Երևան
12 °C
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով առաջին դատական նիստն անցել է լարված մթնոլորտում. միջադեպ է տեղի ունեցել:
Այս մասին մեր զրույցում ասաց գործով ամբաստանյալ, 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Սույն գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:
Հարությունյանի պաշտպանը մեր զրույցում նշեց, որ առաջին նիստի օրվա վերաբերյալ ծանուցման մեջ նշվել է, որ նիստը կանցկացվի դռնփակ, սակայն փաստաբանը զարմացել է, երբ նիստերի դահլիճ են մտել տուժող կողմի հարազատները՝ 50-60 հոգի: Դատարանը փաստաբանին պարզաբանել է, որ սխալմունք է տեղի ունեցել եւ դռնփակ բառը սխալ է գրվել: Այնինչ, Մեխակ Հարությունյանի պաշտպանը պահանջում է այդ տարածաշրջանում նիստերը դռնփակ անցկացնել: Նրա պնդմամբ՝ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ:
Ռուստամ Խաչատրյանի պատմելով, երբ սեպտեմբերի 8-ին Մեխակ Հարությունյանը բերվել է նիստերի դահլիճ, տուժող կողմի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, փորձել հարձակվել նրա վրա: «Կարգադրիչները մի կերպ են Մեխակ Հարությունյանին նիստերի դահլիճից փախցրել»,- ասաց Ռուսամ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դահլիճում ներկա գտնվողները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նաեւ դատավորի ներկայությամբ: «Դատավորը մի պահ ոտքի կանգնեց եւ ասաց, որ մյուս անգամ հայհոյողները չմտնեն նիստերի դահլիճ, դա շատ զարմանալի եւ ծիծաղելի էր»,- նշեց պաշտպանը:
Վերջինիս խոսքով՝ դատարանում տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ այդ տարածաշրջանում այս գործով նիստը պետք է դռնփակ անցկացվի: Պաշտպանը նաեւ դատարանին միջնորդել է նիստերն արտագնա անցկացնել: Սակայն, թե՛ այս, եւ թե՛ արտագնա նիստեր անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը կքննի սույն գործով հաջորդ դատական նիստին: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ին:
Ինչ վերաբերում է «Արամվիր» ՔԿՀ-ում Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձին, ապա Ռուստամ Խաչատրյանն ասաց, որ այդ գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը շուտով կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձն իրականացվել է այս թվականի մարտի 25-ին: «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո, վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մեխակ Հարությունյանը: Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ էր ստացել դեմքի շրջանում:
Մեխակ Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Հարություն Բուշտունցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ Էդուարդ Եգանյանին եւ Ռազմիկ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հարություն Բուշտունցը ՔԿՀ աշխատակցի ձեռքից խլելով բանալիները, շտապել էր կալանավորի խուց, իսկ մյուս երկու կալանավորները փորձել էին մեկուսացնել ՔԿՀ աշխատակցին, սակայն վերջինիս հաջողվել էր նրանց վնասազերծել եւ շտապել Բուշտունցի հետեւից՝ կանխելով կալանավորի սպանությունը։
Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Մեխակ Հարությունյանի նկատմամբ սպանության պատվերը տալու փաստով նոր քրեական գործ է հարուցվել, եւ նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT