Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ կապված հարցին:
«Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են ե՛ւ հաջողակ բանակցություններ, ե՛ւ անհաջող բանակցություններ, սակայն միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաեւ վերջերս Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդականի հետ եւ այս հարցերը քննարկվել էին»,- ասել է ՀՀ վարչապետը:
Եղել են անհաջող բանակցություննե՞ր: Առաջին անգամ է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարի, թե Իրանի հետ ազատ տնտեսական գոտու շուրջ եղել են «անհաջող բանակցություններ»: Քրքրեք արխիվները եւ կհամոզվեք, որ այդ հարցի շուրջ միշտ «եղել են հաջող բանակցություններ»: Մեր պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, իհարկե: Ընդհանրապես ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից ազատ տնտեսական գոտիները դիտվում են որպես բալասաններ: Իբր ստեղծում ենք ազատ տնտեսական գոտի ու վերջ՝ տնտեսությունը սկսում է զարգանալ ցատկերով: Իրականում ազատ տնտեսական գոտիները կարող են ընդամենը մի փոքր խթան հանդիսանալ, մի փոքր արագացնել զարգացումը, մի փոքր ավելի գրավիչ դարձնել երկիրը ներդրողների համար: Բայց ընդամենը՝ մի փոքր: Ոչ ավելին: Այսինքն, երբ մեզ հրամցվում են արագ զարգացած երկրներում ազատ տնտեսական գոտիների օրինակները, ապա մոռանում են ասել, որ այդ գոտիների աշխուժությանը զուգահեռ աշխույժ է եղել տնտեսությունը նաեւ տվյալ երկրի «ոչ ազատ գոտիներում»:
Այլ կերպ ասած, չափազանց քիչ է հավանականությունը, որ Հայաստանում տնտեսությունը չզարգանա, բայց Հայաստանի տարածքում գործող առանձին վերցրած ազատ գոտում տնտեսական հրաշքներ տեղի ունենան:
Հայաստանում տարիներ շարունակ գործում են ազատ տնտեսական գոտիներ: Նայեք վերը բերված լուսանկարին ու կռահեք, թե որտեղ է արվել տվյալ լուսանկարը: Չկռահեցի՞ք: Հին ավանդական հայկական արտաքնոցից չի էլ զգացվում, որ այն տեղադրված է եւ բավականին ինտենսիվ օգտագործվում է «ՌԱՕ Մարս» անունը կրող ազատ տնտեսական գոտում: Այդ մասին վկայում են միայն հարակից պատի վրա առկա նշանները, որոնք հենց «ՌԱՕ Մարսի» լոգոտիպերն են:
Այնպես չէ, որ գործող ազատ տնտեսական գոտիները լրիվ պարապուրդի են մատնված: Այստեղ կան ընկերություններ, որոնք հաջողությամբ կամ դժվարություններով գործում են: Բայց այնպես չէ, որ եթե չլինեին ազատ տնտեսական գոտիները, ապա այդ ընկերությունները կամ դրանց մեծագույն մասը կդադարեցնեին իրենց գործունեությունը: Դրանք գուցե մի քիչ ավելի վատ, շատ քիչ վատ պայմաններով կշարունակեին աշխատել նաեւ ազատ գոտիներից դուրս:
Եթե ընդհանուր առմամբ երկիրը գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար, ապա տվյալ երկրի տարածքում գործող ազատ տնտեսական գոտիների գրավչությունը չի կարող էապես տարբերվել: Ահա հենց դա էլ պատահել է մեր ազատ գոտիների հետ: Կարո՞ղ է արդյոք այս ավանդույթը խախտել Իրանի հետ սահմանակից ազատ տնտեսական գոտին, որը իրավաբանորեն արդեն իսկ կա:
Կանխատեսումներ անելու համար հարկավոր են որոշակի տվյալներ: Իրանի հետ սահմանակից ազատ տնտեսական գոտու բուռն գործունեության հույսերը կապվում են Իրանի հետ: Այսինքն հիմնականում իրանական ընկերությունները պետք է գան այդ գոտի, արտադրություններ հիմնեն, որ կարողանան որոշակի արտոնյալ պայմաններով իրենց արտադրանքը տանել ԵՏՄ շուկաներ: ՀՀ անկախացումից ի վեր, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, Իրանից Հայաստանի տնտեսության մեջ իրականացվել է 3.3 միլիարդ դրամի ներդրում: Դա նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 0.05 տոկոսն է: 0.05 տոկոս: Այստեղ վրիպակ չկա: Համեմատության համար նշենք, որ անկախացումից ի վեր օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 6.3 տրիլիոն դրամ է կազմել: Ռուսաստանից եղել է 2.3 տրիլիոն դրամի ներդրում, Գերմանիայից՝ 647 միլիարդ դրամի, Ֆրանսիայից՝ 505 միլիարդ, Կանադայից՝ 290 միլիարդ եւ այլն: Իսկ Իրանից՝ ինչպես նշեցինք 3.3 միլիարդ դրամի ներդրում: Հիմա ինչպե՞ս, ի՞նչ հիմքով կարելի է սպասել, որ ազատ տնտեսական գոտին պետք է գրավիչ դառնա Իրանի ներդրողների համար: Որո՞նք են այդ հիմքերը: Եթե իրանցի գործարարները ցանկանում էին մուտք գործել ԵՏՄ շուկա, ապա նրանք կարող էին արտադրություններ կազմակերպել Հայաստանում եւ իրենց արտադրանքը ազատորեն արտահանել ԵՏՄ՝ որպես Հայաստանում արտադրված ապրանք: Բայց մինչ օրս չեն արել դա ու կարծես մտադրություն էլ չունեն:
Մի խոսքով, չափազանց մեծ է հավանականությունը, որ տարիներ անց մի լրագրող այցելի Իրանին սահմանակից ազատ գոտի եւ նմանատիպ մի լուսանկար անի, որի կողքին կերեւա արդեն այդ ազատ գոտու լոգոտիպը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT