել էր այսօր առավոտյան: Համենայնդեպս, երեկ այդ մասին խոսք չկար:
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն օրը չի կազմակերպվել այս թռիչքը: Արդյո՞ք մասնագետները չէին կարող ժամանակին գնահատել քամու ուղղությունը, հրդեհի տարածման արագությունն ու սեփական ռեսուրսները:
Բնապահպանների գնահատմամբ, երկու հրդեհն էլ Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս են հասցրել: Կարող ենք կանխատեսել, որ առաջիկա տարիներին վնասը վերակագնելու համար տասնյակ համաժողովներ կկազմակերպվեն, նախագծեր կկազմվեն, գուցե ռազմավարություններ մշակվեն եւ, բնականաբար, խոշոր դրամաշնորհներ կհոսեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT