Երևան
12 °C
Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։
Իր ելույթում նախարարը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգային մոտեցումները՝ ընդգծելով, որ փոքր երկրները ևս արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում կարող են լինել մրցունակ շնորհիվ ճկունության և նպատակային ներդրումների։
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա ժամանակակից պաշտպանական համակարգերում: Սակայն միայն տեխնոլոգիան բավարար չէ: Նախարարի համոզմամբ՝ իրական մրցակցային առավելությունը շարունակում է մնալ մարդկային կապիտալը: Հայաստանը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ինժեներական կրթության, ստարտափների զարգացման, գիտահետազոտական ինստիտուտների և համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերության մեջ: Նպատակը հստակ է՝ ստեղծել միջավայր, որտեղ տաղանդները կարող են դրսևորվել, ստեղծել և ընդլայնել արտադրանքներ, որոնք կնպաստեն թե՛ տնտեսական զարգացմանը, թե՛ ազգային անվտանգությանը:
Նախարարը փաստել է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. պետական պատվերների համակարգի միջոցով ոլորտում ներդրվել է 172 միլիարդ դրամ, և ընդունվել է որոշում՝ հավելյալ 190 միլիարդ դրամի նոր երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին։ Այս քաղաքականության արդյունքում ոլորտի շրջանառությունը ներքին տնտեսությունում հասել է շուրջ 70 միլիարդ դրամի, իսկ հայկական ռազմական արտադրանքն արդեն իսկ արտահանվում է։
Այսպիսով, ապագան պատկանում է ոչ թե մեկուսացված արդյունաբերական բազաներին, այլ փոխկապակցված էկոհամակարգերին, որոնք ունակ են միասին ճանապարհ հարթել նորարարությունների համար: Նախարարի համոզմամբ՝ նորարարական էկոհամակարգերը ծաղկում են, երբ ստարտափները կարողանում են արագ փորձարկել, ձախողել, սովորել և կատարելագործվել, ուստի ջանքեր չեն խնայվում փորձարկումների ընթացակարգերը պարզեցնելու և իրական օպերատիվ միջավայրերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ:
Գլոբալ մրցակցությունում հաջողելու համար Հայաստանը զարգացնում է «ԱԲ գործարանների պարտեզի» (AI Factory Garden) իր տեսլականը, ինչը հայկական պաշտպանական ընկերություններին թույլ է տալիս իրականացնել բարդ ինժեներական մոդելավորումներ և անհրաժեշտ փորձարկումներ, որտեղ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ և ենթակառուցվածքներ։
Նախարարն ընդգծել է միջազգային համագործակցությունների խթանման պատրաստակամությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում արտահանման լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ, ինչը կապահովի հայկական տեխնոլոգիական լուծումների մուտքը համաշխարհային շուկաներ։ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ, որտեղ գիտական ներուժը, էներգետիկ հնարավորությունները և հաշվարկային հզորությունները միասնաբար ծառայում են ազգային անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը:
«Միասին մենք կարող ենք կառուցել մատակարարման շղթաներ, որոնք ավելի դիմակայուն են, մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի արդյունավետ են, ստեղծել պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգ, որն ավելի ուժեղ է, քանի որ հիմնվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների կարողությունների վրա»,- իր ելույթն ամփոփել է Մխիթար Հայրապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT