Երևան
12 °C
Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից անցել է շուրջ 18 տարի: 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: Ութ մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Գերեվարված են եղել նաեւ նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին եւ կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Ահաբեկիչներն են` Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան:
Թեպետ բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում՝ իշխող կուսակցությունից, պնդում են ահաբեկչության «արտաքին հետքի» ու դրսից պատվիրված լինելու հանգամանքը, սակայն, համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկչությունն իրականացրած Նաիրի Հունանյանը իր նախաձեռնությամբ կազմակերպել է գործողությունը, մշակել մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով եւ իրականացրել այդ ամենը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ավելի քան 3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:
2013 թ-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004 թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ վերջինս գրում է հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը, մասնավորապես, գրում է.
«Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը, զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարեւոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:
Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որեւէ ապացույց երբեւէ չի տեսել:
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը չի բացահայտվի գործող իշխանությունների պարագայում: Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Հարցին՝ հնարավո՞ր է բացահայտել «Հոկտեմբերի 27»-ի գործը, Արամ Սարգսյանը պատասխանել է, որ հանրության 99 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները բացահայտված չեն եւ միայն 1 տոկոսն է պնդում, որ դրանք բացահայտված են: «Այդ 1 տոկոսը իշխանության մեջ է, այդ 1 տոկոսը այն համակարգերն են, որոնք ներառում են դատական, օրենսդիր, գործադիր մարմինները, որոնք վտանգ են տեսնում բացահայտումներից, ամեն ինչ անելու են, որ գործը չբացահայտվի: Հետեւաբար, մեր հանրության 99 տոկոսը կարծում է, որ գործը կբացահայտվի այն պարագայում, երբ Հայաստանում լինի ռեալ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով, ներկայիս իշխանությունները նախորդ իշխանությունների ժառանգորդն են եւ հոկտեմբերի 27-ին էլ նրանք իշխանություն էին: «Եթե այս իշխանությունները ցանկություն ունենային բացահայտելու այն, բազմաթիվ հանգամանքներ կային, որոնց հիման վրա կարող էին բացահայտել, բայց նրանք չունեն նման ցանկություն, ինչն էլ կասկածների տեղիք է տալիս»,- ասել է Սարգսյանը:
Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ներքաղաքական առումով թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն էր, ով այդ ժամանակ ՀՀ նախագահն էր:
«Նման հանցագործության կազմակերպիչները առաջին իսկ պահից փորձում են այնպես անել, որ կասկածները բոլորովին այլ ուղղությամբ գնան։ Եթե հիշում եք, արտաքին հետքի առումով այդ կասկածները գնում էին դեպի Արեւմուտք։ Սպանությունից անմիջապես հետո Ռուսաստանի այժմյան նախագահը, իսկ այն ժամանակ վարչապետ Պուտինը շատ տարօրինակ հայտարարություն արեց առ այն, որ սպանվել են Ռուսաստանի բարեկամները։ Դա նույնպես ուղղորդում էր։ Ռուսաստանը Պուտինի մակարդակով զբաղված էր արտաքին հետքն այլ ուղղությամբ շեղելով։
Իսկ ներքին առումով, տեխնոլոգներն այնպես էին հոգ տարել, որ առաջին թիրախում լիներ Վազգեն Սարգսյանի անձի մերժումը։ Նաիրի Հունանյանի թատրոնը հենց այդ մասով էր՝ այն, որ սպանված են ժողովրդի արյունը ծծողները։ Այսինքն, կրկին մենք գործ ունեինք ժողովրդի ուշադրությունը շեղելու հետ։ Բայց թիրախը Հայաստանի իշխանության վերացումն էր եւ այն, որ ունենան այնպիսի գործընկեր, որ ամեն ինչին «այո» կասի։ Եթե որեւէ մեկը ցանկանար Վազգեն Սարգսյանին վերացնել այլ մեթոդով, այլ վայրում կաներ։ Վազգեն Սարգսյանին կարելի էր փողոցում կամ այլ միջոցառման ժամանակ վերացնել, եթե խնդիրն այդպես էր դրված։ Հանցագործությունը պետք է տեղի ունենար Ազգային ժողովում», - նշում է նա 1in.am-ի հետ զրույցում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան
Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները
ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT