Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար

10/06/2026 schedule13:57

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Կառավարությունը մտածում է ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր է նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ թույլ տված քաղաքական ուժերին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանը նախարար Սրբուհի Գալյանին հարցրել է, թե արդյոք ժամանակը չէ՞ օրենսդրական մեխանիզմներ կիրառել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք, ըստ իրավապահների ստացած տվյալների, ներգրավված են ենթադրյալ հանցավոր գործողություններում։

Պատասխանելով հարցին՝ Գալյանը նշել է, որ քաղաքական ուժերը ենթադրյալ հանցավոր արարքների կատարման դեպքեր իսկապես արձանագրում են։

«Այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների, դա փաստ է, և դրա մասին մենք վերջին շրջանում գրեթե ամեն օր լսում ենք՝ հատկապես պայմանավորված վերջին ընտրական գործընթացով»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը և իրավապահ համակարգն արդեն իսկ հնարավորություն են տալիս արձագանքել նման դեպքերին։

«Ես կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար բազա կա, և իրավապահ մարմիններն այդ առումով բավականին մեծ աշխատանք են տանում և տարել։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները պետք է շատ ինտենսիվ շարունակվեն։

Ինչ վերաբերում է մեր մանդատին և լիազորություններին, որպես Արդարադատության նախարարություն՝ մենք մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ապագայում կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եվ եթե լինի կոնսենսուս, մենք հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք։ Այսինքն՝ եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ, նաև խախտումներ, որոնք կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, մենք պետք է ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները ուղղակի հնարավորություններ չունենան մասնակցել  ընտրական պրոցեսներին՝ այդպիսով չխաթարելով ընտրության արդյունքը։

Սա քայլ է, որը մենք պետք է կատարենք՝ նաև հաշվի առնելով այն փորձը, որին բոլորս ականատես եղանք։ Եվ կարծում եմ, որ այս մասով ունենք նաև քաղաքացիների կողմից մեզ ուղղված հանրային պահանջ»,- նշել է Գալյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
205 դիտում

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան

Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են

Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան

Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան

Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»

Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ

Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին

Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի

Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները

Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք

Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան