Երևան
12 °C
Երեւանի ավագանու այսօրվա նիստն անցավ պարբերաբար թեժացող մթնոլորտում, երբ բանը նույնիսկ հասնում էր անձնական վիրավորանքներին: Օրակարգում ընդգրկված բոլոր 23 հարցերի հետ կապված որոշումներն ընդունվեցին այդպիսի պայմաններում:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, որոնք խիստ մարտական էին տրամադրված, Հանրապետականների բոստանն էին քար գցում: Վերջիններս այդ քարերը ետ էին շպրտում՝ մի քանիսն էլ ավելացրած: Հետո հանրապետականներից մեկն անցավ «Ելք» խմբակցությանը, վիրավորեց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին՝ նրան դիմելով «Լսի, Անո», «Պարոն Բախշյան» արտահայտություներով: Գործընկերները փորձում էին զսպել խուլիգանական պահվածքը: Ինչ-որ մի պահի իրար հասան «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների խոսքերը:
«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծես նիստերի ժամանակ հնարավորինս լուռ մնալու քաղաքականություն է որդեգրել: Նրա ձայնը հազվադեպ էր լսվում: Փոխարենը օրակարգի բոլոր հարցերի առիթով ասելու բան ունեին նույն խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը եւ Սոննա Աղեկյանը՝ հաճախ Փոստանջյանի հետ խորհրդակցելուց ու քննարկումներից հետո:
Նրանք անհամաձայնություն էին հայտնում ՀԷՑ-ին տրամադրելու համար հողի նշանակությունը փոխելու նախագծի առնչությամբ: Հիշեցնում էին, որ Երեւանում կան բազմաթիվ անօթեւան մարդիկ, որոնք ապրում են աղբամանների կողքին՝ առանց հագուստի ու քաղցած: Առավել ճիշտ էին համարում, որ այդ տարածքները տրամադրվեն այդպիսի կարիքավոր մարդկանց, ոչ թե փոխանցվեն: Զեկուցողն ու քաղաքապետը պարզաբանում էին, որ դրանք ընդամենը հողատարածքներ են՝ առանց շինության եւ այդ տարածքներում պետք է ենթակայաններ կառուցվեն՝ հարեւանությամբ ապրող բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
«Երկիր ծիրանիի» անդամները նկատում էին, որ այդ դեպքում կարելի է տվյալ տարածքում անտունների կացարան կառուցել մարդկանց համար: Հետո ասում էին, որ իրենց լուրեր է հասել, թե ի վերջո այնտեղ դղյակներ են հայտնվելու: Ասացին նաեւ, որ կառուցվելիք ենթակայանը սպասարկելու է մոտակայքում գտնվող էլիտար շենքին եւ այլն:
Նրանց պարբերաբար հանդիմանում էին, որ չեն տիրապետում թեմային, հորդորում էին համագործակցության հրավիրել գիտակ փորձագետների, Տարոն Մարգարյանն էլ հետաքրքրվում էր, թե արդյոք նիստի ուղիղ հեռարձակումը չի՞ ընդհատվել, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ մակարդակի հետ գործ ունեն: Քաղաքապետի այս ընդդիմախոսներն, ի դեպ, նրան պարբերաբար մեղադրում էին կանոնակարգը խախտելու, իրենց իրավունքները սահմանափակել փորձելու մեջ:
Նիստի գրեթե ավարտին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը պատահմամբ կոտրեց սեղանին դրված երկու բաժակը: «Չարը խափանվեց»,- լսվեց նստածների շարքերից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT