ԳԱԼԱ-ն մասնակցելու է ավագանու նիստերին եւ փորձագետի միջոցով վերահսկելու է Գյումրու բյուջեն

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը նոր նստաշրջանից`սեպտեմբերից, մասնակցելու է Գյումրու ավագանու նիստերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը:

«Այո, ԳԱԼԱ-ն մասնակցելու է Գյումրիի ավագանու աշխատանքներին: Նոր նստաշրջանից ԳԱԼԱ-ի ներկայացուցիչներին գյումրեցիները կտեսնեն ավագանու կազմում»,-armtimes.com-ին փոխանցեց Վարդանյանը:

Նշենք, որ Գյումրու ավագանու նիստ վերջին անգամ եղել է հունիսի 6-ին: Դա ավագանու գարնանային նստաշրջանի վերջին նիստն էր, որին մասնակցեց նաեւ ՀՎԿ-ն: Հաջորդ նստաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 15-ից հետո:

ԳԱԼԱ-ն գրեթե մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտելուց հետո, որոշել է ոչ միայն մասնակցել նիստերին, այլեւ քաղաքապետարանից պահանջում է ֆինանսական փորձագետ: Փորձագետն իրականացնելու է քաղաքային բյուջեի նախագծերի և կատարողականի վերլուծություն, ԳԱԼԱ խմբակցության առաջարկությունների մշակում, փորձագիտական կարծիքի մշակում, խորհրդատվություն ԳԱԼԱ խմբակցության անդամներին: Armtimes.com-ի այն հարցին, թե կասկած կա, որ համայնքային բյուջեն արդյունավետ չի ծախսվու՞մ, եւ դա է փորձագետ պահանջելու նպատակը, Արմենուհի Վարդանյանն ասաց.

«Օրենքով սահմանված կարգի համաձայն, մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է քաղաքապետարանի աշխատակազմի հաuտիքացուցակով uահմանված մեկ գործավար եւ մեկ փորձագետ: Մենք որդեգրել ենք թափանցիկ աշխատաոճը եւ այո, ԳԱԼԱ-ն մրցույթ է հայտարարել խմբակցության ֆինանսական գծով փորձագետի աշխատանքի համար: Հայտարարության մեջ հստակ նշված է, թե ինչ աշխատանք է կատարելու փորձագետը: Գտնում ենք, որ հատկապես ֆինանսական գծով փորձագետի կարիք կա: Խնդիրներ շատ կան: Գտնում եմ, որ հարկավոր է վերահսկել համայնքի բյուջետային միջոցները, ծախսերը, կատարողականը, եւ փորձագետն այս առումով անելիք, իհարկե կունենա»,- armtimes.com-ին ասաց մամուլի պատասխանատուն:

ԳԱԼԱ-ի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ փորձագետի աշխատավարձը՝ 80 հազար ՀՀ դրամ, վճարվելու է Գյումրու քաղաքապետարանի բյուջեից: Armtimes.com-ը ԳԱԼԱ խմբակցությունից հետաքրքրվեց, թե քաղաքապետարանը պատրաստակամ կլինի վճարել փորձագետի աշխատավարձ, քանի որ միշտ դժգոհություն կա՝ Գյումրու սուղ բյուջեի առումով:

«Այստեղ պատրաստակամության հարց չկա: Ինչպես նշեցի, սա ՏԻՄ օրենքով է նախատեսված: Խմբակցության գործավարը եւ փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով, եւ նրանք վճարվելու են համայնքային բյուջից: Այնպես որ, քաղաքապետարանի պատրաստակամությանը չէ, որ ապավինելու ենք: Քաղաքային իշխանությունները պարտավոր են չխանգարել եւ ապահովել խմբակցությունների բնականոն աշխատանքը»,- նշեց Արմենուհի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ԿԸՀ կիրառեց բոնուսային համակարգ, եւ ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի մեկական մանդատներ տվեց իշխող «Բալասանյան» խմբակցությանը, ԳԱԼԱ, ԲՀԿ եւ ՀՎԿ խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը: Նշյալ երեք կուսակցության ներկայացուցիչներն հուշագիր ստորագրեցին՝ չներկայանալ ավագանու նիստերին, մինչեւ դատական ատյաններում չվիճարկեն իրենց մանդատների ետ վերցնելու հարցը: Սակայն, երբ դատարանը որոշումներ կայացրեց հօգուտ իշխանության, ըստ հուշագրի՝ խմբակցություններն ազատ էին դատարանի վճռից հետո, մասնակցել կամ չմասնակցել նիստերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5246 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է