Երևան
12 °C
Եւ ահա, անցյալ չորեքշաբթի մեր ազգայինը կրկին ոչ ոքի` 0։0 խաղաց այս անգամ նույն Եվրո-2004-ի վատագույն թիմի` Լատվիայի հետ, իսկ մեկ ու կես ամսից երկու պաշտոնական ընտրական հանդիպում կանցկացնի։ Մեր հավաքականը մարտի 27-ին ու ապրիլի 1-ին աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում երկու խաղ կանցկացնի Էստոնիայի ընտրանու հետ, նախ` Երեւանում, ապա` մրցակցի հարկի տակ։ Տեսնենք` կկրկնվի՞ արդյոք անցյալ տարվա պատմությունը, թե՞ վերջապես մեր հավաքականի մարզիչ Յան Պոուլսենին կհաջողվի իր գոնե առաջին միավորները վաստակել Հայաստանի ընտրանու պաշտոնական խաղերում։ Վերադառնալով Լատվիայի ընտրանու հետ մեր ազգայինի հանդիպմանը` ուղղակի ցանկանում եմ նշել, որ ցանկացած դեպքում ոչ ոքի արդյունքը համաշխարհային դասակարգման աղյուսակում շատ ավելի բարձր դիրք գրաված հավաքականի հետ, անկասկած, ուրախալի է։ Ցավոք, հանդիպման մասին տեղեկությունները շատ քիչ են. այն չցուցադրվեց, չի էլ տեսագրվել, ու ստիպված ենք այս դեպքում ընդամենը ուրախանալ տեսականորեն` վիրտուալ։ Որ Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը անհետաքրքիր է աշխարհի համար` ապացուցելու խնդիր չկա` խաղի մասին, կարելի է ասել, համարյա տեղեկություններ չկան միջազգային մարզական կայքերում, բայց որ այն այսքան անհետաքրքիր, հետեւաբար` անհասանելի կլիներ նաեւ հայ ֆուտբոլասերի համար` սա արդեն զավեշտի կատեգորիայից է։ Հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 30-50 հանդիսատես, ու եթե հաշվի առնենք, որ Կիպրոս մեկնած մեր պատվիրակության մեջ էր ֆեդերացիայի գործկոմի ողջ կազմը, ապա կարելի է եւ հասկանալ այդ թվի առկայությունը ընդհանրապես։ Նման անտարբերությունը մի տեսակ ցավալի, վիրավորական է մեր ֆուտբոլի, ազգային հավաքականի նկատմամբ։ Ու այս հանդիպման ֆոնին կրկին ու կրկին ստիպված ենք անդրադառնալ միջազգային ֆուտբոլին։ Սա ինչ-որ տեղ նաեւ պարտադրված է. մեր ֆուտբոլը մեզ համար անհասանելի է, համենայնդեպս` հավաքականի` տարվա մեջ առաջին հանդիպումը։ Միեւնույն ժամանակ, այս դեպքում միջազգային ֆուտբոլին պարտավոր ենք անդրադառնալ` շաբաթը լի էր ամենաառաջնակարգ իրադարձություններով։ Մադրիդից վռնդվածները Ընկերական հանդիպումներ կան, որոնք չեն զիջում ամենակարեւոր մրցաշարի եզրափակչին անգամ։ Ու այս կարգի երեք խաղ կայացավ օրեր առաջ։ Միեւնույն` 2։0 հաշվով Բրազիլիան հաղթեց Իտալիային, Արգենտինան` Ֆրանսիային, Իսպանիան` Անգլիային։ Այս բոլոր հավաքականներն էլ համաշխարհային ֆուտբոլի սերուցքն են, ու նրանց ցանկացած հանդիպում իսկական իրարանցում է առաջացնում ֆուտբոլային աշխարհում։ Լոնդոնում, Մարսելում, Սեւիլիայում կայացած հանդիպումները հրաշալի ստացվեցին թե ցուցադրված ֆուտբոլի, թե ուղղակի գրավչության առումով։ Լեփ-լեցուն մարզադաշտերում կայացած խաղերը հեռարձակվում էին նաեւ աշխարհի ավելի քան 100 երկրներում, ու թիմերը, ֆուտբոլիստներն արդարացրին սպասելիքները։ Բնականաբար, այս հանդիպումներից յուրաքանչյուրում կային մեծ ու փոքրիկ ինտրիգներ։ Իտալիայի հավաքականը չի կարողանում Բրազիլիային հաղթել արդեն 27 տարի` վերջին անգամ հաղթել է 1982-ի աշխարհի առաջնության ժամանակ` 3։2 հաշվով, Պաոլո Ռոսսիի հեթ-տրիկի շնորհիվ։ Չհաջողվեց հաղթել նաեւ այս անգամ։ Իսկ ահա Բրազիլիայի կազմում գոլերի հեղինակներ դարձած Էլանոն ու Ռոբինյոն ուղղակի պիտի երազեին նման ընթացքի մասին. այս ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» թիմում, ու ինչպես Մանչեսթերի ակումբներում խաղացող ցանկացած ֆուտբոլիստ, ուղղակի երազում են գոլ խփել Լոնդոնում (Բրազիլիա-Իտալիա հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում)։ Փաստորեն հաջողվեց` չնայած հավաքականների մակարդակով։ Իսկ ահա Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը իսպանական հանրահայտ «Ռեալի» ու «Բարսելոնայի» դիմակայությունն էր հիշեցնում, ուղղակի այս անգամ ֆուտբոլիստները փոխել էին թիմերը։ «Ռեալի» ֆուտբոլիստներ` արգենտինացի Գագոն ու ֆրանսիացի Լասս Դիարան ամբողջ հանդիպման ընթացքում անընդհատ իրար դեմ էին պայքարում դաշտի կենտրոնում, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ` արգենտինացի Մեսսիի ու ֆրանսիացի Աբիդալի «հանդիպման վայրը» Ֆրանսիայի պաշտպանության ձախ եզրն էր։ Հետաքրքիր դիմակայություններ էին, անկասկած, ու եթե սրանց ավելացնենք նաեւ Արգենտինայի մարզիչ` մեծագույն ֆուտբոլիստ ու ոչ պակաս դերասան Մարադոնայի եւ խաղին անհաղորդ` Ֆրանսիայի մարզիչ Դոմենեկի «դիմակայությունը», ապա կարող եք պատկերացնել, թե ինչ խաղ էր Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը։ Արդյունքն էլ ասում է ամեն ինչ` 2։0 հօգուտ արգենտինացիների։ Իսկ ահա Սեւիլիայում հանդիպեցին Իսպանիան ու Անգլիան։ Եվրոպայի վերջին առաջնության հաղթողները էլ ավելի են ուժեղացրել իրենց խաղը եւ ուղղակի մի գլուխ բարձր էին անգլիացիներից։ Հետաքրքիր է, որ այս հանդիպումը պիտի կայանար Մադրիդի «Ռեալի» խաղադաշտում` «Սանտյագո Բեռնաբեու»-ում, բայց տեղափոխվեց ու կայացավ Սեւիլիայում։ Ի՞նչն էր պատճառը, որ նման հետաքրքիր հանդիպումը 85 հազարանոց մարզադաշտից տեղափոխվեց 40 հազար հանդիսականներ տեղավորող մարզադաշտ։ Իսկ պատճառը շատ պարզ է` ինչ-որ տեղ, կարելի է ասել, «կենցաղային»։ Բանն այն է, որ Իսպանիայի ու Անգլիայի հավաքականներն այսօր գլխավորում են համապատասխանաբար Դել Բոսկեն ու Կապելոն, որոնք տարիներ առաջ գլխավորել են արքայական ակումբը ու նրա հետ հասել բարձունքների։ Բայց, հետաքրքիր զուգադիպությամբ, այս երկու մարզիչներին էլ «Ռեալի» ղեկավարները հեռացրել են աշխատանքից ամենամեծ հաջողություններից հետո` Դել Բոսկեին` 2002-ի Չեմպիոնների լիգայում հաղթելուց, Կապելոյին` 2007-ին Իսպանիայի չեմպիոն հռչակվելուց հետո։ Բնականաբար, մարզիչների մոտ լավ հիշողություններ չէին կարող պահպանվել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտից... «Դերբի», բայց ոչ` շոկոլադ Իսկ վաղը ամբողջ ֆուտբոլային Եվրոպան շունչը պահած վայելելու է արդեն ակումբային ֆուտբոլում դասական դարձած դիմակայություններից մեկը` Իտալիայի առաջնության «Միլան»-«Ինտեր» հանդիպումը։ 19-րդ դարի կեսերին Անգլիայի Դերբի քաղաքում տարին երկու անգամ ժամանակակից ֆուտբոլը հիշեցնող խաղ էր կազմակերպվում։ Քաղաքը բաժանվում էր ուղիղ երկու մասի` քաղաքային գետից վերեւ ու ներքեւ ապրողների, որոնք էլ ընդամենը մի նպատակ ունեին` կլոր տեսք ունեցող առարկան հասցնել միմյանցից ամենահեռու տները։ Դերբիի հյուսիսային ու հարավային թաղերի բնակիչները ընդամենը երկու արգելք ունեին այդ խաղերի ընթացքում. արգելվում էր մարդ սպանելը եւ «գնդակը» թաքուն պահելը։ Ահա այսպես, նույն քաղաքում գոյություն ունեցող թիմերի հանդիպումները հետագայում ամբողջ աշխարհում անվանվեցին «դերբիներ», որոնցից ամենահայտնին էլ կայանալու է վաղը։ «Միլանյան դերբի»` այսպես է անվանվում այս դիմակայությունը, ու այնքան է խոսվել ու գրվել սրա մասին, որ թվում է, թե նոր բան այլեւս հնարավոր չէ գտնել։ Բայց մի շտապեք։ Վաղը «Միլանն» ու «Ինտերը» հանդիպելու են 207-րդ անգամ ու նաեւ նշելու են պատմական մի իրողություն. ուղիղ 100 տարի առաջ` 1909 թվականի հունվարի 10-ին, կայացել է Միլանի երկու հանրահայտ ակումբների առաջին հանդիպումը, որին նախորդել էին դեպքեր, հենց որոնք էլ դարձան երկու ակումբների` միմյանց նկատմամբ անհանդուրժողականության, հետագայում` ակնհայտ ատելության պատճառ։ 1908-ի ամռանը իտալական ֆուտբոլի ղեկավարները որոշում կայացրին արգելել այլազգի ֆուտբոլիստների մասնակցությունը ազգային առաջնությանը։ Միլանի այն ժամանակվա միակ թիմի` «Միլանի» ղեկավարները հանգիստ խղճով ընդունեցին այս որոշումը, ու քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցավ ակումբում հանդես եկող բազմաթիվ այլազգի ու իտալացի ֆուտբոլիստների «բաժանումը»։ Իսկ այն իսկական տուրուդմփոց էր. տեղացիները ծեծելով ակումբից հեռացրին այլազգիներին, որոնք, սակայն, չհեռացան ֆուտբոլից, այլ նոր ակումբ հիմնադրեցին ու, ինչպես եւ վայել է ազգերի միջեւ խտրականություն չդնող մարդկանց, այն անվանեցին «Ինտերնացիոնալե», կարճ` «Ինտեր»։ Նորաստեղծ ակումբի ֆուտբոլիստները որոշեցին նաեւ պահպանել հին ակումբի մարզաշապիկի ձեւը` որոշակի գունային տարբերությամբ։ «Միլանը» արդեն իսկ կարմիր ու սեւ մարզաշապիկով էր հանդես գալիս, ու «Ինտերի» ֆուտբոլիստներն էլ սկսեցին հանդես գալ նույնատիպ մարզաշապիկներով` ուղղակի կարմիր գույնը փոխարինելով կապույտով։ Ըստ լեգենդի, սա այն հանրահայտ ծեծկռտուքի ժամանակ ստացած կապտուկների «հիշատակին» էր։ Հետագայում Իտալիայի ֆուտբոլի ղեկավարները, իհարկե, վերացրին օտարազգիների հետ կապված այդ անհեթեթ որոշումը, ու արդեն իսկ հաջորդ տարվա սկզբին կայացավ միլանյան առաջին դերբին։ Միլանը աշխարհի միակ քաղաքն է, որի երկու ակումբները դարձել են ուժեղագույնը Եվրոպայում ու աշխարհում` հաղթել են Չեմպիոնների լիգայի ու Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ «Միլանն» առայժմ մեկ անգամ ավելի շատ է դարձել Իտալիայի չեմպիոն` 17-ը` 16-ի դիմաց, ու «Ինտերն» այս տարի հրաշալի հնարավորություն ունի` հասնելու մրցակցին։ Նման կարգի հանդիպումները միշտ էլ դուրս են գալիս առաջնության շրջանակներից, զուտ ֆուտբոլային պայքարը ուղեկցվում է նաեւ տեղական բազմաթիվ պրոբլեմների, խնդիրների բացահայտմամբ, ֆաների միջեւ տեղի ունեցող բախումներով, մի խոսքով` քաղաքը երկփեղկվում է։ «Ինտերի» ու «Միլանի» միջեւ հանդիպումը պայքար է ակումբների տերերի՝ Մորատիների եւ Բեռլուսկոնիների ընտանիքների միջեւ։ Դե ինչ, վաղը Միլանի 85 հազարանոց «Սան Սիրո» մարզադաշտը ամբողջովին կներկվի «Միլանի» կարմրասեւ ու «Ինտերի» կապտասեւ գույներով։ «Միլանի» ֆաները հերթական անգամ կփորձեն ծաղրել իրենց հակառակորդներին՝ մարզադաշտը ձեւավորելով տարիներ առաջ գրանցված 6։0 թենիսային հաշվով պաստառներով, իսկ «Ինտերի» ֆաները իրենց սիրելի թիմից հերթական անգամ կպահանջեն վրեժ՝ ստորացուցիչ պարտության համար, պատիժ՝ ոխերիմ թշնամուն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին
Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում
Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն
Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը
Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան
Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին
Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին
31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված
110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից
Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար
Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է՝ «գումար է լափվել». Ալեքսանյան
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
Պայթեցման աշխատանքներ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին
Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ
Հայտնաբերվել է 50-ամյա օտարերկրացին, որին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր
FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, ամպրոպ
Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 242 ուղևորի ճակատագիրն անհայտ է
Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան
ՀՀ մտածող մարդիկ շատ բան կորցրին՝ բաց թողնելով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բանախոսությունը. Հակոբյան
Ռուսական ուժերը կրկին ԱԹՍ-ներով գիշերային գրոհ են կազմակերպել Խարկովի ուղղությամբ. կան տուժածներ
Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ
Ճամբարակի փլուզված շենքում բնակիչներ դեռ չեն բնակվում. մանրամասներ
ԵԱՏՄ «Ալկnhոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից
Դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ վարչապետ
Համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը՝ Պուտինին ու Միշուստինին
Ապագա չկա, երբ չգիտես՝ ինչ ես անելու. Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է. վարչապետ
Չկա մի արժանահավատ քրիստոնյա, ում համար ընդունելի կլինի վեղարի տակ թաքցրած անառակությունը. Չախոյան
Անցնելով դժոխային իրադարձությունների միջով՝ ունենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. վարչապետ
31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպես միշտ եկեղեցականներն ուզում են տիեզերական կեղծիքի մասնակից դարձնել մտավորականությանը. Հարությունյան
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. տեսանյութ
Նորոգման և բարելավման աշխատանքներ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում. տեսանյութ
Ինչ վիճակում են Ճամբարակի պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. վարչապետ
Երևանի բժշկական կենտրոններից մեկը 12-ամյա տղայի մարմին է տեղափոխվել
Սևան քաղաքի որոշ հասցեներում վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու
Oձունում տրակտոր է հրդեհվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT