ՀՀԿ-ն եւ ժողովրդագրական իրավիճակը. մեր երկրի ապագան անորոշ է

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը այն թեման է, որը առանց տագնապի հնարավոր չէ շոշափել:

ՀՀ բնակչության կայուն ու անկասելի նվազման միտումները անորոշ են դարձնում մեր երկրի ապագան: Բոլոր նրանք, ովքեր թեկուզեւ չլինելով մասնագետ, սակայն ծանոթ են խնդրին եւ գիտակցում են հարցի լրջությունը, շունչները պահած սպասում են ժողովրդագրական իրավիճակին վերաբերող վիճակագրական տվյալներին:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին 9 ամիսների տվյալները եւ, ցավոք, տագնապները էլ ավելի են սրվում: Վերը բերված գծապատկերներում արտացոլված են հենց այդ տվյալները:

Առաջին գծապատկերում ներկայացված է 2008-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված ծնունդների թիվը Հայաստանում: Կետագծերով ներկայացված է այս տարիներին ծնունդների թվի ընդհանուր «տրենդը»՝ միտումը: Չնայած 2008-2010 թվականներին ծնունդների թիվը աճել է, աճել է նաեւ 2014 թվականին, միեւնույն է՝ միտումը բացասական է՝ ծնունդների թիվը նվազում է: Եվ 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 10-ամյա հակառեկորդը՝ ընդամենը 27 հազար 655 երեխա է ծնվել: 

Երկրորդ գծապատկերում ներկայացված է նույն ժամանակահատվածում արձանագրված մահերի թիվը: Այս դեպքում ունենք ավելի զիգզագաձեւ կոր, որը հստակ պատկերացում չի տալիս իրավիճակի մասին: Սակայն համակարգչային գրաֆիկական ծրագիրը մեզ ասում է, որ այս դեպքում ունենք աճի միտում, եւ դա պատկերված է կետագծերով: 

Եվ ուրեմն, ունենք ծնունդների նվազման միտում եւ միաժամանակ մահերի աճի միտում: Այլ կերպ ասած, միայն այս բաղադրիչով պայմանավորված մեր բնակչությունը նվազում է: Սակայն բնակչության թվի նվազման հիմնական պատճառը, բնականաբար, արտագաղթն է: Տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվում է Հայաստանից մեկնած եւ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թվերի տարբերությունը: Սակայն դա ամենեւին ցույց չի տալիս արտագաղթի իրական ծավալը: Դա արձանագրելու համար կարող ենք միայն հաշվի առնել տարեկան ցուցանիշը, որը կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին:

Այդուհանդերձ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար ներկայացնում է ՀՀ մշտական բնակչության թիվը, որն իհարկե բոլորովին չի արտացոլում արտագաղթը: Այդ ցուցանիշը վերաբերում է, պարզ ասած, հաշվառված բնակչությանը: Բայց այս դեպքում եւս պատկերը մխիթարական չէ: Երրորդ գծապատկերում ներկայացված է ՀՀ մշտական բնակչության թվի փոփոխությունը անցած 6 տարիների ընթացքում: Ինչպես տեսնում ենք, այդ թիվը անկասելիորեն նվազում է եւ նշված ժամանակահատվածում նվազել է մոտ 37 հազարով: Այստեղ բերված չեն 2008-2012թթ. տվյալները, քանի որ 2011 թվականին տեղի է ունեցել մարդահամար, եւ հենց այդ ցուցանիշն է ներկայումս ընդունվում որպես «ելման կետ»:

Այս վիճակագրության ֆոնին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը 4-4.5 միլիոն բնակչություն ունենալու ծրագրերի մասին, այսպես ասենք, այնքան էլ իրական չի թվում: Վերը բերված ժամանակահատվածը հենց ՀՀԿ-ի լիակատար իշխանության տարիներն են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9450 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին