Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը

30/10/2017 schedule23:15

Ի՞նչ պատճառներով է աշխատանքից ազատվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի արդեն նախկին ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Ո՞վ կփոխարինի հոգևոր առաջնորդին Ջավախքում և ի՞նչ է սպասվում նրան. այս և այլ հարցերի շուրջ jnews.ge-ն զրուցել է  Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Սրբազան հայր, ինչո՞վ էր պայմանավորված Հայր Սուրբի պաշտոնից ազատումը հենց այս ժամանակահատվածում:

Եթե դուք նայել եք մեր պաշտոնական տեղեկատվութունը, ես նոր բան չունեմ ասելու, այնտեղ գրված է` շատ հստակ այլ պաշտոնի եւ աշխատանքի անցնելու և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, ուրիշ որևէ մի այլ բան չկա, հայր սուրբը շարունակելու է հոգևոր իր գործունեությունը: Այո, գուցե և ավելի բարձր պաշտոնների հրավիրվի: Հիմա Հայր Սուրբը արձակուրդում է, արձակուրդից կվերադառնա և արդեն կերևա, այնպես որ շուտով այդ բոլոր հարցերին անդրադարձ կլինի, սա զուտ աշխատանքային պրոցես է և ոչ մի ժամանակի հետ կապ չունի:

Հայր Սուրբը հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմո՞ւմ է շարունակելու:

Մեր ցանկությունն է, որ ինքը մնա, բայց եթե Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից այլ թեմում ծառայության կոչեն…

Պաշտոնից հեռացումը շատերը ուղիղ կապում են Գումբուրդոյի դեպքերի հետ:

Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ:

Իսկ հայր Բաբգէնին ո՞վ կփոխարինի առաջնորդի պաշտոնում:

Առայժմ դեռ ոչ ոք, դեռ ինքս որպես առաջնորդ աշխատանքները կշարունակեմ, մինչև որ տեսնենք հետագայում ինչ կլինի: Խնդրում եմ, որ բոլորը իմանան, սա զուտ աշխատանքային է, մենք շատ սիրում և գնահատում ենք հայր Բաբգէնին, ինքը մեր ընկերն է, մեր հոգևոր եղբայրը, այնպես որ ամեն ինչ կկարգավորվի իր ժամանակին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով, որի ժամանակ պարզ է դարձել՝ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2770 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս