ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին

10/06/2026 schedule09:46

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Թեհրանին Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռը խոցելու համար: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատասխանել է՝ պնդելով, որ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։

ԱՄՆ զինված ուժերի հարվածների մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Այս առաքելությունը համաչափ պատասխան է իրանական անհիմն ագրեսիային»,- ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

ԱՄՆ զինված ուժերը հետագայում պարզաբանել են, որ երկուշաբթի օրը ամերիկյան ուղղաթիռի խոցմանն ի պատասխան՝ թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, ցամաքային կառավարման կենտրոնները և ռադարային կայանները։

Հարվածների սկսվելուց երեք ժամ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է առաքելության ավարտի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին հայտարարել է, որ Իրանը նախորդ օրը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան Apache հարձակողական ուղղաթիռ։

«Մեր գերազանց զինվորականները հենց նոր ինձ տեղեկացրին, որ երեկ երեկոյան իրանցիները Հորմուզի նեղուցում պարեկություն կատարելիս խոցել են մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը: Կային երկու օդաչուներ, երկուսն էլ ողջ-առողջ են: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պետք է արձագանքի այս հարձակմանը»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցի էջում:

ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատասխան հարվածները կլինեն «շատ ուժեղ»:

«Մենք հենց հիմա պատասխանում ենք: Սա պատասխան է նրանց արածին, այն բանին, ինչ նրանք արեցին մեր ուղղաթիռի հետ երեկ երեկոյան, և ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժեղ, շատ հզոր, և հենց այդպես էլ կա»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր հարվածները՝ գրառում թողնելով «X»-ում։

«Չնայած մարտադաշտում կրած պարտություններին՝ ԱՄՆ-ն որոշել է փորձարկել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը անպատասխան չեն թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք:

Լքեք մեր տարածաշրջանը, եթե ուզում եք անվտանգ լինել»,- գրել է նա:

ԱՄՆ հարվածների նոր ալիքին ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բազաների 21 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին, այդ թվում՝ Բահրեյնում և Հորդանանում, մինչդեռ Քուվեյթը պնդում էր, որ կանխել է հարձակումը։

ԱՄՆ պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել իրենց բազաների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները, և պարզ չէ, թե արդյո՞ք որևէ վնաս է պատճառվել։ Այնուամենայնիվ, տեղական իշխանությունների տվյալներով՝ Բահրեյնում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ, և իրանական հարձակումները հետ են մղվել։

NEW York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է հունիսի 9-ի ուշ երեկոյան Հորմուզի նեղուցի մոտ ուղղաթիռի վթարի մասին։ Թրամփը շուտով հաստատել է վթարը, սակայն ո՛չ թերթը, ո՛չ էլ նախագահը չեն նշել ուղղաթիռի վթարի պատճառը։

Իրանը ուղղակիորեն չի պնդել, որ իր ուժերն են խոցել ամերիկյան ուղղաթիռը, սակայն Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել օտարերկրյա զորքերին լքել Հորմուզի նեղուցը և հարակից տարածքները՝ զգուշացնելով, որ նրանք վտանգի տակ են։

«Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր չէ, այլ Իրանի և Օմանի համատեղ սեփականությունն է...։ Մեր տարածքի մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտական ռիսկի տակ են մարդկային սխալի, պարզ վթարների կամ խաչաձև կրակի տակ հայտնվելու հնարավոր վտանգի պատճառով: Ռիսկը նվազեցնելու համար լավագույն լուծումը նրանց հեռանալն է»,- գրել է Արաղչին «X»-ում։

Մինչ Թրամփի արձագանքը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հունիսի 9-ի երեկոյան Պարսից ծոցում փրկվել է խփված Apache ուղղաթիռի երկու օդաչու։ Հրամանատարության մամուլի կցորդը BBC-ին ասել է, որ ուղղաթիռի անձնակազմերը ջրից փրկվել են Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի 59-րդ աշխատանքային խմբին պատկանող ծովային անօդաչու թռչող սարքի միջոցով։

Մամուլի կցորդի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը վերցրել է ուղղաթիռի անձնակազմին և տեղափոխել նրանց չբացահայտված վայր ծով, որտեղից նրանց վերցրել է մեկ այլ ուղղաթիռ։

Սա ԱՄՆ-ի կորցրած առաջին Apache ուղղաթիռն է փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեց Իրանի հետ պատերազմի նոր փուլը։

ԱՄՆ ռազմական արձագանքը կարող է խաթարել հրադադարը և Թրամփի՝ Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը։

Լիբանանում ստեղծված իրավիճակը նույնպես սպառնում է խաթարել հրադադարը. «Հեզբոլլահ»-ը շարունակում է կրակ բացել իսրայելցիների վրա, Իսրայելը հակադարձում է, իսկ Իրանը սպառնում է ավելի շատ հրթիռային հարվածներով, եթե Իրանը չդադարեցնի հարձակումները։

Կիրակի և երկուշաբթի օրերին Իրանը և Իսրայելը փոխանակվել են հարվածներով, որից հետո հայտարարել են ռազմական գործողությունների դադարեցման մասին։

Հունիսի 9-ին՝ Թրամփի խոցած ուղղաթիռի մասին հայտարարությունից մի քանի րոպե առաջ, ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերում հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Իսրայելի վրա նոր հարվածների։

«Մենք նախընտրում ենք դիվանագիտության լեզուն, բայց մենք շատ ավելի լավ ենք խոսում այլ լեզուներով: Եթե խախտեք ձեր պարտավորությունները, մենք կանցնենք այն լեզվին, որով լավագույնս ենք խոսում»,- գրել է Ղալիբաֆը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
531 դիտում

2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան

Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան

Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»

Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ

Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին

Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի

Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները

Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք

Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

7595 արձանագրություն տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Տեսաք, չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ