Գայանե Մանուկյանը հերքում է, որ սպառնացել է Ալլա Լեւոնյանին

16/08/2017 schedule13:13

Usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հերքում է, որ սպառնացել է երգչուհի Ալլա Լեւոնյանին: Երեկ՝ օգոստոսի 15-ին, հայտնի դարձավ, որ երգչուհին ոստիկանություն է դիմել, քանի որ Գայանե Մանուկյանը երկար ժամանակ անհանգստացնում է իրեն տարբեր տեսակի սպառնալիքներով: Armtimes.com-ի հետ զրույցում Մանուկյանը մեկբնաբանեց իր հասցեին հնչեցված մեղադրանքը:

«Բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ես ոչ մեկին կյանքում չեմ սպառնացել»,- ասաց նա:

Ալլա Լեւոնյանը տեղի ունեցածի հետ կապված պարզաբանումներ չի տալիս: Նշում է, որ առայժմ չի ցանկանում խոսել: Փոխարենը մանրամասներ է ներկայացնում նրա ընկեր եւ իրավական հարցերով խորհրդատու իրավաբան Էմիլ Մարկոսյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչ սպառնալիքներ է հնչեցրել Գայանե Մանուկյանը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սպանության սպառնալիքներ չեն եղել: Եղել են առողջության եւ սեփականության դեմ ուղղված սպառնալիքներ: Գայանեի եւ իր բազմաթիվ կողմնակիցների կողմից եղել են սպառնալիքներ, զրպարտություններ եւ վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ»,- ասաց նա:

Ըստ Էմիլ Մարկոսյանի՝ սա Գայանե Մանուկյանի կողմից անձնական հաշվեհարդար է երգչուհու նկատմամբ: Նա պատմեց, որ այս ամենը սկսվել է մոտ 2 տարի առաջ: Գայանե Մանուկյանի կայքում Ալլա Լեւոնյանին քննադատող հոդված է հրապարակվել: Հետագայում լրագրողը ներողություն է խնդրել Ալլա Լեւոնյանից, ինչը Գայանեին դուր չի եկել:

«Երբ հանդիպեցինք նյութի հեղինակի հետ եւ պարզաբանում խնդրեցինք, նա հաստատեց, որ դա Գայանեի խնդրանքով է եղել: Նույն լրագրողը հրապարակավ ներողություն խնդրեց Լեւոնյանից, եւ հերքեց հոդվածը, իսկ հետո դուրս եկավ Գայանեի մոտ իր աշխատանքից: Այդ օրվանից Գայանեն անձնական հաշվեհարդար է տեսնում ե՛ւ Ալլա Լեւոնյանի, ե՛ւ այդ լրագրողի նկատմամբ»,- ասաց նա:

Հոդվածը

Իրավաբանը նշեց, որ Գայանե Մանուկյանը միայնակ չի գործել: Նրա համակիրները սոցիալական ցանցերում կեղծ էջերի միջոցով անհանգստացրել են Ալլա Լեւոնյանին: Նրանցից մեկը խոստովանել է, ներողություն է խնդրել իր արարքի համար եւ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

«Սպառնացողներից մեկն ինքնակամ խոստովանեց, որ բոլոր սպառնալիքները եւ սեռական բնույթի հայհոյանքները կատարել է Գայանեի թելադրանքով եւ կարգադրությամբ: Տվյալ անձը կապ է հաստատել ինձ հետ եւ ներողություն խնդրել, զղջացել է իր արարքների համար եւ նշել, որ պատրաստ է համագործակցել քննության ընթացքում»,- ասաց նա:

Իրավաբանն ավելացրեց, որ Գայանե Մանուկյանի բոլոր համակիրների տվյալներն ու արարքները հայտնի են իրավապահ մարմիններին: Ալլա Լեւոնյանը դիմել է դատարան բոլոր այդ մարդկանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Էմիլ Մարկոսյանը նշում է, որ իրենք գնալու են մինչեւ վերջ, որպեսզի այդ մարդիկ պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4617 դիտում

ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին

Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում

Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը

Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է

Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել

Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել

Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ

ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել

Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել

Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին

Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ

Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել

Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է

Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն

Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար

Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել

Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան

Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան

Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը

Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա

2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար

Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել