Երևան
12 °C
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հայտարարեց, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարելու խնդրանքով Հայաստանի կառավարությունը ՌԴ-ի օգնությանն է դիմել ժամանակին եւ ոչ ուշացած: Նա նաեւ հստակեցրեց, որ ՌԴ ԱԻՆ-ին դիմել են օգոստոսի 14-ի առավոտյան: Հիշեցնենք, որ ռուսական «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց նույնը օրը՝ 19.30-ին:
Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը երեկվա խորհրդակցության ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերներին Հայաստանի աջակցության խնդրանքին օպերատիվ արձագանքելու համար: Արձագանքն իսկապես օպերատիվ է եղել:
Սա նշանակում է, որ եթե օգոստոսի 12-ին՝ հրդեհի բռնկման օրը, ՀՀ ԱԻՆ-ը դիմեր համապատասխան ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով, նուն օրը՝ երեկոյան, «ԻԼ-76»-ը կժամաներ Հայաստան, մեկ պտույտով կրակը կմարեր ու կգնար:
Տոնոյանը այսօր փորձեց բացատրել, թե ինչու են իրադարձություներն այլ հունով գնացել: «Առաջին երկու օրերին հրդեհի ծավալները եւ դրա տարածման առանձնահատկությունները դեռ չէին մատնանշում հրշեջ ավիացիայի ներգրավման անհրաժեշտություն, ցանկացած երկիր նման պայմաններում արձագանքում եւ պայքարում է սկզբում իր ուժերով, ապա՝ իրավիճակի որոշակի վատթարացման պարագայում, դիմում միջազգային օգնության»,- News.am-ի հետ զրույցում ասում է նա:
Նրա խոսքում, իհարկե, տրամաբանություն կա: Խոսրովի արգելոցի հրդեհի մասին առաջին տեղեկատվության մեջ նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Հայաստանի կառավարությունը, բնականաբար, չէր կարող ՌԴ ԱԻՆ-ից խնդրել ծախսատար այդ ինքնաթիռը 250 հա տարածքի կրակը մարելու համար:
Նման խնդրանք կարելի էր ձեւակերպել միայն մի դեպքում, եթե հիմնավոր եւ պրոֆեսիոնալ վերլուծություն-կանխատեսում արվեր հրդեհի հետագա տարածման, տարածման արագության եւ ուղղության մասին, ինչպես նաեւ՝ տրվեր սեփական ռեսուրսների ռեալ գնահատական: Եւ, եթե այդ տվյալները համոզիչ լինեին, ՌԴ ԱԻՆ-ն, անպայման, կարձագանքեր:
Սակայն, ինչպես Տոնոյանն է նշում, «առաջին երկու օրերին հրդեհի ծավալները եւ դրա տարածման առանձնահատկությունները դեռ չէին մատնանշում հրշեջ ավիացիայի ներգրավման անհրաժեշտություն»:
Հայտնի չէ իհարկե, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել հրդեհի տարածման առանձնահատկություններին տիրապետելու ուղղությամբ, արվե՞լ են առհասարակ նման ուսումնասիրություններ, թե՞ ոչ: Սակայն այն փաստը, որ «ԻԼ-76»-ի ժամանման կապակցությամբ տեղանքի հետազոտության արդյունքում ԱԻՆ-ը կանխատեսում էր, որ հրդեհաշիջող ինքնաթիռը երկու թռիչք կկատարի, իսկ հետո կերեւա՝ երրորդի անհրաժեշտությունը կա, թե՝ ոչ, բավական տխուր պատկեր է ուրվագծում: Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, «ԻԼ-76»-ն արդեն 8-րդ թռիչքն է իրականացնում: Տպավորություն է ստեղծվում, թե ԱԻՆ-ը հրդեհի բռնկման առաջին իսկ օրվանից պարզապես չի տիրապետում իրավիճակին:
Փոխարենը լուրջ քննարկում է ծավալվել՝ արդյո՞ք արգելոցի հրդեհվող տարածքում անձրեւ եկել է, այն նպաստե՞լ է հրդեհի մեկուսացմանը:
Բնապահպաներն այսօր առավոտյան հայտարարեցին, որ բնությունը օգնության է հասել Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու հարցում, այնտեղ հորդառատ անձրեւ է, եւ հաջողվել է դադարեցնել հրդեհի տարածումը: Կարճ ժամանակ անց, ԱԻՆ-ի խոսնակը հետեւյալ բովանդակությամբ ֆեյսբուքյան ստատուս գրեց. «Հատուկ բոլոր նրանց համար, ովքեր կշահարկեն, թե «Խոսրովի անտառի հրդեհը անձրևն է մարել», նշեմ, որ Խոսրովի արգելոցի տարածքում անձրևը սկսել է այսօր առավոտյան ժամը 8-ից հետո, իսկ մարումն իրականացվել է 7-ի կողմերը»:
Դրանից հետո Կովկասի բնության հիմնադրամի՝ CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանը փոխանցեց Վեդու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ Հովակիմյանի պնդումը. «Նա աչքալուսանք տվեց, ասեց անձրևն եկել է, գալիս է....»:
Առանց այն էլ ԱԻՆ-ն ու ԲՆ-ն իրար են մեղադրում վերջին խոշոր հրդեհների համար: ԱԻՆ-ից ասում են ԲՆ-ն պետք է կարողանար կանխել, ԲՆ-ից ասում են՝ ԱԻՆ-ը պետք է կարողանար մարել: Հիմա էլ անձրեւը: Քանի որ լուրջ կասկածներ կան, որ անձրեւի թեման վերջնականապես սեպ կխրի փրկարարների եւ բնապահպաների՝ առանց այն էլ ոչ լավ հարաբերությունների մեջ, առաջարկում ենք շուտափույթ դադարեցնել վեճը եւ միջազգային անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով հրավիրել պարզելու համար՝ ի վերջո, Խոսրովի անտառում անձրեւ եկե՞լ է, ո՞ր ժամին է եկել, ի՞նչ ուժգնությամբ, եւ որքանո՞վ է նպաստել հրդեհի մարմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT