Հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ. Ռուզաննա Խաչատրյանը իր նախորդ գրառման մասին

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հուշել է, թե ով կարող է լինել այն անձը, որի մասին նա խոսել էր իր նախորդ գրառման մեջ: Անցած անգամ նա գրել էր մի պաշտոնյայի մասին, որը տարիներ առաջ խուսափում էր բանակից, իսկ հիմա, նրա խոսքով, տարբեր ամբիոններից դաստիարակչական ճառեր է ասում: Նոր գրառման մեջ՝ դրա վերջում Ռուզաննա Խաչատրյանը խոսում է այդ անձի արտաքինի մասին:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ 
ԿԱՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ

Հարգելի՛ հայրենակիցներ, քաղաքական գործիչներ, պետության անվտանգությամբ և ապագայով մտահոգված քաղաքացիներ, եղբայրներ և քույրեր

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ և արտերկրյա բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում իմ գրառումների հանդեպ՝ որպես հասարակական գործչի, որպես ռազմաքաղաքական գործիչ Սեյրան Օհանյանի տիկնոջ:

Խորին համոզմունք ունեմ առ այն, որ այսօր մամուլում և հասարակական-քաղաքական շրջանակներում վերլուծվում և քննարկվում են պետության համար կարևոր, քաղաքական նյութ և կշիռ պարունակող հարցեր, և մեզանից յուրաքանչյուրը կարող է դերակատարում ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և զարգացման գործում:

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՄ ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իմ գրառմանը վերաբերող բազմաթիվ վերլուծությունների մեջ կար մի վերլուծություն ( http://shame.am/news/view/65102.html ), որով հեղինակը ենթադրում էր, որ իմ գրառումը քաղաքական ենթատեքստ ունի, և Սեյրան Օհանյանը, ընտրություններում չհաղթելով, պատրաստվում է գարնանը հեղափոխության։

ԻՄ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընտրական գործընթացը պետության քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցության ամենատարածված ձևն է, շատ կարևոր ինստիտուտ, որով ապահովվում է իշխանության եկող ուժի լեգիտիմությունը:

ՀՀ-ում 1995 թ.-ից սկսած մեր հասարակության բոլոր շրջանակների կողմից իրավացիորեն կասկածի տակ են դրվել բոլոր ընտրությունների արդյունքները՝ միշտ մեղադրելով ադմինիստրատիվ ռեսուրսների ներգրավվածությունը, ուժային կառույցների օգտագործումը, չարաշահումը: Մեղադրվել են քաղաքական վերնախավը՝ կեղծիքի, իսկ ընդդիմությունը և ժողովուրդը՝ ոչ հետևողական վերաբերմունքի մեջ:

Խորհրդային միության փլուզումից հետո մեր հանրապետությունում ընթացող ընտրական գործընթացները առանձնապես չէին կարող տարբերվել հետխորհրդային պետություններից որևէ մեկի տարածքում ընթացող ընտրություններից: Մենք բոլորս կրում ենք խորհրդային համակարգի փլուզումից հետո շղթայական փլուզումների հետևանքները, հասարակական-քաղաքական ինստիտուտների բարոյազրկումը, զուգահեռ նաև աղքատ հասարակության դուրսմղումը քաղաքական գործընթացներից:

Մեր երկրում քաղաքական բոլոր շրջանակները՝ իշխող թե ընդդիմադիր, մտահոգություն ունեն (կարծում եմ՝ տեղին)՝ իշխանությունն իր լեգիտիմությունն ապացուցելու, իսկ ժողովուրդը իր ուզած իշխանությունը տեսնելու հարցում:

Ընտրության արդյունքներին կարելի է չկասկածել մի պարագայում, երբ հավաստի կլինեն ընտրություններից առաջ ներկայացվող ժողովրդագրական տվյալները, ընտրողների թիվը և ընտրություններին նրանց մասնակցությունը, երբ յուրաքանչյուր քաղաքացի անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենա, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կվարի բաց, հրապարակային քաղաքականություն, երբ սոցիալական ծանր բեռի տակ կքած քաղաքացին իր ձայնը չի վաճառի։ Միայն այսպիսով մենք ուժ կգտնենք մեր երկիրը զարգացնելու, այնժամ կխոսենք՝ ովքեր են հաղթողները: Իսկ քանի դեռ ընտրության լեգիտիմությունն ապահովող գործոնները լիարժեք և բավարար չեն, մենք բոլորս պարտվել ենք... և անփառունակ:

Այսպիսով, ըստ իս, ՉԿԱՆ հաղթողներ, բայց հավատացած եմ, որ կան այսօր հրաշալի պատրաստված, հայրենասեր գործիչներ քաղաքական տարբեր կուսակցություններում. նրանց հետ անձամբ շփվում ենք, հարգում և սիրում բոլորին: Եվ հավատում ենք, որ դեպքերն ու իրադարձությունները կստիպեն բոլորիս ուղիղ նայել միմյանց աչքերի մեջ և պետական-քաղաքական գործառույթները շոուի մակարդակից տեղափոխել այլ հարթություն, որտեղ ծնվում են բաց, անաչառ և ճշմարիտ քննարկումներ:

Իմ մոտեցումները ամենևին էլ իդեալիստական չեն. կա պատճառաբանված անհանգստություն բոլորի մոտ․ անհրաժեշտ է միայն քաղաքական կամք դրսևորել:

Սեյրան Օհանյանը, լինելով պատերազմող երկրի ռազմական գործիչ, չի կարող օբյեկտիվ գնահատական չտալ իրականությանը և չտեսնել երկրի պետականությանը սպառնացող վտանգները: Քաղաքական տարբեր շրջանակներում միշտ համարձակություն ունի բարձրաձայնելու իր մտածածը։

Սեյրան Օհանյանի՝ քաղաքականության մեջ լինելու կամ չլինելու, իր պայքարի հետագա ձևի մասին կբարձրաձայնի ինքն անձամբ:

Իսկ հեղափոխությունները կլինեն գարնանը թե աշնանը... և ընդհանրապես, կլինեն կամ չեն լինի, ես չեմ կարող կանխատեսել:

Ամենավերջում գուցե ամենակարևորի մասին. ի վերջո, ով է այն անձը, ում նկատի ունեմ ես... Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև:

Հ․Գ․ Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին:

Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12047 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև