Երևան
12 °C
Հայաստանյան մի շարք բուհերի մի քանի տասնյակ ուսանողներ այսօր երթով շարժվել էին դեպի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ պահանջելով չվերացնել ակադեմիական տարկետման իրավունքը:
Նրանք ցանկանում էին հանդիպել նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Ուսանողներին լսելու դուրս եկած պաշտոնյաները տեղեկացրին, որ նախարարը մեկ այլ վայրում խորհրդաժողովի է մասնակցում եւ պատրաստակամ է նրանց հետ հանդիպել երկուշաբթի: Առաջարկվող տարբերակը չգոհացրեց երիտասարդներին: Նրանք բացատրեցին, որ համապատասխան նախագիծն այդ օրն արդեն քննարկվելու է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում եւ չէին ցանկանա, որ իրենց քննարկումն, այդպիսով, զրկվեր կշռից: Ի վերջո, ուսանողները որոշեցին սպասել նախարարին այնքան, որքան պահանջվի:
Ինչպես հայտնի է, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով նախատեսվում է ամրագրել, որ պարտադիր զինծառայությունից տարկետում կարող են ստանալ միայն այն ուսանողները, որոնք կմասնակցեն «Պատիվ ունեմ» ծրագրին: Այսինքն՝ կպարտավորվեն ուսումնառությանը զուգահեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել զինվորական պատրաստության դասընթացների, իսկ ի վերջո՝ լեյտենանտի սպայական կոչում ստանալուց հետո երեք տարի ժամկետով ծառայության անցնել զինված ուժերում` առաջնագծում` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաեւ ուսման վարձի փոխհատուցում:
Այս մասին հայտարարվել է դեռ ամիսներ առաջ: Սակայն ուսանողներն ասում էին, որ շեշտադրումները շփոթեցնող են եղել, ու դա է պատճառը, որ իրենք միայն հիմա են բողոքի ձայն բարձրացնում:
«Այս ամեն ինչը մի հատ շատ մեծ՝ մայր օրենքի մեջ է գալիս, եւ թիրախավորված մշտապես ներկայացվում էր «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը: Փորձ էր արվում խուսափել այս թեմայից, տարկետումը վերացնելու մասին չխոսել: Ու մինչեւ հիմա էլ մանիպուլյացիաներ են տեղի ունենում, ասվում է, որ սա ազդելու է միայն նոր ընդունվող ուսանողների վրա, մինչդեռ ազդելու է արդեն բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորող արական սեռի ներկայացուցիչների վրա»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Վահան Կոստանյանը:
«Որովհետեւ երբ որ մարդ ընդունվում էր բակալավրիատ, գիտեր, որ գոյություն ունեն տարկետման իրավունքներ նաեւ մագիստրատուրա եւ ասպիրանտուրա անցնելու համար: Ու այս մարդը, պլանավորելով իր կյանքը, մտածել էր, որ եթե ես լավ եմ սովորում, իմ կրթական ցենզը բավարարում է, ես կարողանալու եմ տարկետման իրավունք ստանալ նաեւ մագիստրատուրայի, հետագայում նաեւ ասպիրանտուրայի համար: Իսկ այսօր այն մարդը, որը հասել է օրինակ բակալավրիատ չորրորդ կուրս, կամ մագիստրատուրա երկրորդ կուրս, մարդիկ կան, որոնք ամիսներ շարունակ արդեն «թոյֆլ» են պարապում, որպեսզի ընդունվեն ասպիրանտուրա, նոյեմբերի վերջին նրանց ասելու են՝ գիտեք ինչ, էլ այդ տարկետման իրավունքը չկա»,- մանրամասնելով՝ ավելացրեց նա:
Ու չնայած օրենքում փոփոխությունների նախաձեռնության հեղինակը պաշտպանության նախարարությունն է, ուսանողները հավաքվել էին կրթության նախարարության մոտ: Նրանք ունեին դրա հիմնավորումը:
«Մենք կրթության համակարգի շահառուներ ենք, այսինքն՝ մեր իրավունքները ու մեր պարտականությունները ամբողջությամբ կապված են կրթության համակարգի հետ: Կրթական գերատեսչությունն է, որ պետք է պաշտպանի մեր շահերը, իսկ այդ առումով մենք չենք տեսնում, որ համապատասխան գերատեսչական ներկայացուցիչները խոսում են կրթական համակարգի շահառուների անունից: Դրա համար մենք այսօր այստեղ ենք»,- ասաց Վահան Կոստանյանը:
ԿԳ նախարարության շենքի մոտ արական սեռի ուսանողների հետ նաեւ իգական սեռի ներկայացուցիչների կարելի էր տեսնել: Նրանք եկել էին սատարելու իրենց ընկերներին: Ուսանողների նախաձեռնությունը կրում է «Հանուն գիտության զարգացման» անվանումը: Այսպիսով, նրանք ընտրել են տարիներ առաջ ուսանողական նույնատիպ շարժման անվանումը, որը հաջողության էր հասել: Այս երկրորդ սերունդը եւս հավատում է, որ ազդելու է իրադարձությունների զարգացման վրա: #տարկետումլինելուԱ. սա է նրանց կարգախոսը, որն, ի դեպ հայերեն եւ անգլերեն սկսեցին վանկարկել նաեւ այն ժամանակ, երբ նախաարության մոտ տեսան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT