Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար

12/06/2025 schedule14:36

Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար. հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Պայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝

. ուսուցում և աշխատանքի տեղավորում,

.  աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում,

. աշխատանքի տեղավորում աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։

. Աջակցության 1-ին ուղղությամբ կարճաժամկետ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում (մինչև 5 ամիս ֆորմալ կրթություն) շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։ Գործատուն կորոշի, թե որտեղ և ինչ գիտելիք կստանա շահառուն՝ հաշվի առնելով, որ վերջինս պետք է աշխատի տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը։

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով, ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։

.  Աջակցության 2-րդ ուղղությամբ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և՝

· առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները,

· գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերը և պարտադիր վճարները փոխհատուցելու համար։

.  Աջակցության 3-րդ ուղղությամբ ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝

· աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում՝ տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը,

· իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում՝ տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը:

. Ծրագրով նախատեսված է նաև ռիսկերի զսպման մեխանիզմ՝ որոշակի դեպքերում ֆինանսական միջոցների հետգանձում և՛ գործատուից, և՛ շահառուից։ Մասնավորապես ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև նախատեսված ժամկետի ավարտը լուծելու դեպքերում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել իր ստացած ֆինանսական միջոցները (բացառությամբ՝ հարկերի փոխհատուցման նպատակով ստացված միջոցների)։

Շահառուի դեպքում հետգանձումը նախատեսվում է, եթե ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ հեռացվել է ուսուցման դասընթացից 3 անգամ անհարգելի բացակայելու հիմքով կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը։ Շահառուն ևս պարտավոր է վերադարձնել ծրագրի շրջանակում տրամադրված ֆինանսական միջոցները (բացառությամբ՝ որպես հարկերի փոխհատուցում տրամադրված միջոցների):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
403 դիտում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Ռուբեն Վարդանյան օպերացիան իրագործածները պարտադրում են ՀՀ-ին «թույլ տալ» Սամվել Կարապետյան օպերացիան. Սաֆարյան

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

Իրանի արտգործնախարարը ուղևորվում է Ժնև՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին, փոխանցել ծանրոցներ

ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան

Վթարի մասնակից ավտոբուսի վարորդն ազատվել էաշխատանքից. ստուգումն անցնելիս նա եղել է սթափ, խմել՝ սկզբնակետում

Ինչու են էլեկտրամոբիլներն այդքան տարածված

Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն

«Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը՝ եղբայրը ․ ՀՀ վարչապետ

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները. լուսանկարներ

Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, ծագում է ժառանգական իրավունք․ վարչապետ

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է. վարչապետ

ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը. այն հասարակ բիզնես չէ, պետք է շատ լավ աշխատի. Եղոյան

Արձանագրում եմ՝ այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ․ վարչապետ

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

Հրահանգ տվող լինեինք, ձեր Սերժին էլ, Քոչարյանին էլ, մանր-մունր դաշնակներին էլ վաղուց կալանավորել էինք. Չախոյան

Կտրիճ Ներսիսյանի և մյուս հոգևորականների պրոբլեմն իրական Հայաստանի հետ է, այն չի թաքցվում սքեմի տակ. Կոնջորյան

2018-ին ինձ լիարժեք չեմ ընկալել որպես ՀՀ վարչապետ, այլ որպես ֆորպոստի ղեկավար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք

Միայն անդադար ասեք, թե «հինգ րոպե է պակաս պատերազմից». պատերազմ չի լինելու. Մանավազյան

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Իմ ելույթի ժամանակ ձա՛յնդ կտրիր, սկսվի՛ր, ստահա՛կ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին. տեսանյութ

Երբվանի՞ց է սեռական հարաբերություններ ունենալը դարձել ազգային ինստիտուտ. Ջուլհակյան

Նման հանդիպում նախատեսված չէ․ Եղոյանը՝ վարչապետի և Ալիևի՝ Թուրքիայում հանդիպելու մասին

Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք. ՊՆ

Թուրքիայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում չի նախատեսվում

Անիմաստ է պայքարել ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ, չի կարելի դրսից մարդ բերել․ Բագրատյան

Առնվազն անլուրջ մտքեր են. Էրդողանին լրիվ մեկ է՝ Հայաստանում ինչ է տեղի ունենում կաթողիկոսի շուրջ. Վարդանյան

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ վարչապետն ու ընդդիմադիր պատգամավորները․ մանրամասներ

ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի սահմանով անցնելու տարբերակների մասին

Որ ինչ-որ երկրի ուզենաս վատություն անես, պիտի ասես՝ Ռոբերտ Քոչարյանը դառնա քո նախագահը․ Ալեքսանյան

Մեկ տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ են արվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ուղղությամբ. Ղուշչյան

Ենթադրում եմ՝ փաստեր կան, որ հիմք են տվել վարչապետին խոսել դրանից․ Բագրատյանը՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ

Եկեղեցին պիտի ամբողջապես մտնի հարկային դաշտ. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի հարևան երկրներում կա գիտակցումը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը դարձել է կայունության գործոն. Ռիտեր