Երևան
12 °C
Երեկ մեծ աղմուկով հայտարարվեց, որ չթույլատրված եղանակով կարմրախայտ տեսակի ձկան մեծ ծավալի որս է տեղի ունեցել: Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եւ նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցներն օգոստոսի 28-ի գիշերվա ժամը 2:30-ին, արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձեւափոխիչ եւ ձկնորսական այլ պարագաներ: Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն եւ 1977թ. ծնված Վ. Պ.-ն:
Բնապահպանության նախարարությունից փորձեցինք պարզել, թե բացի այդ որսագողության դեպքը, նմանատիպ այլ դեպքեր տեղի ունեցե՞լ են վերջին օրերին, հաշվի առնելով, որ որսի սեզոնն արդեն բացվել է: Պարզվում է, որ ապօրինի որսագողության դեմ պետությունն այս օրերին չի կարող պայքարել մեկ պարզ պատճառով՝ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է, իսկ դրա տեղը ստեղծվելիք մարմինը դեռ չի ձեւավորվել:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ 10 օրվա ընթացքում պետք է նոր մարմինը ձեւավորվի, այժմ բնապահպանության նախկին տեսչության աշխատակիցներին ընդունում են նոր ձեւավորվող բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում աշխատանքի:
Փաստացի, այսօր բնապահպանության նախարարությունը չունի որեւէ լծակ որսագողության դեմ պայքարելու, բացառությամբ արգելոցների եւ հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների: Օրինակ՝ «Խոսրովի արգելոց» հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցները դժվար թե կարողանան համարժեք պայքար մղեն որսագողության դեմ:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը 28.08.2017թ. դրությամբ որս իրականացնելու թույլտվության ուղեգիր է հատկացրել 6 որսորդական հասարակական կազմակերպության: Դրանք են՝ «Հայաստանի որսորդների եւ հրաձիգների միավորումը», «Եգեր» որսորդական միավորումը, «Զինորս» բնապահպանական միավորումը, «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում», «Հայ որսորդների ազգային դաշինք» եւ «ԷԴ-ՈՐՍ» որսորդական միավորում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 27-ին կառավարության նիստում որոշվեց ստեղծել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Այս որոշման հիմնավորման մեջ ասված էր, որ անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը, եւ օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Երկու տեսչությունների լուծարումից հետո նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT