Երևան
12 °C
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո Իրաքում ստեղծված աննախադեպ իրավիճակը շարունակում է մնալ լարված. Քիրքուքի գրավումից հետո հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը՝ շարժվելով դեպի Էրբիլ եւ Սուլեյմանիա:
Քիրքուքի Ազգային խորհրդի ատենապետ Մասիս Սարգսյանը հայտնել է, որ այս պահին քաղաքում խաղաղ է, եւ էլեկտրամատակարարումն էլ, որ ութ ժամից ավելի ընդհատվել էր, այժմ վերականգնվել է, գրում է haydzayn.am-ը:
«Մենք, ճիշտն ասած, տանն ենք, այս ամբողջ ընթացքում տնից դուրս չենք եկել, բայց դե գիտենք, որ զորքը մտավ, եւ գրավեց քաղաքի կարեւոր մասերը՝ նավթի եւ ռազմական կարեւոր օբյեկտները»,- ասում է Սարգսյանը:
Այն հարցին, թե լուրերն են տարածվում, որ քրդերն առանց կռվելու հանձնվել են, իսկ ի՞նչ են խոսում այդ մասին քաղաքում, Մասիս Սարգսյանը պատասխանեց, որ լուրեր են պտտվում, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել կառավարական ուժերի հետ: Ըստ նրա, այդ է նաեւ պատճառը, որ գրավումը ոչ մի աղմուկ, իրարանցում չի առաջացրել Քիրքուքում, բնականոն կյանքը չի խաթարվել:
«Մտահոգություն այս պահին չունենք, շուկան հանդարտ է, կյանքը շարունակվում է, իհարկե, մարդիկ մի քիչ զգույշ են, բայց ընդհանուր առմամբ իրարանցում չկա»,- ասաց Մասիս Սարգասյանը:
Ըստ նրա, քաղաքի բնակիչները քաղաքի ապագայով մտահոգ չեն նախ այն պատճառով, որ հարցը մեծ քաղաքականությանն է վերաբերվում եւ իրենք չէ, որ պետք է վճռեն Քիրքուքի ապագան: «Մենք շատ փոքր ենք, որ ինչ-որ բան որոշենք, անենք: Ոչինչ անել չենք կարող, կառավարությունների վճռելիք հարցն է: Մանավանդ հայերը շատ քիչ են, մենք փոքրիկ գաղութ ենք այստեղ»,-ասաց Մասիս Սարգսյանը` տեղեկացնելով, որ այս պահին Քիրքուքում մոտ 40 հայ ընտանիք կա: Քաղաքում հայերը հիմնականում արհեստավոր են, կան նաեւ նավթային ընկերությունում աշխատողներ:
Մասիս Սարգսյանն ասաց, այս դեպքերից հետո հայ ընտանիքներից ոչ մեկին չի տեսել, ոչ մեկի հետ չի խոսել, չգիտի մյուսների տրամադրությունների մասին, բայց վստահ է, որ նրանք էլ ընդհանուր առմամբ մտահոգություններ չունեն, զբաղված են իրենց առօրյա գործերով:
Մասիս Սարգսյանը լավատես է իր ծննդավայր Քիրքուքի ապագայով, վստահ է, որ բոլոր հարցերը կլուծվեն, մարդիկ կշարունակեն իրենց բնականոն կյանքը:
Քիրքուքում գործում է «Սուրբ Մարիամ Աստվածածին» հայկական նորակառույց եկեղեցին, որի բացմանը երկու տարի առաջ ներկա է եղել Քիրքուքի նահանգապետը: Մասիս Սարգսյանը նշեց, որ Ազգային խորհուրդը զբաղվում է եկեղեցական եւ այլ հարցերով, նախկինում գործած հայկական դպրոցն էլ խորհրդի ենթակայության տակ էր: Հայ աշակերտների թվի նվազման հետ, ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, դպրոցն այսօր չի գործում: Քիրքուքի հայ աշակերտները հաճախում են քաղաքի քրիստոնեական արաբական դպրոցներ:
Երկուշաբթի իրաքյան ուժերը սկսել են Քիրքուքի վրա գրոհը: Քիրքուքը, որ Իրաքյան Քուրդիստանի ու Իրաքի միջեւ վիճելի տարածքներից մեկն է համարվում, բնակեցված է թուրքմեններով, արաբներով եւ քրդերով: Քաղաքը լքողները հիմնականում եղել են քրդերը: Իրաքյան բանակին հաջողվել է գրավել շրջանը՝ վերահսկողություն սահմանելով Քիրքուքի օդանավակայանի եւ կարեւոր նավթային օբյեկտների նկատմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT