Երևան
12 °C
Հայ մամուլի օրվա առիթով հայկական լրատվական դաշտը մի շարք հրապարակումներով անդրադարձավ Հայաստանում ավանդական մամուլի, կամ ավելի ճիշտ՝ տպագիր մամուլի վիճակին: Ասելիքի մեխն այն էր, որ տպագիր մամուլը ճգնաժամի մեջ է, չկա նախկին ազդեցությունը, հարգանքը, էնտուզիազմը եւ այլն:
Այս ամենն, իհարկե, ճիշտ է, տպագիր մամուլն առաջվանը չէ, եւ առաջին հերթին դա երեւում է տպաքանակների անկումից: Բայց հայկական գրեթե բոլոր տպագիր թերթերն ունեն իրենց ինտերնետային տարբերակները. այս կամ այն թերթը գնահատելիս պետք է այս հանգամանքը նույնպես հաշվի առնել եւ այս կամ այն թերթի տպաքանակից հետեւություններ անելիս պետք է դրան գումարել նաեւ ինտերնետային տարբերակի «թվերը»:
Ի վերջո, եթե թերթը հասարակությանը լրատվություն եւ վերլուծական խոսք հասցնելու միջոց է, ապա դրա էլեկտրոնային տարբերակը նույնպես նույն նպատակին է ծառայում, ընդ որում՝ ի տարբերություն տպագիր տարբերակի, տարածության՝ հետեւաբար նաեւ՝ բովանդակության անսահման հնարավորություն է տալիս:
Այսինքն, զուտ ընթերցողին հասանելի լինելու իմաստով ավանդական մամուլը ներկայում ոչ միայն ճգնաժամի մեջ չէ, այլեւ ունի հնարավորություններ, որ 10-15 տարի առաջ չի ունեցել: Ի վերջո կարելի է գրել նույն հոդվածը եւ դա զուգահեռաբար հրապարակել ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային տարբերակներում՝ արդյունքում ունենալով տասնյակ հազարավոր ընթերցողներ:
Հայաստանյան ավանդական տպագիր մամուլի ամենամեծ տպաքանակը եղել է 60-70 հազարը՝ «Ազգի» եւ «Երկիրի» դեպքում՝ 1990-ականների սկզբներին, եւ 14 հազարը՝ «Հայկական ժամանակի» դեպքում՝ 2007-2008-ին: Այս երկու օրինակների միջանկյալ ժամանակահատվածում թերթերի տպաքանակները հիմնականում տատանվել են 3000-5000 -ի տիրույթում:
Այսօր «Հայկական ժամանակի» տպաքանակը կրկին վերադարձել է երկարամյա 3000-5000-ի շեմին, սակայն «Հայկական ժամանակում» տպագրված մեկ նյութը «Armtimes.com» կայքում կարող է ունենալ, օրինակ՝ 60 հազար ընթերցող: Վերլուծական մեկ հոդվածը կարող է ունենալ 36 հազար ընթերցող: Սրանք տեսական օրինակներ չեն, այլ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ վիճակագրություններից պատահական ընտրություն:
Ըստ որում, այս վիճակագրությունից ունեն նաեւ մեր մյուս գործընկերները, այն թերթերը, որ զուգահեռաբար ունեն նաեւ էլեկտրոնային տարբերակներ:
Այդ դեպքում ո՞րն է խնդիրը եւ ինչո՞ւմ է արտահայտվում ճգնաժամը: Ճգնաժամը մեկն է՝ եթե նույնիսկ մեկ հոդվածը էլեկտրոնային տարբերակով կարդա 100 հազար մարդ, դրա արդյունքում խմբագրությունը չի կարող աշխատավարձ, հոնորար կամ պարգեւավճար տալ տվյալ հոդվածի հեղինակին՝ իր փայլուն աշխատանքի դիմաց: Հոդվածի/հոդվածների էլեկտրոնային ընթերցանությունից խմբագրությունը ոչ մի լումա չի ստանում, մինչդեռ տպագիր տարբերակի վաճառքից գոյանում է տվյալ թերթի ամբողջ աշխատակազմի աշխատավարձը, տպագրական ծախսերը, պագեւավճարն ու այլ անհրաժեշտ ծախսերի գումարը:
Թերթը՝ տպագիր, թե էլեկտրոնային, արժեքավոր հոդվածներ հրապարակելու համար պետք է ունենա ֆինանսական միջոցներ այդպիսի հոդվածներ գրելու ընդունակ լրագրողներ պահելու, ինչպես նաեւ՝ միջոցներ եւ ժամանակ՝ նորերին «աճեցնելու» համար: Թերթը՝ տպագիր, թե էլեկտրոնային, այդպիսի միջոցների միայն մեկ աղբյուր ունի՝ սեփական արտադրանքը վաճառելը: Այդ արտադրանքը այսօր հասանելի է երկու տարբերակով՝ վճարովի՝ տպագիր վիճակում, եւ անվճար՝ էլեկտրոնային վիճակում:
Բնականաբար, այն քիչ թվով ընթերցողները, որ դեռ վճարում են մի բանի համար, որ կարող են ձեռք բերել նաեւ անվճար, շուտով գլխի կընկնեն դրա մասին եւ կնախընտրեն մեկ թերթի մեկ ամսվա գումարով կես կիլոգրամ կարագ գնել: Իսկ այդ թերթի հոդվածները գումարած այն ամբողջ լրատվությունը, որ չի տեղավորվում տպագիր տարբերակում, կկարդան օրվա վերջում տվյալ թերթի էլեկտրոնային տարբերակում՝ թեյ եւ կարագ-հաց վայելելով:
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ շատ կարճ ժամանակ անց այս ամբողջ հաճելի պրոցեդուրայից կմնան միայն թեյն ու կարագ-հացը, որովհետեւ ընթերցողի սիրելի լրատվամիջոցը, որ մի ժամանակ տպագիր էր, հետո էլեկտրոնային, կդադարի գոյություն ունենալ: Հանրությունը չի կարող օգտվել մամուլի ծառայություններից առանց դրա դիմաց վճարելու. այդպես չի լինում: Ահա այստեղ էլ մեր ճգնաժամն է:
Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել եւ չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է:
Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երեւույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության եւ լրատվական քաղցի առաջ: Որովհետեւ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, եւ սրանով պայմանավորված՝ նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում:
Իսկ այն լրատվամիջոցները, որ չունեն նման սահմանափակումներ, այդ թվում՝ առաջին հերթին ավանդական մամուլը, ստեղծված նոր պայմաններում իր արտադրանքը վաճառելու խնդիր ունի, որի լուծման տարբերակներ անգամ չեն նշմարվում: Գովազդներից գոյացող գումարը միակ ֆինանսական աղբյուրն է, որն առայժմ կայացած չէ, եւ հայտնի չէ հեռանկարում ինչպես կզարգանա լրատվամիջոց-գովազդու հարաբերությունը եւ արդյոք այն կարո՞ղ է փոխարինել լրատվամիջոց- ընթերցող հարաբերություններին՝ ֆինանսական տեսակետից:
Ներկա փուլում հայաստանյան ավանդական մամուլը երկփեղկված է, որովհետեւ պահպանելով ավանդական ձեւաչափը, փորձում է նաեւ ադապտացվել նոր իրականության հետ, քայլել ժամանակին համընթաց: Այս երկփեղկվածությունն ազդում է նաեւ բովանդակության վրա, որովհետեւ հին սերնդի լրագրողները կանգնել են վերաորակավորման խնդրի առաջ եւ ինտերնետ տիրույթին հարմարվելու դժվարություններ ունեն, իսկ նոր սերունդը դեռ չի գտել ինքն իրեն՝ տպագիր եւ էլեկտրոնային մամուլի այս կոնֆլիկտում:
Ասել, թե սա հայկական մամուլի ճգնաժամն է, նշանակում է ոչինչ չասել: Սա Հայաստանի ճգնաժամն է կամ դրա հայելային արտացոլանքը: Եվ հայկական մամուլը պարտավոր է հաղթահարել այս ճգնաժամը, որքան էլ որ դա դժվար լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT