Ինքս ինձ չէի հավատում. «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյան

25/09/2017 schedule17:10

Լիլի Սարգսյանի համար անսպասելի է եղել հաղթանակը «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ եզրափակիչը, որի ընթացքում նա առաջ անցավ 23 մյուս մասնակիցներից: Մրցույթի վերջում 17-ամյա Լիլին շատ հուզված էր:

«Չեմ հավատում, որ սա ինձ հետ է կատարվում: Ինձ թվում էր՝ նույնիսկ տասնյակ չեմ անցնի: Շատ շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին, այն, որ այսօր այստեղ եմ, միայն նրա շնորհիվ է, նա է ինձ ոգեշնչել, որ այսօր այստեղ կանգնեմ: Խոչընդոտներ չեմ ունեցել, բոլորն ինձ աջակցում էին, միայն հուզմունքս էր, եւ այն, որ ինքս ինձ չէի հավատում: Բոլոր մասնակիցներն էլ շատ գեղեցիկ են: Ես եկել էի հաղթելու համար, բայց հաճախ հուսալքվում էի»,- ասաց նա:

Մի քանի ամիս է, ինչ Լիլին մոդելային ասպարեզում է, սակայն մեծ բեմ առաջին անգամ էր բարձրանում: Սովորում է Երեւանի մշակույթի քոլեջում, ուսումնասիրում է դիզայն: Իր առաջին մասնագիտությունը չի թողնելու, սակայն առաջիկա պլանները կապված են գեղեցկության մրցույթի հետ: Հոկտեմբերի վերջին Հայաստանն է ներկայացնելու «Միսս աշխարհ 2017»-ում: Այն կայանալու է Չինաստանում: Լիլին առաջինն է, որ Հայաստանն է ներկայացնելու այդ հեղինակավոր մրցույթում: Նպատակն է բարձր պահել հայրենիքի պատիվը:

«Մասնակցելու եմ Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ» մրցույթին եւ կաշխատեմ պատվով ներկայացնել Հայաստանը: Ժամանակը շատ քիչ է՝ մոտ 1 ամիս: Եթե արդար լինի, կարող եմ լավ սպասելիքներ ունենալ»,- ասաց նա:

Լիլիի ծնողները նույնպես շատ հուզված էին մրցույթից հետո: Մայրը՝ Գոհար Սարգսյանը, նշեց, որ ինչպես ցանկացած մայր, ինքն էլ իր երեխային հաղթողի դերում տեսնելու մեծ ցանկություն ուներ:

«Բոլոր մայրերն էլ ցանկություն ունեն, որ իրենց երեխան հաղթի: Մտածում էի՝ եթե իրոք արդարություն լինի, պետք է հաղթի իմ աղջիկը: Հուզված եմ: Միշտ էլ ոգեւորել եմ, միշտ էլ ինչ ցանկացել է, օգնել եմ նրան»,- ասաց նա:

Հայրը՝ Ռուդիկ Սարգսյանը, նույնպես աղջկան ոգեւորողների շարքում է: Ի տարբերություն շատ հայ հայրերի՝ խնդիր չի տեսնում, որ դուստրը մասնակցի գեղեցկության մրցույթների

«Մենք ո՞ր դարում ենք ապրում: Ինչու՞ արգելեմ, եթե իմ աղջիկը գեղեցիկ է, եւ պետք է Հայաստանը ներկայացնի»,- ասաց նա:

«Միսս Արմենիա» մրցույթում 4-րդ վիցե միսս ճանաչվեց Արմինե Մանուկյանը, 3-րդ վիցե միսս՝ Թերեզա Մարտիրոսյանը, 2-րդ վիցե միսս՝ Արփինե Հարությունյանը, 1-ին վիցե միսս՝ Անահիտ Իսահանովան: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Էդուարդա Բաղդասարյանը, «Միսս սփյուռք» մրցանակին՝ Սինտիա Տաբուջյանը Լիբանանից, տաղանդի փուլում հաղթեց Թերեզա Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝ wnews.am-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4535 դիտում

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան