Երևան
12 °C
Այսօր՝ օգոստոսի 17-ին, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը թվով 22-րդ անօթեւանին ապահովեց բնակարանով: Անօթեւանը Գյումրու ավտոկայանի տնակային թաղամասի բնակչուհի Ջուլիետտա Կիրակոսյանն է: Կինն անօթեւանի կարգավիճակ չունի, երկրաշարժին բնակարան չի կորցրել, սակայն հիմնադրամին գումար փոխանցած բարերարի ցանկությունն է եղել այդ տիկնոջը բնակարանով ապահովվել:
«Պայմաններս լավը չէ, կաթոցներ կար, լրիվ կռիսանոց էր: Կոմունալ հարմարություն չկար, ջեռուցում չկար, գնում էի աղջկաս տանն էի ապրում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ջուլիետտա Կիրակոսյանը:
Վերջինիս բնակարանով ապահովվել է գյումրեցի գործարար Անդրանիկ Խաչատրյանը: Բարերարն ասում է, թե միշտ ականատես է եղել, որ գյումրեցի անօթեւաններին արտասահմանցիներն են բնակարանով ապահովել, որոշել է ինքը եւս ներդրում ունենալ այդ գործում:
«Ոգեւորվելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աշխատանքից, որոշեցի որպես գյումրեցի գյումրեցում համար բնակարան գնել, քանի որ գյումրեցիների համար բնակարաններ միայն գնում են արտասահմանցի բարերարները: Գիտենալով, թե անձրեւներից հետո, ավտոկայան թաղամասը ինչ վիճակում է հայտնվում, որոշեցի հենց այս հատվածից` պատահական ընտրել բնակչին»,- ասում է Անդրանիկ Խաչատրյանը:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը որոշել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ կլրանա 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցը, ազատել Գյումրին տնակներից: Այդ նպատակով հնարավոր է, որ առաջիկայում համահայկական հեռուստամարաթոնի միջոցով դրամահավաք սկսվի:
«Մենք հիմա նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացում, որ դեկտեմբերի 7-ին համահայկական մարաթոնի միջոցով դրամահավաք կազմակերպենք եւ հույս ունենք, որ մեր հայրենակիցներից շատերը կմիանան: Այժմ բանակցությունների փուլում է մարաթոնի գաղափարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով` ցանկություն կա համահայկական մարաթոնը հեռարձակել Արմենիա, Կենտրոն, Հ1, Շանթ հեռուստաընկերություններով: Լրագրողներն Հարությունյանին հիշեցրեցին, որ պետությունն իր պարտականությունը Գյումրու անօթեւանների խնդրի լուծման առումով կատարված է համարում, ինչպես է վերջինս պատկերացնում, որ իշխանությունը կաջակցի իրականացնել մի միջոցառում, որը կհակասի պետության տեսակետին:
«Իրականում խնդիրը լուծված չէ այնքանով, որքանով այս պահին փաստացի: Գյումրիում կա 2500 տնակ-բնակարան: Սա արդեն խնդիր է, եւ պետությունը չի կարող ասել, որ խնդիրը լուծված է: Ուրիշ հարց է, որ պետությունն ավարտել է այն ընտանիքների բնակարանների հատկացումը, որոնց անունները ցուցակներում հրապարակվել էր: Կան շատ ընտանիքներ, որոնք համապատասխանում էին պետության կողմից սահմանված չափանիշներին, բայց այդ ցուցակներում չեն հայտնվել: Մեր հիմնադրամն այդ ուղղությամբ է աշխատում, եւ մենք հաշվելու ենք, թե Գյումրիում քանի ընտանիք է ժամանակավոր տնակում ապրում: Սա լուրջ խնդիր է: Մենք արձանագրում ենք իրավիճակը, եւ առաջարկում համապատասխան լուծումներ»,- ասաց Ղարիբ Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT