«Սասնա ծռեր» խմբի 10-ից ավելի փաստաբաններ քիչ առաջ անսպասելի գործադուլ հայտարարեցին

20/09/2017 schedule12:08

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների տասից ավելի պաշտպաններն այսօր անսպասելի գործադուլ հայտարարեցին:

Բանն այն է, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվի «Սասնա ծռեր» գործով դատական նիստը: Մինչ նիստը սկսելը, սակայն դատական կարգադրիչները նիստերի դահլիճ չթողեցին պաշտպաններ Արայիկ Պապիկյանին եւ Մուշեղ Շուշանյանին: Նրանք հրաժարվել են բացել պայուսակը եւ ստուգել գրպանները:

Նիստը սկսվեց արդեն առանց պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանի, Հարություն Բաղդասարյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Դավիթ Գյուրջյանի, Արա Զաքարյանի, Հրանտ Գեւորգյանի, Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի եւ Տիգրան Հայրապետյանի, Նինա Կարապետյանցի բացակայության պայմաններում: Դատարանն ընթերցեց Մուշեղ Շուշանյանի եւ Արայիկ Պապիկյանի վերաբերյալ կազմված արձանագրությունը, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ նրանց նկատմամբ հերթական սանկցիան կիրառելու:

Լրագրողների հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց.  «Այսօր ինչպես տեսաք բոլոր պաշտպաններով ներկայացանք դատարան, սակայն նույն ձեւակերպումներով մեր գործընկերներ Մուշեղ Շուշանյանին եւ Արայիկ Պապիկյանին հերթական անգամ արգելեցին մտնել դատական նիստերի դահլիճ: Ելնելով այդ հանգամանքից՝ պաշտպանական կողմը որոշեց, որ բոլորով չենք մտնում դատական նիստերի դահլիճ, որպեսզի այդ հարցը վերջնական լուծվի, եւ մենք անցնեք մեր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ամեն անգամ նույն առիթով նշված պաշտպանների մուտքն արգելվում է: Արհեստական խոչընդոտներ է ստեղծվում, որպեսզի նրանց վարույթից հեռացնեն եւ ներգրավվեն հանրային պաշտպան: Մենք չենք մտնելու եւ չենք մասնակցելու նիստին: Եթե այս ընթացքում նախագահող դատավորը միջոցներ ձեռնարկի եւ կփորձի լուծել այս հարցը, եւ երբ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանը մուտքը կգործեն դատական նիստերի դահլիճ, բնականաբար՝ կփոխի մեր որոշումը»,- ասաց Պետրոսյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ թվով 11 փաստաբան միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ հետաձգել դատական նիստը:

Այս պահին գործադուլին մասնակցում է 10 փաստաբան:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ սեպտեմբերի 13-ին 180 փաստաբանի գործադուլը համընկավ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի օրվա հետ. այդ օրը փաստաբանների գործադուլով նիստը տապալվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6440 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը