Ինչո՞ւ են աշակերտների ծնողները փակել Երեւան-Էջմիածին մայրուղին (տեսանյութ)

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողներն այսօր փակել էին Երեւան-Էջմիածին մայրուղու՝ «Զվարթնոց» օդանավակայանին հարող խաչմերուկը: Ծնողները պահանջում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որպեսզի պարզաբանում ստանային, թե ինչպես է ստացվել, որ իրենց դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը:

Ճանապարհը փակելուց առաջ ծնողները զանգահարել էին «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ խնդրել էին լրագրողի ներկայություն ապահովել դպրոցում, քանի որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը եկել է դպրոց՝ կայացված որոշումն ի կատար ածելու:

Այցելելով դպրոց՝ ականատես եղանք բակում հավաքված մոտ 30 ծնողի: Նրանք հրավիրեցին ներս եւ ուղեկցեցին տնօրենի աշխատասենյակ, որտեղ այդ պահին գտնվում էր մարզպետարանի վարչության պետը եւ երկու դպրոցի տնօրենները: Մոտ 20 րոպե տեւած բանակցություններից հետո մեզ հաջողվեց մուտք գործել տնօրենի աշխատասենյակ եւ զրուցել բոլոր կողմերի հետ:

Գայանե Սայադյանից երբ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ վերամիավորման արդյուքնում լուծարված երկու դպրոցի տնօրեններից որոշել եք փակված դպրոցի տնօրենին նշանակել պաշտոնում, իսկ մյուսին ազատել, քանի որ վերջինիս թոշակի գնալու տարիքին դեռ 8 ամսի ժամանակ կար: Գայանե Սայադյանը շտապեց ասել, որ ՀՀ-ի օրենքներին համաձայն են նման որոշում կայացրել, բայց երբ պարզաբանեցինք, որ խոսքը տնօրեններից ավելի երիտասարդին նախապատվությունը տալու մասին էր, նա ասաց. «Դպրոցների վերամիավորումից հետո երկու տնօրեններն ազատվել են աշխատանքից ըստ աշխատանքային օրենսգրքի: Դրանից հետո նախընտրությունը տրվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրենին պաշտոնակատար աշխատելու համար մինչեւ մրցույթի կայանալը: Գնահատում ենք դպրոցի տնօրենին, բայց նպատակահարմարությունն այդպիսին է եղել, մենք օրենքի խախտում չենք կատարել»:

Նախկին եւ ներկա տնօրենները՝ Վարազդատ Հակոբյանն ու Կարինե Մակարյանը

Հարցին՝ դո՞ւք եք նպատակահարմար գտել, որ Վարազդատ Հակոբյանն ազատվի՞, Գայանե Սայադյանն ասաց, որ մարզպետարանն է նպատակահարմար գտել: «Քննարկումների արդյունքում մենք մարզպետի հետ, իրավաբանական վարչության պետի հետ քննարկեցինք: Ճիշտն ասած, մենք ունեինք Վարազդատ Հակոբյանի տարիքային խնդիրը, 7 ամսից նա գնում է թոշակի: Երբ միավորում ենք դպրոցները, բնականաբար խորհուրդներն էլ է ցրվում, տնօրեններն էլ ազատվում են աշխատանքից, նորն է ստեղծվում: Այդ պրոցեսը տեւելու է 3-ից 4 ամսի: Եթե մենք ընտրություն կատարեինք, բնականաբար՝ պարոն Հակոբյանը չէր կարող մասնակցել ընտրությանը, բայց քանի որ ունի աշխատանքային փորձ, անձամբ մարզպետի կարծիքն եմ ասում, որ մենք առաջարկեցինք, որ Վարազդատ Հակոբյանը մնա դպրոցում որպես խորհրդատու դպրոցի նոր տնօրենին»:

Վարչության պետի խոսքով, տնօրենների ազատման եւ Կարինե Մակարյանի նշանակման որոշումները կայացվել են հոկտեմբերի 30-ին, տնօրենները մեզ տրամադրեցին այդ որոշումները:

Տնօրենների ազատման եւ նշանակման որոշումները

Աշխատանքից ազատված տնօրեն Վարազդատ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի իրեն ազատելու որոշման մասին. «Հիմա, որպեսզի մենք մարզպետի որոշման մասին խոսենք, իմաստ չունի: Եթե տիկին Սայադյանը ասեց, ես չեմ գտնում, որ կարելի է ինչ-որ ռեպրեսիվ մեթոդների գնալ: Եթե խնդիր կա ճանապարհ փակել, բան… ես կատեգորիկ դեմ եմ: Ես կարծում եմ, որ կարելի էր ինչ-որ ձեւով այդ ժամանակահատվածն անցներ, նոր ազատեին, բայց եթե մարզպետը որոշում է…»: Վարազդատ Հակոբյանը տեղյակ էր, որ դպրոցի տարածքում ծնողներն իր շահերի պաշտպանությամբ են զբաղվում: «Մեր ժողովուրդը սխալ բան չի ասում, ես վաստակավոր չեմ, բայց բավականին վաստակ ունեմ 14 տարիների ընթացքում»,- ասաց Վարազդատ Հակոբյանը:

Միավորված դպրոցի նորանշանակ տնօրեն Կարինե Մակարյանն ավելի անտրամադիր էր նստած աշխատասենյակում, քան ազատված տնօրենը: Մակարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տրամադրությամբ եք վաղն աշխատանքի գալու, եթե ծնողները դեմ են ձեր նշանակմանն ու պատրաստ են երեխաներին դպրոց չուղարկել: «Դուք ո՞նց եք կարծում, պրովոկացիոն հարցեր եք տալիս: Եթե նշանակել են, ես պետք է իմ պարտականությունները կատարեմ: Եթե իրենք երեխաների մասին մտածեն նման բան չեն անի: Դպրոցը պետք է գործի, նման քայլով խաթարվելու է դասապրոցեսները՝ ի վնաս մեր աշակերտներին»,- պատասխանեց Կարինե Մակարյանը:  

Գայանե Սայադյանին ուղղված մեր հարցին, թե հնարավո՞ր է ծնողների ճնշման հետեւանքով վերանայվի կայացված որոշումը, նա պատասխանեց. «Ինչ վերաբերվում է որոշման փոփոխությանը, կյանքում ամեն ինչ կարող է փոխվել»:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը

Միավորման արդյունքում Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակետների թիվը դարձել է 600, նախկին՝ 400-ի փոխարեն, իսկ միավորման արդյունքում որեւէ աշակերտ դասարան չի փոխել, իսկ ուսուցչական կազմը մնացել է անփոփոխ: Գայանե Սայադյանը ծնողներին առաջարկել էր հանդիպել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, սակայն ծնողները մերժել էին: Այդ ամենից հետո այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ծնողներրը փակեցին Երեւան-Արմավիր ճանապարհը եւ մոտ 20 րոպե փակ պահեցին: Ժամանած ոստիկանները բանակցությունների արդյունքում բացեցին ճանապարհը, եւ վեճը տեղափոխվեց կրկին տնօրենի աշխատասենյակ: Մինչեւ այս պահը դեռ որոշում չկա:

Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ վաղը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կընդունի դժգոհող ծնողներին, վերջիններս համաձայնվել են մարզպետարան գնալու առաջարկին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8878 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել