Վարչապետն այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել. Արծվիկ Մինասյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պետք է ներկայացնեն իրենց կատարած աշխատանքը եւ սա կարող է դառնալ հասարակական-քաղաքական մշակույթի մեջ կարեւոր ուղղություն: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ պետք է ներկայացնի իր ղեկավարած գերատեսչությունում վերջին 7 ամսում կատարած աշխատանքը՝ նշելով, որ նախարարության խնդիրները 30-ն են, դրանք ակնհայտորեն ծավալուն են, պահանջում են համարժեք լիազորություն:

Նա օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը համարեց կարեւոր ձեռքբերում, նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, հաջորդն ազատ տնտեսական գոտիներին վերաբերվող խնդիրների, եւ արդյունավետության բարձրացման, տնտեսական առաջընթացի կարեւոր ուղղություն դիտարկելու մասին է: Արծվիկ Մինասյանը սկսեց մոտ 45 րոպե թվարկել իր ղեկավարության ընթացքում նախարարության կատարած անելիքները եւ վերջում նշեց, որ կադրային քաղաքականության հարցում առաջնորդվել է երեք սկզբունքով՝ հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ եւ աշխատասիրություն:

«Ես իմ մոտեցման տերն եմ, կրողն եմ եւ այդ մոտեցումը շարունակելու եմ այդպես: Նախարարությունն աշխատել է 7 ամսում գերծանրաբեռնված»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ նախարարությունը բարեփոխումների կարիք ունի:

Անդրադառնալով կառավարության նոր ղեկավարի եւ ՀՅԴ-ի հարաբերություններին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ բնականոն աշխատանքային գործընթաց է, չկա լարվածություն եւ որեւէ այլ խնդիր: «Ես վստահ եմ, որ ՀՅԴ ԳՄ-ն եւ ՀՀԿ ղեկավար մարմինն այդ համաձայնագիրը կյանքի կոչելու անհրաժեշտ կամք ունեն, գնում ենք առաջ, չկա որեւէ տարաձայնություն այդ մասով: Թվացյալ լարվածությունն առանձին հատվածների ցանկություն է, քան իրականում կա»,- ասաց նա՝ նշելով, որ վարչապետի հետ որեւէ տարաձայնություն չկա:

Հարցին՝ հրաժարական տալո՞ւ եք, նա պատասխանեց. «Ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա: Ըստ օրենքի, կառավարության կազմավորումը ենթադրում է ՀՀ նախագահի հրամանագիր վարչապետի առաջարկությամբ: Ես այս պահին պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել հրամանագիր»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նրան առաջարկե՞լ են այլ պաշտոնի անցնել, Մինասյանն ասաց. «Եղել է առաջարկ տարբեր ուղղություններով: Ես որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ դարձնելու կուսակցության ԳՄ-ում, որից հետ մեր մոտեցումը կներկայացնենք: Պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել»:

Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակի գնահատականի մասին խոսելիս էլ նա նշեց, որ մարտահրավերները իրավիճեկ են փոխում եւ դա պահանջում է ավելի խորքային ջանքերի գործադրում: «Այդ ջանքերի գործադրումը մենք պետք անենք հավուր պատշաճի»,- ընդգծեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5337 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ