Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին պատրաստվում է պաշտոնաթող լինել

30/10/2017 schedule11:13

Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, պատրաստվում է պաշտոնաթող լինել Իրաքի քրդաբնակ շրջաններում անկախության հանրաքվե նախաձեռնելուց և անցկացնելուց մեկ ամիս անց, գրում է Ռուդավը:

Բարզանին չի պատրաստվում երկարաձգել իր նախագահական լիազորութունները, որոնք ավարտվում են նոյեմբերի 1-ին: Քրդական լրատվամիջոցների տեղեկություններով, այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին՝ խորհրդարանում: 

Հայտնի է, որ Բարզանին արդեն նամակ է ուղարկել խորհրդարան՝ առաջարկելով բարեփոխել Իրաքյան քրդստանի իշխանությունը՝ նախագահի լիազորությունները բաժանելով կառավարության, խորհրդարանի և դատական համակարգի միջև: 

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կայացած անկախության հանրաքվեին մասնակիցների 93%-ը կողմ էր քվեարկել անկախությանը, սակայն քրդական ուժերի միջև անհամաձայնությունների պատճառով և հատկապես, նավթային պաշարներով հարուստ ռազմավարական Քիրքուքում Իրաքի բանակի վերահաստատվելուց հետո անժամկետ հետաձգվել է նույնիսկ Իրաքյան Քրդստանում նոր նախագահի ընտրությունը: Քրդական կարևոր ուժերից ոչ մեկը նույնիսկ նախագահի թեկանածու չէր առաջադրել: 

 

Տպել
1033 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն