Աշխատուժ ենք արտահանել. ինչ է «շահում» Հայաստանը ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայում

Չորս տարի առաջ սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով ՌԴ մեկնած Սերժ Սարգսյանը Պուտինի հետ փակ հանդիպումից հետո անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել եվրասիական տնտեսական միությանը: Այն ժամանակ դա կոչվում էր Մաքսային միություն կամ միասնական տնտեսական տարածք:

Ասել, որ դա անակնկալ էր, կնշանակի ոչինչ չասել: Մինչ այդ Հայաստանը տարիներ շարունակ բանակցում է Եվրամիության հետ եւ ձգտում էր ստորագրել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ԵՄ-ի հետ: Ու բոլորովին պետք չէ լինել տնտեսագետ կամ միջազգային իրավունքի մասնագետ՝ հասկանալու համար, որ ԵՏՄ-ին անդամակցելը խորապես հակասում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բովանդակությանն ու գաղափարախոսությանը:

Սակայն մեր պաշտոնյաները դուրս էին գալիս իրենց կաշվից, ապացուցելու համար, թե չի հակասում ու համոզված հայտարարում էին, թե եվրոպացիները կստորագրեն այդ համաձայնագիրը: Չստորագրեցին՝ բնականաբար: Ու մեր պաշտոնյաները սկսեցին շուտասելուկի պես հայտարարել, թե ԵՏՄ-ին անդամակցելով, Հայաստանի առաջ բացվում է այդ կառույցի մեջ մտնող երկրների 170 միլիոնանոց շուկան:

Հիմա բերենք մի քանի ցուցանիշներ՝ հասկանալու համար, թե ինչ տվեց մեզ այդ «170 միլիոնանոց» շուկան:

2013 թվականին, երբ հայտարարվեց, որ ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, մեր համախառն ներքին արդյունքը կազմեց 11.2 միլիարդ դոլար: 2016 թվականին, երբ Հայաստանը արդեն երեք տարի այդ «170 միլիոնանոց» շուկայի լիարժեք մասն էր, մեր ՀՆԱ-ն կազմեց 10.3 միլիարդ դոլար: Նվազումը՝ ավելի քան 8 տոկոս: Սա մեր երկրի տնտեսական անկումն է: 

Իհարկե, մեր պաշտոնական վիճակագրությունը այլ կերպ էր հաշվում եւ ստանում էր տնտեսական աճեր, բայց նույնիսկ դրա արդյունքում անդամակցության առաջին տարում՝ 2014 թվականին  տնտեսական աճը ստացվեց 3.6 տոկոս, 2015-ին՝ 3.2 տոկոս, 2016-ին՝ 0.2 տոկոս: 

Բայց եթե սա կարելի է մեծ վերապահումներով բացատրել ՌԴ-ի տնտեսական վիճակով, որը ցնցվեց այդ երկրի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներից, ապա կան պաշտոնական այլ տվյալներ, որոնք դուրս են այդ շրջանակներից: Օրինակ, օտարերկրյա ներդրումները: ԵՏՄ-ին անդամակցելու առաջին տարում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմեց 167.4 միլիարդ դրամ, երկրորդ տարում՝ 118.4 միլիարդ դրամ, երրորդ տարում՝ 81 միլիարդ դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում զուտ հոսքը ունի արդեն բացասական մեծություն: Իհարկե, պաշտոնյաները կասեն, թե օտարերկրյա ներդրումների համառ ու հետեւողական նվազումը կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ: Բայց թերեւս կհրաժարվեն բացատրել, թե ինչով է դա պայմանավորված:

2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր, Հայաստանում զբաղվածների թվաքանակը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 1 միլիոն 164 հազար մարդ: Անդամակցության առաջին իսկ տարում զբաղվածների թվաքանակը նվազեց ավելի քան 30 հազարով ու կազմեց 1 միլիոն 133 հազար մարդ: 2015 այդ ցուցանիշը նվազեց եւս 60 հազարով եւ դարձավ 1 միլիոն 72 հազար մարդ: Անցած տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, զբաղվածների թիվը Հայաստանում ընդամենը 1 միլիոն 6 հազար էր:

Այս դեպքում եւս կարող են հնչել պատճառաբանություններ, թե սա կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Այդ դեպքում նման պատճառաբանությունների հեղինակները պետք է բացատրեն, թե երեք տարվա ընթացքում ուր կորան 160 հազար զբաղվածները: Արդյո՞ք նրանց հիմնական մասին պետք չէ փնտրել «170 միլիոնանոց» շուկայում: ԵՏՄ-ի գաղափարախոսությամբ սահմանված աշխատուժի ազատ տեղաշարժը հանգեցրեց նրան, որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները մշտապես մնացին ՌԴ-ում: Փաստորեն մեր աշխատուժը այն հիմնական «ապրանքն» էր, որը մենք հաջողությամբ արտահանեցինք «170 միլիոնանոց» շուկա:

Աշխատուժի ազատ տեղաշարժի, կամ այլ կերպ ասած՝ ազատ շուկայի սկզբունքները, սակայն, այդպես էլ չեն տարածվում, օրինակ, էներգակիրների վրա: Էներգակիրների միասնական շուկային ԵՏՄ առաջնորդները մտադիր են անցնել միայն 2025 թվականին: Ու արդյունքում ստացվում է մի աբսուրդ պատկեր, որը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել տնտեսագիտական տարրական տրամաբանության մեջ: Պատկերը հետեւյալն է՝ հայ եւ ռուս արտադրողները գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում՝ ԵՏՄ-ում: Բայց հայ արտադրողը իր արտադրանքի վրա ծախսվող գազը եւ նավթամթերքը գնում է մոտ երկու անգամ ավելի թանկ գնով, եւ դա ներառվում է նրա արտադրանքի ինքնարժեքի մեջ: Ու ստացվում է, որ միեւնույն ապրանքը մեզ մոտ արտադրելիս ունենում է շատ ավելի բարձր ինքնարժեք, քան Ռուսաստանում արտադրածը:  Բայց այդ արտադրողները իրար հետ մրցում են միեւնույն տնտեսական տարածքում: Սա նույնիսկ աբսուրդ չէ, սա տարրական իդիոտիզմ է:

Կարելի է անվերջ քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները ու վնասները: Բայց փաստ է, որ այդ կառույցին անդամագրվելով՝ Հայաստանը գուցե եւ ձեռք բերեց «170 միլիոնանոց» շուկա, բայց քայլ առ քայլ կորցնում է 7 միլիարդանոց շուկան: Ակնհայտ է նաեւ, որ իրեն զուտ տնտեսական կազմավորում հայտարարած ԵՏՄ-ին Հայաստանը անդամակցեց զուտ քաղաքական դրդապատճառներով: Հենց այստեղից էլ գալիս է ողջ աբսուրդը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6315 դիտում

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից