Աջակցել Արծվիկ Մինասյանի՞ն, թե՞ Խաչիկ Հակոբյանին. վարչապետը դեռ լուռ է

Վերջին շրջանում լարվել են հարաբերությունները բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի ու ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանի միջեւ: «Հրապարակ»-ն էլ երեկ գրել էր, որ Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալից, անգամ Հակոբյանին առաջարկել է դիմում գրել և հեռանալ, բայց Խաչիկ Հակոբյանը դեռ դիմում չի գրել:

armtimes.com-ը այս հարցի կապակցությամբ զրուցեց Խաչիկ Հակոբյանի հետ: Վերջինս ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց իր և նախարարի միջև լարված հարաբերությունների մասին լուրերը, այլ միայն ասաց. «Ես աշխատում եմ նույն ձևով, նույն եռանդով և նույն ոգևորությամբ՝ այնպես, ինչպես միշտ աշխատել եմ. Ճիշտ չի լինի, որ ես ինքս իմ աշխատանքի մասին խոսեմ ու գնահատականներ տամ: Ես շարունակում եմ իմ գործին նույն նվիրումով աշխատել»:

Դիմեցինք նաև նախարարի մամլո խոսնակ Մարինե Կարապետյանին՝  նախարարի և փոխնախարարի հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, ինչին Մարինե Կարապետյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել ոչ ավելին, քան իրականությունն է. փոխնախարար Խաչիկ Հակոբյանը սովորականի պես աշխատանքի է գալիս»։

Բայց ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: Ավելին՝ Բնապահպանության նախարարության մեր՝ միանգամից երեք աղբյուր հաստատեցին, որ վերջերս իսկապես լարված են Արծվիկ Մինասյանի և Խաչիկ Հակոբյանի հարաբերությունները, ինչի պատճառները կարող են լինել ամենատարբեր՝ սկսած անձնականից և վերջացրած քաղաքականով:

Փորձեցինք հասկանալ, թե բնապահպանության նախարարությունում առաջացած փոքր-ինչ լարված իրավիճակը կարո՞ղ է անդրադառնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության վրա, որովհետև արդեն մամուլի հրապարակում էլ եղավ, որ այս լարվածությունը տարակուսանքի ու որոշակի դժգոհության առիթ է հանդիսացել ՀՀԿ-ական որոշ ներկայացուցիչների մոտ, որովհետև նրանք կարծում են, որ մի կողմից կոալիցիոն գործընկերը չպետք է քաղաքական ենթատեքստով քայլեր իրականացնի, և հետո՝ թե ինչու կուսակցական վերնախավը չի միջամտում այդ հարցին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ՝ զարմացավ նման հարցադրումից, բայց այնուամենայնիվ, տարակուսանքով արձագանքեց ու ասաց, թե ինչպե՞ս կարող են նախարար-փոխնախարար հարաբերություններն ազդել ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական հարաբերությունների վրա:

Ամեն դեպքում՝ թե՛ նախարարի և թե՛ փոխնախարարի պաշտոնները քաղաքական ու հայեցողական պաշտոններ են, ու արդյո՞ք Խաչիկ Հակոբյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, թե՞ կմնա, արդյո՞ք վերջնական որոշողը վարչապետ Կարեն Կարապետյանն է, և իհարկե, քաղաքական իրադրությունը, որը 2018 թվականին սպասվող իրադարձություններով պայմանավորված՝ կարող է ամեն րոպե փոփոխվել: Իսկ Կարեն Կարապետյանը դեռ լուռ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4962 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա