Եթե չեք ուզում ինֆարկտն ինձ խփի, թող «տուն» գրված էղնի. Գյումրիում բնակարաններ բաժանվեցին

2016 թվականին Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն սփյուռքը ներդրումներ է կատարելու Գյումրիում: Ֆինանսական ներդրման շրջանակներում Գյումրու որոշ կիսակառույցներ վերականգնվելու են եւ որպես սոցիալական բնակարաններ տրամադրվելու են անօթեւաններին:

Օգոստոսի 23-ին  շահագործման կհանձնվի 11 բնակարան՝ մեկը՝ 3 սենյականոց, 10-ը՝ մեկ: Բնակարանները կառուցվել են Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում: Նախկին կիսակառույցի վրա կառուցվել է 2 հարկ: Բնակարանները շահագործման կհանձնվեն մասնակի կահավորված, կոմունալ բոլոր հարմարություններով:

Բնակարանների կառուցման համար ծախսվել է մոտ 100 մլն ՀՀ դրամ, Գյումրու բյուջեից ներդրվել է 20 մլն-ը, իսկ մյուս մասը վճարել է բարեգործական կազմակերպությունը:

Երեկ՝ օգոստոսի 20-ին, Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրի բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը:

11 ընտանիքից 6-ին հանձնաժողովն արտահերթ էր հատկացրել սոցիալական բնակարան` հիմք ընդունելով վերջիններիս սոցիալական կարգավիճակը: Նրանց մեջ էր նաև Գյումրու Ղանդիլյան փողոցի այն ընտանիքը, որի տունը մի քանի օր առաջ էր փլուզվել: Ընտանիքը բազմանդամ է, բաղկացած է 7 հոգուց:

Մյուս 5 բնակարանի հատկացման համար կայացավ վիճակահանություն: Վիճակահանությանը մասնակցելու համար գրանցվել էր 12 քաղաքացի:  

Վիճակահանությանը մասնակցող շահառումներից մեկն էլ այնքան էր հուզվել, որ մոտենալով վիճակահանության արկղին, նախ դիմեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին.

«Պարոն Բալասանյան, եթե չեք ուզում ինֆարկտն ինձ խփի, թող «տուն» գրված էղնի »,- ասաց շահառուն, եւ բացելով ծրարը պարզվեց, որ ինքը ստանալու է սոցիալական բնակարաններից մեկին:

Վերջում քաղաքապետը դիմելով բնակարաններ չստացած շահառուներին նշեց, որ առաջիկայում, եթե բարերարները ցանկանան նմանատիպ ծրագիր իրականացնել, ապա նրանք պարտադիր կմասնակցեն վիճակահանությանը:

Նշենք, որ վիճակահանությանը մասնակցելու հնարավորություններ ստացել են այն քաղաքացիներն, ովքեր հաշվառված են եւ բնակվում են Գյումրիում, անօթեւան են երկրաշարժի պատճառով եւ մինչ այժմ բնակարան չեն ստացել, բնակվում են տնակներում, սեփականության իրավունքով անշարժ գույք չունեն, միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5624 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում