Եթե Բաքուն «Պոլոնեզ» էլ ձեռք բերի, ՀՀ-ն պետք է առաջինը հարված հասցնի. ինֆոգրաֆիկա

13/10/2017 schedule17:31

Հոկտեմբերի 9-ից պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Մամուլում այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը:

Հասկանանք, թե ի՞նչ զինատեսակի մասին է խոսքը, ի՞նչ կարող են անել «Պոլոնեզ»-ները, ի՞նչ տակտիկատեխնիկական տվյալներ ունեն: Համացանցում՝ բաց աղբյուրներից ստացած տեղեկատվությունը համադրելով ստացվում է այս պատկերը.

դիտե՛ք ինֆոգրաֆիկան

Իհարկե՝ դեռ ո՛չ բելառուսական, ո՛չ ադրբեջանական կողմից որեւէ պաշտոնական ակնարկ կամ հաստատում չի եղել, որ Բելառուսը Բաքվին «Պոլոնեզ» կմատակարարի:

«Իմ անձնական տպավորությունն է, որ Ադրբեջանը, եթե նույնիսկ նման գնումներ դիտարկում է, ապա այդ գնման որոշումն ունի շատ խիստ քարոզչական կոմպոնենտ: Ադրբեջանում ՀԿՌՀ-ներն այնքան բազմազան ու խայտաբղետ են, որ նման գնումները ռազմական տրամաբանության առումով արդեն լուրջ լոգիստիկ խնդիրներ են ստեղծում: Իրենք ունեն թուրքական արտադրության «Քասիրգա»-ները, իսրյելաղազախական համատեղ «Իքս»-երը, ունեն «Սմերչ», բանկանաբար՝ ունեն «Գրադ» եւ այլն, եւ այլն՝ շատ տարբեր ու բազմազան, անհասկանալի բազմազան միջոցներ. այդ «զոոպարկ»-ին ավելացնել մի հատ էլ «Պոլոնեզ» համակարգը... դա ավելի շատ քարոզչություն է, Հայաստանին տրոլինգ անելու, վախեցնելու գործողություն է»,- այս առումով armtimes.com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:  

Ամենեւին բացառված չէ, որ սա Հայաստանում սկիզբ առած «հակաետմական» պրոցեսների պատասխանն էր՝ ռազմաքաղաքական շանտաժի տեսքով: Այսինքն՝ չի բացառվում, որ Ռուսաստանը Բատկոյի բերանով է փորձում հասկացնել, թե էլ ինչ զինատեսակներ կարող են մեր դաշնակիցները վաճառել մեր թշնամուն ու այդպիսով ռազմական բալանսն ու քաղաքական իրողությունները գլխիվայր շուռ տալ:

Ամեն դեպքում՝ եթե անգամ հիմա Ադրբեջանը ձեռք չբերի «Պոլոնեզ» համակարգեր, ապա վաղ թե ուշ նույն նշանակությունն ունեցող ինչ-որ բան, ինչ-որ տեղից ձեռք է բերելու: Ուստի արժե դիտարկել, որ, եթե Ադրբեջանը նման զինատեսակներ ձեռք բերի, դա ինչ կփոխի:

Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից եւ փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանը նման զինատեսակ ցանկանում է ձեռք բերել՝ ի հակակշիռ Հայաստանի ունեցած «Իսկանդեր»-ների:

«Տեսականորեն՝ հեռահար համազարկային կրակի ռեակտիվ կայաններ են, ու եթե Ադրբեջանը նման համակարգեր ձեռք բերի, դա իհարկե, որոշակիորեն կազդի տարածաշրջանում ռազմական բալանսի վրա: Հետեւաբար, որոշակի ռազմական խնդիրներ կառաջացնի, բայց կոնրետ ինչ խնդիրներ, չեմ կարող ասել՝ դա վելուծության կարիք ունի: Ամեն դեպքում՝ նման համակարգերը հիմնականում ավելի շատ նախատեսված են բնակավայրեր ավերելու համար: Դրա դեմ պայքարի միջոցը համարժեք միջոց ունենալն ու թշնամու կողմից նման միջոցի կիրառման դեպքում համարժեք պատասխան հասցնելն է: Իսկ մենք ունենք «Իսկանդեր»»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այսինքն՝ Ադրբեջանում «Պոլոնեզ» համակարգեր հայտնվելու դեպքում՝ իրենց 200 կիլոմետր հեռահարությամբ, Հայաստանի ամբողջ տարածքը՝ Հյուսիսային շրջանները՝ բուն Ադրբեջանի տարածքից, կենտրոնական ու հարավային շրջաները՝ այդ թվում մայրաքաղաք Երեւանն ու Արարատյան դաշտը՝ Նախիջեւանից, կհայտնվեն ուղիղ կրակի սպառնալիքի ներքո:

«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը կանխատեսում է կամ պատերազմի հաջորդ սաստկացումը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլ նաեւ բուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ հակառակ պարագայում նման զենքն անիմաստ է: Դա բավականին լուրջ ապակայունացնում է ընդհանուր իրավիճակն ու լուրջ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար»,- armtimes.com-ի հետ զրույցում նշում էր քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դսպան Արա Պապյանը:

Առհասարակ, հեռահար զինատեսակները, որոնց միջոցով ցանկացած երկիր թեկուզ տեսականորեն կկարողանա հարված հասցնել հակառակորդ երկրի բոլոր կետերին, առաջին հերթին հակառակորդի որոշումների կայացման ժամանակն են փոքրացնում: Իսկ ռազմաքաղաքական որոշումների կայացման հարցում՝ հատկապես պատերազմների ժամանակ, անգամ վայրկյանները նշանակություն ունեն: Հայաստանի ունեցած «ՍԿԱԴ» եւ «Իսկանդեր» հրթիռներն, օրինակ, հատկապես «Իսկանդեր»-ները, հենց այդ խնդիրն էին լուծում՝ քանի որ Ադրբեջանի ունեցած միջոցներով հնարավոր չէր Հայաստանի ամբողջ տարածքը դարձնել խոցելի, իսկ հայկական միջոցներն Ադրբեջանի ցանկացած կետ դարձնում էին այդպիսին: Ու եթե Ադրբեջանը ձեռք բերի «Պոլոնեզ», հայկական կողմի այդ առավելությունը ինչ-որ չափով կչեզոքացվի՝ անգամ հաշվի առնելով, որ օրինակ, «Իսկանդեր»-ները կառավարելի ու գերճշգրիտ զինատեսակ են, իսկ «Պոլոնեզ»-ը ուղղորդվող, բայց ոչ կառավարելի:

Տեխնիկական առումով՝ հակահրթիռային պաշտպանության միջոցներով նման զինատեսակների դեմ պայքարելը դառնում է անարդյունավետ: Այնպես չէ, որ հակամիջոցներ՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեսքով, չկան: Պարզապես դրանք խիստ թանկ են, իսկ ՀԿՌՀ-ների հրթիռները՝ անհամեմատ էժան, եւ այստեղ ռազմատնտեսական բաղադրիչը հավասարակշռությունը փոխում է հոգուտ «Պոլոնեզ»-ի:

Տեսականորեն Հայաստանը կարող է անել նաեւ այն, ինչ այսօր անում է Իսրայելը՝ ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ ամբողջ երկրի տարածքով, իհարկե ի սկզբանե գիտակցելով, որ դա շատ թանկ է նստելու մեր երկրի ու տնտեսության վրա եւ հարց է՝ Հայաստանը նման ռեսուրսներ ունի՞ ընդհանրապես, թե՞ ոչ: Բայց դրանից հետո էլ պարզ չէ՝ անգամ այդ դեպքում սպառնալիքը կչեզոքացվի արդյո՞ք:

Բացի դա, հարց է՝ «Իսկանդեր»-ից ավելի բարձր մակարդակի էլ ի՞նչ պետք է լինի, որ զսպող գործոն հանդիսանա Ադրբեջանի համար. բնականաբար՝ տոտալ ոչնչացման զինատեսակներ:

Ամենեւին պատահական չէ, որ Արա Պապյանը մեր զրույցում նշում էր՝ թե մենք ունենք միջուկային թափոններ, ունենք «Իսկանդեր», ու կարող ենք այդ երկուսը համադրել, ու դա արդեն բավականին լուրջ վտանգ կներկայացնի մեր թշնամիների համար: Սա տեսական դատողություն է, բայց միայն ավելի բարձր մակարդակի զինատեսակը, կամ տոտալ ոչնչացման վտանգը կարող է զսպել հակառակորդին՝ առաջինը քեզ հարված հասցնելու հարցում: Իսկ կոնկրետ Ադրբեջանի դեպքում կասկած անգամ չկա, որ առանց զսպող գործոնի, մեր թշնամին վաղ թե ուշ, անպայման լայնածավալ պատերազմ կսանձազերծի: Մյուս տարբերակը ծայրահեղ քայլի գնալն է: Մասնավորապես՝ առաջինը կանխարգելիչ հարված հասցնելը:

«Պետք է հասկանալ, որ վաղ թե ուշ մենք ստիպված ենք լինելու շատ կոշտ միջոցներ ձռնարկել Ադրբեջանի դեմ, քանի որ Ադրբեջանն ինքն այնպես է անում, որ նորմալ, քաղաքակիրթ գործիքակազմի դերը գնալով քչանա: Ռազմական առումով՝ նման սպառնալիքի ամենաարդյունավետ հակազդման միջոցը նախահարձակ լինելն է: Եթե Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ  ամեն վայրկյան պատրաստ է ինչ-ինչ միջոցներ կիրառել, ապա լիովին տրամաբանական է, որ հայկական կողմը տվյալ դեպքում նախահարձակ քայլերի դիմի: Իհարկե, ես տեսական բան եմ ասում, բայց տրամաբանական է, օրինակ, Նախիջեւանին հարված հասցնելը, որ հակառակորդը չկարողանա Նախիջեւանից առաջինը հարված հասցնել մեզ»,- վստահ է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:  

Իրավամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի սպառնալիքներն ու Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռբքերումները համադրելով, իրավիճակի վտանգավորությունը ամեն վայրկյան մեծանում է:

Իրերի նման դասավորության պարագայում, հայկական կողմից որոշումներ ընդունողների վիճակը նախանձելի չէ՝ նրանք դժվար ու շատ վտանգավոր ընտրության ու որոշումների կայացման առաջ են կանգնած: Ամեն դեպքում՝ նրանք չեն կարող չդիտարկել ծայրահեղ քայլերի դիմելու հնարավորությունը եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10704 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ