Զիբիլիքսի գործով կարեւոր տեսագրությունները անհետացել են.ինչ ցուցմունք են տվել ոստիկանները

16/08/2017 schedule14:29

Երեւանի ավագանու ընտրություններից հետո հարուցված եւ «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործի կարճման որոշումից armtimes.com-ին մանրամասներ են հայտնի դարձել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այս աղմկոտ գործը կարճելու մասին որոշումը կայացրել է հուլիսի 25-ին. այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը:

Նշենք, որ «Ելք» դաշինքի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն: Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՊՊԾ աշխատակիցների մասով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց եւ որոշ ժամանակ անց կասեցվեց:

Armtimes.com-ի ձեռքի տակ է գտնվում ՀՔԾ-ի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ բաղկացած18 էջից:

Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այս գործով հարցաքննվել են նաեւ ոստիկանները՝ մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանը եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանը: Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին: ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից եւ 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գեւորգյանին» արտահայտությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արշակ Գեւորգյանը ցուցակը ստանալուց հետո ցուցակում նշված ծառայողներից ճշտել է, թե յուրաքանչյուր ծառայող «Հավաք» ազդանշանի ժամանակ քանի ծառայակցի պետք է տեղյակ պահի հավաքի մասին, որից հետո յուրաքանչյուրի անվան դիմաց նշվել է այդ թիվը: Գործով հարցաքննված Ստեփան Քիլիմջյանն ու Արշակ Գեւորգյանը իրենց ցուցմունքներում հերքել են պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնած այն տեղեկությունը, թե ցուցակում յուրաքանչյուր անվան դիմաց նշված թվերը վերաբերվում է ընտրողների քանակին: Ըստ ՀՔԾ-ի՝ ոստիկանները նշել են նաեւ, որեւէ առնչություն չեն ունեցել Կոմիտաս 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի հետ եւ իրենց կամքով քվեարկել են իրենց ցանկալի թեկնածուի օգտին:

Սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ շտաբի 35 «ակտիվիստ-անդամները»: Գործում հարցաքննվել է նաեւ «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածուներից Հարություն Բաբայանը, որն էլ հենց աղբամաններից հայտնաբերել էր սկանդալային փաստաթղթերը: Իր ցուցմունքում նա մասնավորապես նշել է, որ մայիսի 12-ին Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբից դուրս գալուց որոշ ժամանակ անց, երբ դեռ «Ելք»-ի համակիրներից Սուրեն Անանյանի հետ կանգնած են եղել նախընտրական շտաբի հարեւանությամբ, նկատել է շտաբ մտնող մոխրագույն  արտահագուստով, կարճահասակ, շեկ մազերով մի կնոջ, ում ձեռքին եղել է ավել, գոգաթիակ եւ դատարակ գույնի սեւ տոպրակ:

«Մոտ 15-ից 20 րոպե անց այդ կինը դուրս է եկել շտաբից, իսկ ձեռքին եղած պոլիէթիլենային սեւ գույնի տոպրակը որոշակի ծավալով լցված է եղել: Այդ կինը պոլիէթիլենային տոպրակի մեջ է դատարկել շտաբի մուտքի դռան մոտ դրված երկու աղբամանների պարունակությունը եւ տարել գցել քիչ հեռու գտնվող «Ագբա Կրեդիտ Ագրիկլո բանկի» հարեւանությամբ գտնվող աղբամաններից մեկի մեջ եւ հեռացել»,- նշել է Բաբայանը: Այնուհետեւ ինքը եւ համակիրներից Սուրեն Անանյանն այդ նույն աղբամանի մեջից դուրս են բերել պոլիէթիլենային տոպրակը, որը բացելով, բացի աղբից հայտնաբերել են նաեւ թղթերով լի երկու սպիտակ պոլիէթիլենային տոպրակներ, որոնցից մեկի մեջ թղթերն աղացած են եղել, մյուսի մեջ թղթերի մեծ մասը պատառոտված, իսկ մի մասն ամբողջական վիճակում: Թղթերի մեջ երեւացող թուղթը ՊՊԾ գնդի աշխատակիցների անունով կազմված ցուցակն է եղել:

ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Կոմիտասի 56 հասցեում տեղակայված ընտրական շտաբի հարեւանությամբ գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 2017 թ-ի մայիսի 12-ի արտաքին տեսանկարահանման տեսագրությունները ստանալու նպատակով, սակայն պարզվել է, որ հենց այդ օրվա տեսագրությունները չեն պահպանվել: Թերեւս, հենց այդ տեսագրություններից հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել աղբամանում:

Բացի դա պարզվում է՝ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանը, իր ցուցմունքում անդրադառնալով շտաբում առկա համակարգիչներին, տեղեկացրել է, որ դրանք պատկանել են ակտիվիստներին եւ ընտրություններից հետո ամեն մեկն իր համակարգիչը տարել է: Անտոնյանը նաեւ հայտնել է, որ իրեն պատկանող համակարգչից, որից օգտվել են շտաբի բոլոր աշխատողները, տեղեկատվությունն առանց ստուգելու ջնջել է: Քրեական գործի շրջանակներում Անտոնյանի համակարգիչն առգրավել եւ համապատասխան փորձաքննություն նշանակվել, սակայն բացակայել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրություն ներկայացնող համապատասխան բովանդակության քայլեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2901 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին