Պետք է ծառայեն բոլորը․ Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացնում է խնդրահարույց օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված ու հանրային քննարկման փուլում բազմաթիվ խնդիրների հետ բախված «Զինծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, թե այս նախագծով ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանակներում գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ են կրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման եւ զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Նախարարը նշեց, թե զորակոչի հայտարարությունը վերապահվել է կառավարությանը, վերանայվել են տարկետման հիմքերը, եւ դրանց մեծ մասը փոխարինվել են արտոնություններով։ Լրջորեն վերանայվել է արտոնությունների համակարգը՝  ձեւական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։

«Խոսքը վերաբերում է ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցողներին: Այն բոլոր արտոնությունները, որը ունենք, ավելի բովանդակային են դառնում, երկու արձակուրդի իրավունք են ստանում, ինչպես նաեւ մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավումը կատարվում է միայն նրանց ցանկությամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Ուսման տարկետումը փոխկապակցվում է հետագա ծառայության բնույթի հետ։ Քաղաքացին կարող է տարկետում ստանալ զինծառայությունից, եթե այնուհետեւ պատրաստ է ծառայել, որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ, ինչպես նաեւ կրթության վարձի փոխհատուցում՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում։

Պայմանագրային զինվորական ծառայության դեպքում ռազմաուսումնական հաստատություններում սովորելն ավարտելուց հետո պարտադիր 20 տարվա ծառայության ժամկետն է կրճատվում եւ փոխարինվում է 10 տարվա պայմանագրի հնարավորությամբ։

Օրենքով նախատեսվում է պայմանագրային զինծառայողների համար բնակարանային ապահովման առումով՝ բյուջետային միջոցների հաշվին անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքը, որը մինչ օրս գրեթե չի գործել: Այն փոխարինվում է պայմանագրային զինվորական կազմի համար արտոնյալ պայմաններով՝ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորությամբ։

«Իրականում այս կարգավորումով, սպան ծառայության ընթացքում մեկ անգամ կարողանալու է օգտվել այսօր Հայաստանում եղած շատ մատչելի պայմաններով գործող հիփոթեքային վարկերից ավելի լավ պայմաններով։ Այսինքն՝ պայմանագրային զինծառայողը կարողանալու է իր ծառայության 3-4 տարում 20 տարի ժամկետով հիփոթեքային վարկ ստանալ, ու բնակարան ձեռք բերել՝ մարելով միայն մայր գումարը, քանի որ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից եւ եկամտահարկի վերադարձման միջոցով։ Ընդ որում՝ նման զինծառայողները վճարելու են մայր գումարի 90 տոկոսը, որովհետեւ մնացած 10 տոկոս կանխավճարը հատուցվելու է ՊՆ կողմից՝ տվյալ զինծառայողի  ելքային նպաստի հաշվին։ Ընդ որում, եթե ծառայության բերումով նշանակվի այլ վայրում ծառայությամբ, հնարավորություն է ունենալու վարձով տալ այդ բնակարանը, ու ստացված եկամուտների հաշվին մարել մայր գումարը»,- մանրամասնեց պաշտպանության նախարարը։

Դիմելով Վիգեն Սարգսյանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե այս նախագծով հնարավո՞ր է լինում կանխել այդքան չարչրկված կոռուպցիոն խնդիրները եւ բանակը, Զոհրաբյանի խոսքով՝ «կատորգայից վերածել գրավիչ կառույցի»։

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե այս նախագծի խնդիրը բանակը սոցիալական վերելակի վերածելն է։

«Սահմանվում են ծառայության տեսակներ, պարտադիր ժամկետային, կամ երեք տարի սպայական, կամ պայմանագրային ծառայության տարբերակներ են սահմանվում։ Իսկ եթե մարդը նախընտրում է ավելի բարդ, մարտական հերթապահությամբ ծառայություն անցկացնել, պետք է ավելի լուրջ արտոնություններ ստանա։ Բանակը պետք է նաեւ ուսուցանող ծրագրեր իրականացնի ու փորձում ենք այդ խնդիրն էլ լուծել»,- նշեց Վիգեն Սարգսյանը։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ պաշտպանության նախարարից հետաքրքրվեց օրենքի 24-րդ հոդվածով՝ ընտանեկան պայմաններից ելնելով քաղաքացուն տրվող տարկետման իրավունքից, մասնավորապես՝ ուշադրություն հրավիրելով այն նոր դրույթին, համաձայն որի՝ երկու եւ ավելի երեխա ունեցող զինապարտները ստանում են տարկետման իրավունք, բայց եթե երեխաները որդեգրված են, ապա տարկետում չի տրվում։ Այս հանգամանքը Վիգեն Սարգսյանը պարզաբանեց. «Մենք հիմնականում խոսում են 18 տարեկան զորակոչիկի մասին, ում կողմից երկու երեխայի որդեգրումը առավել հավանական է, որ հենց միտված լինի տարկետման հիմքեր ձեւավորելու համար»։

Այնուհետեւ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին, Վիգեն Սարգսյանն անդրադարձավ ուսանողության շրջանում լուրջ դժգոհություններ առաջացրած բանակից տարկետման իրավունքը հանելու սկզբունքին։

«Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը․ ով ի վիճակի է ծառայել որպես սպա, ում կրթությունը, գիտական պոտենցիալը հերիքում է, կարող է ծառայել, որպես սպա, իսկ ով չի ցանկանում երկար ծառայել, այլ նախընտրում է արագ, կարճ, երկու տարով պարտքը տալ, վերջացնել, կկարողանա ծառայել այդ կերպ։ Ես անձամբ ծառայել եմ, որպես սպա, որովհետեւ այդ պահին ունեցել եմ 3 բարձրագույն կրթություն, եւ թեեւ ունեցել եմ հնարավորություն այդ կրթությամբ աշխատելու բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որոնք մեր օրենսդրությմաբ տալիս էին ծառայությունից տարկետման իրավունք, բայց նախընտրել եմ ծառայել որպես սպա, ու հիմա շատ հպարտ եմ այդ երեք տարիների համար, որոնք ինձ կրթությունից հետ չեն պահել, ու թեեւ զբաղվածությունս երբեք թույլ չի տվել թեկնածուական թեզեր պաշտպանել, բայց չեմ կարծում, թե պաշտպանածներին գիտելիքներով շատ զիջում եմ քաղաքագիտության կամ միջազգային հարաբերույթունների հարցերով։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ծառայելով իրենց գիտական հիմքերը քայքայվելու են, հավաստիացնում եմ, որ այդպես չէ, եւ գիտակ ու արհեստավարժ մարդիկ մեր բանակին պետք են։ Կամ մենք տալիս ենք բոլոր բուհում սովորողներին, կամ չենք տալիս որեւէ մեկին։ Որովհետեւ ներկայումս մենք տարկետում ենք տալիս մի փոքր տոկոսին, ընդ որում ընդհանրապես երաշխավորված չէ, որ այդ փոքր տոկոսը կզբաղվի գիտությամբ։ Երկրորդը՝ միայն մեր ընկալման մեջ է բակալավրիատն ու մագիստրատուրան անընդհատ պրոցես»,- հանգամանալից ներկայացրեց Վիգեն Սարգսյանը։

Մանե Թանդիլյանն էլ նախարարից հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի Վիգեն Սարգսյանը հարցի վերաբերյալ, որ 27 տարին լրացած եւ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են տուգանք վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

«Ես դեմ եմ այդ օրենքին, առիթ ունեցել եմ խոսելու կառավարությունում եւ այս դահլիճում՝  իմ մոտեցումները չեն փոխվել։ Ես կարծում եմ, որ չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտավորություններից։ Կարծում եմ, որ չի կարելի, անընդունելի է, որ փող ունեցողը կարող է չծառայել, իսկ ով փող չունի, անապահով է, գնա ու առաջնագծում ծառայի»,- ասաց Վիգեն Սարրգսյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին էլ հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ պետք է պատմաբան դառնալ ցանկացողին ասեն՝ եթե ուզում ես դառնալ պատմաբան, դարձիր ծառայելուց հետո, իսկ երբ մարդն ուզում է դառնալ հոգեւորական, նրան տարկետում տան։

«Հոգեւորականների հետ կապված, ոչ մի տեղ չկա գրած, որ հոգեւորականն ազատվում է բանակից, հոգեւորականներն ազատվում են կառավարության որոշմամբ, այն պարզ պատճառով, որ այլ բուհերում կա, ինչո՞ւ պետք է Գեւորգյան ճեմարանում չլինի»,- պատասխանեց Վիգեն Սարգսյանը եւ հավելեց՝ ինքը կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի, որ եթե բուհերից տարկետման իրավունքը հանվում է, ապա հոգեւորականները եւս պետք է գնան ու ծառայեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6018 դիտում

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել