Երևան
12 °C
Իսլամական պետության զինյալներին և բնակիչներին կթույլատրվի դուրս գալ սիրիական Ռաքքայից, հայտարարել են ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի և տեղի իշխանությունների ներկայացուցիչները, գրում է AP-ն:
Այս պայմանավորվածությունը սակայան չի վերաբերում ԻՊ շարքերին միացած արտասահմանցիներին, որոնց թվում Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ինդոնեզիայի քաղաքացիներ կան:
Քաղաքի ազատագրման գործողությանը մասնակցած տեղի քրդական խմբավումների ներկայացուցիչները դիմել են միջազգային կոալիցիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ հորդորելով հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով թույլ տալ տարհանումը: Նրանք համոզված են, որ զինյալների տարհանումը թույլ կտա փրկել բազմաթիվ խաղաղ բնակիչների, որոնց օգտագործում են որպես կենդանի վահան: Հայտնի է, որ Ռաքքայում դեռ 4000 խաղաղ բնակիչ կա, 300-400 զինյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում Իսլամական պետության դե ֆակտո մայրաքաղաքը համարվող Ռաքքան ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» վերահսկողությունից:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին կարող է ոչնրացված լինել Ռաքքայի մոտակայքում ահաբեկիչների հրամանատարական կետին ՌԴ ռազմական ավիացայի հարվածների հետեւանքով:
Ավիահարվածների ժամանակ ԻՊ հրամանատարական կետում բարձրաստիճան ահաբեկիչների խորհրդակցություն է տեղի ունեցել: «Տեղեկություն կա, որ խորհրդակցությանը ներկա է գտնվել նաեւ ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին: Նա ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է»,- նշված էր ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռաքքայի ազատագրման գործողություններին մասնակցում են նաև քրդական ուժերը, որոնց այդ գործողության համար զինել է Միացյալ Նահանգները՝ մի քանի փուլով մի քանի տասնյակ բեռնատար զենք ուղարկելով: Սա անհանգստացրել է Թուրքիային: Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը նամակ է հղել Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Ըշըքին՝ պաշտոնական Անկարային իրազեկելով Սիրիայի քրդերին տրամադրված զենք-զինամթերքի մասին:
Թուրքական կողմը պնդում է, թե Մեթիսը երաշխիքներ է տվել Թուրքիային՝ քրդական ուժերին ուղարկված զենքերը Թուրքիայի դեմ չեն օգտագործվի և Ռաքքայի ազատագրումից հետո, քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT