Երևան
12 °C
Նախկին վարչապետ, հարգարժան Հրանտ Բագրատյանը վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան հանրությանը ցնցում է տարբեր զգայուն թեմաների վերաբերյալ իր հեղափոխական գրառումներով:
Բոլորն են հիշում հայոց լեզվի աղքատության մասին սկանդալային գրառումը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ՝ ֆեյսբուքյան մեմերից մինչեւ գիտական բանավեճեր, վիրավորանքներից մինչեւ հիացական բացականչություններ:
Երեկ էլ Հրանտ Բագրատյանը հերթական գրառումն է արել՝ ոչ պակաս սկանդալային: Այս անգամ թիրախում եկեղեցին է: «Հայ առաքելական եկեղեցին երկու անգամ քանդել է մեր պետությունը»,-պնդել է նախկին վարչապետը: Ու կրկին ֆեյսբուքում թեժ է. բացվել են պատմական արխիվները եւ փնտրվում են ասվածի ապացուցները կամ ժխտումները:
ՀՀԿ-ական պաշտոնյաներն էլ չեն հապաղում կրակի վրա յուղ լցնել: Էդվադ Շարմազանովն, օրինակ, այսօր ի պատասխան Բագրատյանի սկանդալային հայտարարության, մեկ այլ սկանդալային հայտարարություն արեց, ասելով, որ նա չպետք է սեպ խրի պետության եւ եկեղեցու մեջ, որ շատ ճիշտ են անում, որ աղոթում են զորամասերում եւ դպրոցներում, եւ որ եկեղեցաշինության մեջ ներդրումը ամենաճիշտ ներդրումն է Հայաստանում: Եվ ֆեյսբուքում է՛լ ավելի թեժացավ: Բագրատյանի հայտարարության շուրջ լուրջ քննարկումները փոխարինվեցին Շարմազանովի անձին եւ ասածին նվիրված գրառումներով՝ հասկանալի է ինչ բովանդակությամբ:
Բագրատյանի թեման, սակայն, ակտիվ պահեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, որը օրվա վերջում կրկին ֆեյսբուքյան գրառում արեց. «Քննարկվող թեմային լավագույն անդրադարձը, ըստ իս, կատարել է Լեոն՝ իր «Հայ կղերական դիվանագիտության պատմությունը» աշխատության մեջ, որը երկար տարիներ արգելված էր հրատարակել: Անշուշտ, եկեղեցին եւս վերափոխման կարիք ունի, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ: Իսկ արդյունավետ վերափոխման, զարգացման հիմքում անհրաժեշտաբար պետք է լինեն հիմնավոր ու տրամաբանական փաստարկներ, ինչպես օրինակ այն, որ շարունակում է մտահոգիչ մնալ ամենատարբեր օտարածին, շատ հաճախ վտանգավոր, կրոնական հոսանքների ընդլայնվող առկայությունը Հայաստանում, նամանավանդ մարզերում եւ այլն(...)»:
Տպավորիչ է, իհարկե, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը Լեոյից մեջբերումներ է անում, եւ ընդհանրապես այս բոլոր թեմաներն ու քննարկումները գայթակղիչ զբաղմունք են, սակայն կա շատ տարօրինակ մի զուգադիպություն:
Բանն այն է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումները ի հայտ են գալիս ամեն անգամ, երբ ֆեյսբուքյան հանրությունը դաժան քննադատության է ենթարկում իշխանության մի որեւէ գործողություն:
Լեզվի մասին Բագրատյանի գրառումը Խոսրովի անտառի հրդեհի օրերին էր: Իսկ թե ինչ թափով էր ֆեյսբուքյան հանրությունը քննադատում իշխանությանը հրդեհը մարելուն անպատրաստ լինելու համար, ավելորդ է հիշեցնել:
Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան ռեպրեսիաների մասին հայտնի ցուցահանդեսի արգելումը: Ֆեյսբուքում կրկին քննադատությամ մեծ ալիք էր, հիմնական գնահատականն էլ՝ այն, որ Հայաստանի գործող իշխանությունը բոլշեւիկների արժանի ժառանգն է, եթե 37 թվականի մեթոդներով այդ նույն մեթոդները մերկացնող ցուցահանդես է փակում: Բանն այն է, որ Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ իրեն զանգահարել է ԱԱԾ ոմն գնդապետ կամ փոխգնդապետ, սպառնացել է, շանտաժ արել, որից հետո նաեւ մշակույթի նախարարությունն է հրահանգել ցուցահանդեսը փակել:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու է փակվել ցուցահանդեսը:
Մշակույթի փոխնախարարը երեկ ասաց, որ այն քաղաքական էր, դրա համար է փակվել: Այսօր ԱԺ ամբիոնից Արդարադատւթյան նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վարչարարական հարաբերությունների մեջ է եղել, հնարավոր է՝ ՊՈԱԿ-ը չի պահպանել վերադասի սահմանած կարգը: Ընդ որում, Դավիթ Հարությունյանն այնպիսի դրամատիզմով էր խոսում 37 թվի եւ ռեպրեսիաների մասին, որ փշաքաղվում էիր: Սակայն իրեն հարց ուղղած պատգամավոր Արարատ Միրզոյանի կոնկրետ առաջարկին՝ շատ արագ ցուցահանդեսը վերաբացել եւ կառավարության շենքում տեղ հատկացնել դրա համար, այդպես էլ չանդրադարձավ:
Ֆեյսբուքյան հանրության ուշադրությունից, սակայն, այս զարգացումներն արդեն վրիպեցին: Ուշադրության կենտրոնում այժմ Բագրատյանը, Շարմազանովն ու սպորտի փոխնախարարն են:
Հրանտ Բագրատյանը խոստացել է հայ կնոջ եւ ընտանիքի դերին նույնպես անդրադառնալ ֆեյսբուքյան գրառման միջոցով: Չենք կասկածում, որ գրառումը նույնքան սկանդալային կլինի: Եվ այնուամենայնիվ արժե, որ նախկին վարչապետը հատուկ ընտրի գրառման ժամանակահատվածը: Շատ են լինում օրեր, երբ ֆեյսբուքյան հանրությունը ահռելի ձանձրույթ է ապրում, իսկ հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի հիշարժան իրադարձություն չի կատարվում: Կարճ ասած՝ գաղջ օրեր: Այսպիսի օրերին իր ֆունդամենտալ գրառումներով հանդես գալով՝ Հրանտ Բագրատյանը էապես կբարձրացնի դրանց էֆեկտիվությունը՝ ոչ այդ գրառումները կխանգարեն այլ թեմաներին, ոչ էլ այլ թեմաները կխանգարեն իր բարձրացրած հարցերի ամենայն խորքային եւ լայնածավալ ուսումնասիրմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT