Երևան
12 °C
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու խնդրին եւ առաջարկել ընդունել ԱՄՆ-ի կողմից տրվող այն գործիքներին, որոնք էլ ավելի կնպաստեն ՀՀ-ի ինքնիշխանությանը: Միլսը դրական է գնահատել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը: Դեսպանի հայտնած տեսակետների շուրջ armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պարոն Շարմազանով, օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում այսպիսի միտք արտահայտեց. «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»: Ըստ ձեզ, ի՞նչ է ակնարկում դեսպանը:
- Չեմ կարող ասել, թե դեսպանը ինչ էր ակնարկում, ինչ չէր ակնարկում, Դուք կարող եք իրեն հարցնել, բայց եթե Ձեր հարցում կա ենթատեքստ, որ մեր հանրապետությունը որոշումներ կայացնում է պարտադրված, ապա ասեմ, որ իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանութունները, եւ հատկապես այս շրջանի իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունը, արտաքին քաղաքականության, արտաքին տնտեսության հարցերում պարտադրված ընտրություն չի կատարել: Կատարել ենք ընտրություն, որը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից: Եթե Ձեր հարցադրման տողատակերում նկատի ունեք Եվրասիական տնտեսական միության ընտրությունը, ապա կարծում եմ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում Եվրասիական տնտեսական միության անդամակցումը, եւ առավել եւս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացումը: Սա եղել է բացառապես Հայաստանի շահերից ելնելով, իսկ մնացյալը կարող եք դեսպանին հարցնել: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանություններից, ինչպես նաեւ նախկին իշխանություններից զատ, որեւէ մեկը շատ շահագրգռված չէ, որ Հայաստանը լինի ուժեղ, ինքնիշխան երկիր եւ որեւէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանը կայացնի որոշումներ, որոնք բացառապես բխում են մեր նյութական շահերից: Մյուս կողմից՝ մենք շատ դրական ենք գնահատում հարաբերությունների զարգացումը, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ:
Ես համամիտ եմ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, որ յուրաքանչյուր երկիր կատարելով պարտադիր քաղաքականության ընտրություն՝ առաջինը հաշվի է առնում իր պետական շահերը, բայց միաժամանակ նաեւ հաշվի է նստում դաշնակիցների շահերի հետ: Ինչպես ԱՄՆ-ն շատ դեպքերում հաշվի է նստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերի հետ:
- ԱՄՆ-ն ցանկանում է գործիքներ տալ Հայաստանին ինքնիշխան որոշումներ կայացնելու համար: Որո՞նք են այդ գործքները, եւ Հայաստանը դրանց կարիքն ունի՞:
- Ես չեմ կարող ասել, թե որոնք են այդ գործիքները, Դուք կարող եք հարցնել պարոն դեսպանին: Ես ասացի, որ Հայաստանն արտաքին տնտեսական եւ քաղաքական հարաբերություններում պարտադրված ընտրություն չի կատարել: Հայաստանի ընտրությունը հօգուտ ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության է: Չի եղել ընդդեմ երրորդ կողմի, եղել է հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի: Մեր կարծիքով՝ այն բխում է մեր պետական շահերից:
Պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները բնական, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեր տնտեսական, քաղաքական եւ այլ հարաբերություններ համընկնում են: Մեր անդամակցումը ԵՏՄ-ին չի եղել որեւէ երրորդ կողմի դեմ, այդ ընտրությունը եղել է գիտակցված, ոչ պարտադրված եւ բխում է մեր երկրի շահերից:
- Դեսպանն իր հարցազրույցում գովասանքի խոսքեր ասաց միայն վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին: Սա նշանակում է արդյոք, որ ԱՄՆ-ն վարչապետին դիտարկում է, որպես հայաստանյան միջավայրում բարեփոխումների հեղինակ, եւ ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակ ղեկավար:
- Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում պառլամենտական համակարգ է եւ ես խնդրում եմ որեւէ իշխանության ներկայացուցչի չառանձնացնել իշխանությունից: Վարչապետը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, նախագահի առաջին տեղակալն է, կուսակցության առանցքային դեմքերից մեկն է: Վարչապետը մեր քաղաքական թիմի անդամ է, եւ իրականացնում է կուսակցության քաղաքականությունը մեզ հետ միասին: Կառավարության պատասխանատվությունը ոչ միայն Կարեն Կարապետյանին է, այլեւ ողջ հանրապետական կուսակցության:
- Խոսելով Հոգլանդի հայտարարության մասին, դեսպանը նույն հարցազրույցում ասում է, որ այն ամբողջական էր: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ավելի վաղ News.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հոգլանդը թույլ է տվել որոշ բացթողումներ եւ անճշտություններ: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամերիկյան կողմը որոշակի ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ ղարաբաղյան բանակցություններին վերադառնալու հետ կապված:
- Ես հակված եմ ընդունելու արտգործնախարարի կարծիքը, եւ ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի ճնշումներին, չեմ կարող ասել, որ այդտեղ որեւէ ճնշում կա: Ընդհակառակը, նույն Հոգլանդը մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել, որտեղ շատ կարեւորել էր եւ անհրաժեշտ էր համարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը: Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրները նշել են, որ անհրաժեշտ է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը: Մենք եւս ասում ենք, որ առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման, որից փաստացի հրաժարվում է Ադրբեջանը, դժվար է ակնկալել որեւէ առաջընթաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT